Ճանաչվել է աշխարհի ամենա գեղեցիկ տղամարդը From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Թոմաս Փեթինսոն[4] (մայիսի 13, 1986[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի դերասան, մոդել, երաժիշտ և պրոդյուսեր։ Դասվել է աշխարհում ամենաշատը վարձատրվող դերասանների շարքին։ Նա ճանաչվել է «Մթնշաղ» ֆիլմերի շարքում կատարած Էդվարդ Կալլենի դերով։
Ռոբերտ Փեթինսոն Robert Pattinson | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիա, ԱՄՆ |
Ազգություն | անգլիացի |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Կրթություն | The Harrodian School? և Tower House School? |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, մոդել, կինոդերասան, թատրոնի դերասան, կոմպոզիտոր, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Աշխատանք | 2004-մինչ մեր օրերը |
Ծնողներ | հայր՝ Richard Pattinson?[3], մայր՝ Clare?[3] |
Պարգևներ և մրցանակներ | և |
Կայք | robertpattinson.org |
Ստորագրություն | |
Robert Pattinson Վիքիպահեստում |
Ռոբերտ Թոմաս Փեթինսոնը ծնվել է Լոնդոնում 1986 թվականի մայիսի 13-ին, Քլերի երեխաներից կրտսերն է, և մոդելային գործակալության բուքմեյքերական և վինտաժի ավտոմեքենաների վաճառք կատարող Ռիչարդ Փեթինսոնի 3 երեխաներից երրորդը։ Նա մեծացել է Բարնսի մի փոքրիկ տանը երկու ավագ քույրերի՝ Էլիզաբեթի և Վիկտորիայի հետ։ Փեթինսոնը սկսել է սովորել դաշնամուր և կիթառ նվագել ընդամենը 4 տարեկանից։ Նա հաճախել է Tower House դպրոց, որտեղից նրան հեռացրել են 12 տարեկանում` ամսագրեր գողանալու և դասընկերների վրա վաճառելու համար։ Դպրոցի վերջին տարիներն անցել են Հարոդյան դպրոցում։ Գրպանի բավարար գումար ունենալու համար նա դեռահասության տարիներին բրիտանական ընկերություններում աշխատել է որպես ֆոտոմոդել։ Փեթինսոնի սերը դեպի կինոն ի հայտ է եկել դեռևս պատանեկության տարիներին։ Նա իր դերասանական կուռքերի շարքում դասում է Ջեք Նիքոլսոնին, Մառլոն Բրանդոյին և Ժան Պոլ Բելմոնդոյին։ Պատանեկության տարիներին նա երգում էր փաբերում իր սիրած երգերը։
Փեթինսոնը մտածում էր երաժիշտ դառնալու կամ համալսարան գնալու մասին, բայց չէր մտածում դերասանական կարերիա սկսելու մասին։ Նրա ուսուցիչը նրան խորհուրդ էր տալիս չընդունվել դրամատիկական թատրոն։ Այնուամենայնիվ նա 13 տարեկանում ընդունվեց տեղի սիրողական թատերական խումբ, որը կոչվում էր Barnes Theatre Company: Կուլիսներում երկու տարի աշխատելուց հետո 15 տարեկանում նա անցնում է «Տղաներ և տիկնիկներ» ներկայացման լսումները և ստանում իր առաջին դերը որպես կուբացի պարող։ Նա ստացավ Ջորջ Գիբսի գլխավոր դերը հաջորդ «Մեր քաղաքը» ներկայացման մեջ, նրան նկատեց տաղանդների գործակալը, որը նստած էր հանդիսատեսների շարքում, և նա սկսեց գտնել պրոֆեսիոնալ դերեր։ Նա հանդես է եկել նաև «Մակբեթ», «Ամեն ինչ գնում է» և «Տեսսը դ'Էրբերվիլների տոհմից» պիեսներում։ Պեթինսոնը մտադիր էր համալսարան գնալ, բայց չկարողացավ, քանի որ սկսվեցին «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը ֆիլմի» նկարահանումները։
Փեթինսոնը սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով, երբ տասներկու տարեկան էր։ Դերասանական կարիերայի սկզբում նա խաղում էր հեռուստաֆիլմերում։ Փեթինսոնը խաղացել է Էդվարդ Կալլենի դերը «Մթնշաղ» ֆիլմում, որը հիմնված է Ստեֆանի Մայերի համանուն գրքի վրա։ Ֆիլմի առաջին մասի պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի նոյեմբերի 21-ին։ Փեթինսոնը խաղացել է նաև երիտասարդ Սալվադոր Դալիի դերը «Անցյալի արձագանքները» կինոնկարում։
2010 թվականին Ռոբերտ Փեթինսոնը նկարահանվեց «Հիշիր ինձ» ֆիլմում Թայլեր Հոուկինսի գլխավոր դերում։
Փեթինսոնը նվագում է կիթառ ու դաշնամուր, ինչպես նաև գրում է իր սեփական երաժշտությունը։
Film | |||
---|---|---|---|
Տարին | Ֆիլմը | Դերը | Նշումներ |
2004 | Փառամոլության տոնավաճառ | Ռոուդի Քրոուլի | Միայն DVD |
Նիբելունգների մատանին | Ջիզելհեր | Հեռուստաֆիլմ | |
2005 | Հարրի Փոթերը և Հրե գավաթը | Սեդրիկ Դիգորի | |
2006 | Թոբի Ջագ | Թոբի Ջագ | Հեռուստաֆիլմ |
2007 | Վատ մայրիկի գրքույկը | Դենիել Գեյլ | Հեռուստաֆիլմ |
Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը | Սեդրիկ Դիգորի | ||
2008 | Ինչպես լինել | Արթ | |
Մթնշաղ | Էդվարդ Քալլեն | ||
2009 | Անցյալի արձագանքները | Սալվադոր Դալի | |
Մթնշաղ։ Սագա։ Նորալուսին | Էդվարդ Քալլեն | ||
2010 | Հիշիր ինձ | Թայլեր Հոուկինս | |
Մթնշաղ։ Խավարում | Էդվարդ Քալլեն | ||
2011 | Բել Ամի | Ջորջս Դյուրոյ | |
Ջուր փղերի համար | Ջեյկոբ Ջանկովսկի | ||
2011 | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 | Էդվարդ Քալլեն | |
2012 | Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 | Էդվարդ Քալլեն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.