From Wikipedia, the free encyclopedia
Միլ Մի-24 (ռուսերեն՝ Миль Ми-24, ՆԱՏՕ-ի անվանմամբ՝ Hind), մեծ հարվածային ուղղաթիռ և երկրորդական փոխադրիչ է որը արտադրվել է Միլ Մոսկվա Ուղղաթիռ Գործարանից և գործածվել է Սովետական ռազմա-օդային նավատորմում, նրա հաջորդողները և երեսուն տարբեր այլ երկրներում։
Միլ Մի-24 | |
---|---|
Տեսակ | հարվածային ուղղաթիռ |
Ենթատեսակ | Հարվածային ուղղաթիռ |
Օգտագործվում է ինչպես | Հարվածային ուղղաթիռ և transport helicopter? |
Շարժիչ | Klimov TV3-117? |
Զենք | Yak-B?, Գրյազև-Շիպունով ԳՇ-23, PK?, 2К8 Ֆալանգա, 9K114 Shturm?, Աթագա, S-5?, Ս-8 և Gryazev-Shipunov GSh-30-2? |
Ստեղծող | Միխայել Միլ |
Արտադրող | Ռոստվերտոլ, Արսենյևսկի «Պրոգրես» ավիացիոն գործարան |
Առաջին թռիչք | 1969 թվականի սեպտեմբերի 19 |
Շահագործման սկիզբ | 1971 թվական |
Կարգավիճակ | արտադրվում է, շահագործվում |
Շահագործողներ | Աֆղանստան, Ալժիրի ռազմա-օդային ուժեր[1][2][3][…], Անգոլա[1], Հայաստան[1], Ադրբեջան[1][4] և Բելառուս[1][4] |
Միավոր արտադրված | ~ 3 500[5][6] |
Բազային մոդել | Mil Mi-8? |
ՆԱՏՈ-ի կոդ | Hind |
Mil Mi-24 Վիքիպահեստում |
Սերիական արտադրությունը սկսվել է 1971 թվականին։ Ունի տարբեր մոդիֆիկացիաներ, արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ։ Ակտիվորեն օգտագործվել է Աֆղանական պատերազմի, Չեչնիայում մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև բազմաթիվ տարածաշրջանային հակամարտություններում։ Արտադրվում է «Ռոստվերտոլ» ԲԲԸ-ում։
Մի-24 ուղղաթիռը կառուցված է դասական միապտուտակային սխեմայով հինգթևանի եռծղխնևոր կրող և եռթևանի ղեկային պտուտակներով։
Շասսին երեք հենարանային է, հավաքվող, դիմացի ղեկավարվող հենարանով։
Ֆյուզելաժի դիմային հատվածում տեղակայված է տանդեմային սխեմայով կառուցված անձնակազմի երկտեղանի խցիկը՝ հրաձիգ-օպերատորը գտնվում է առանձին ճակատային խցիկում, նրա ետևում օդաչուն, որի խցիկը հարմար տեսանելիության համար բարձրացված է 0,3 մետր հրաձիգի խցիկից վերև, բորտմեխանիկը կարող է գտնվել օդաչուի ետևում գտնվող սպառազինության բաժնում, ետգցովի նստատեղի վրա։ Անձնակազմը գտնվում է հերմետիզացված խցիկներում, որը համալրված է ջեռուցման և օդափոխման համակարգերով, վարակված օդի և ռադիոակտիվ փոշու ներթափանցումից խուսափելու համար խցիկներում պահպանվում է ոչ մեծ ավելցուկային ճնշում։
Պողպատե սալիկներով զրահապատվում էր անձնակազմի խցիկը, փոխանցման տուփը, շարժիչների յուղի տարաները, ռեդուկտորը և հիդրոբաքը։ Օդաչուի նստարանը զրահապատ է, ետգցովի զրահապատ հենարանով, հրաձիգի նստարանը զրահապատ չէ, խցիկների միջև տեղադրված է զրահապատ միջնապատ, դիմացի ապակիները զրահապատ են, տափակ, համալրված ապակի մաքրիչներով, կողային ապակիները ունեն կլորավուն տեսք, պատրաստված են կայծքարատից, զրահապատ չեն։
Ֆյուզելաժի կենտրոնական բաժինը բաղկացած է բեռնատար խցիկից, որտեղ կարող են տեղավորվել մինչև ութ դեսանտավոր, և ետին կոնաձև հատվածից սարքավորումների տեղակայման համար։
Շարժահաղորդումն ու կրկնորդագրված համակարգը նույնն են, ինչպիսին Մի-8 ուղղաթիռում է։
Կրող պտուտակի լիսեռը թեքված է ոչ միայն առաջ 4,5°-ով, այլ նաև դեպի աջ 2,5°-ով, որպեսզի ապահովի հավասարակշռությունը առաջընթացող ուղղագիծ թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռի հիմնական առանձնահատկություններից մեկն է համարվում 6,75 մ² մակերեսով թևը բացասական լայնակիով V — 12°, որն ապահովում է ամբարձիկ ուժի 22-28 տոկոսը, կախված արագությունից և այլ գործոններից[8]։
Մի-24 ուղղաթիռը հանդիպում է հետևյալ համակարգչային խաղերում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.