Մթնշաղ. Սագա. Խավարում (անգլ.՝ The Twilight Saga: Eclipse), ռեժիսոր Դեյվիդ Սլեյդի ֆիլմը Ստեֆանի Մեյերի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը հրապարակվել է 2010 թվականի հունիսի 30-ին[6]։
Արագ փաստեր Մթնշաղ։ Խավարումանգլ.՝ The Twilight Saga: Eclipse, Երկիր ...
Մթնշաղ։ Խավարում անգլ.՝ The Twilight Saga: Eclipse
Սիեթլ քաղաքում գաղտնի սպանություններ են կատարվում, որոնց մեղավորն է վամպիրների նորածին բանակը, ստեղծված վամպիր Վիկտորյայի կողմից։ Վիկտորյան փորձում է վրեժ լուծել Էդվարդից իր սիրելի ընկերոջ` Ջեյմսի մահվան համար, ով փորձել էր սպանել Էդվարդի սիրած աղջկան՝ Բելլա Սվոնին։ Բելլան լինելով Էդվարդի և Ջեյկոբի մեջտեղում պետք է որոշում կայացնի՝ ամուսնանալ Էդվարդ Կալլենի հետ, թե շարունակել ընկերությունը՝ Ջեյկոբ Բլեքի հետ, ով Բելլայից ավելին էր ցանկանում քան ընկերությունը։ Բելլայի որոշումը կարող էր վճռորոշ դառնալ վամպիրների և փոխակերպուկ գայլերի հարաբերություններում։
Summit Entertainment կինոընկերությունը սկսած 2009 թվականից կանաչ գույն է հաղորդել ֆիլմին։ Նորալուսնի ռեժիսոր Քրիս Վալցը դարձել էր Խավարման պոստ-պրոդյուսերը, երբ սկսել են Խավարման նկարահանումները նա չի ուղղորդել երրորդ ֆիլմին[7][8]։ Այդ նկարահանումներին ուղղորդել են Դեյվիդ Սլեյդը և Մելիսա Ռոզենբերգը, վերադառնալով սցենարիստի կարգավիճակին։