From Wikipedia, the free encyclopedia
Վամպիր (նաև՝ արնախում, հոգեգեշ, արնալեզ), եվրոպական մի շարք ժողովուրդների հավատալիքներում, գրականության և արվեստի մեջ արնախում և մղձավանջ հարուցող էակ։ «Վամպիր» բառը ծագում է սերբերենից և նշանակում է չղջիկ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մարդկանց արյուն խմող հրեշների մասին պատկերացումները գալիս են դեռ հնուց։ Դրանց մեծ մասի համաձայն վամպիրը մահացած հերետիկոսի հոգին է, որը հանգիստ չի գտնում և գիշերները գերեզմանից դուրս է գալիս մարդկանց արյուն խմելու համար։
Մինչև 19-րդ դարը Եվրոպայում վամպիրը ասոցացվում էր սարսափելի հրեշի հետ, որը երեկոները դուրս էր գալիս գերեզմանից։ Սովորաբար վամպիրներ են համարվում ինքնասպանները կամ հանցագործները, իսկ որոշ դեպքերում նաև մեղքեր գործող մարդիկ։ Երբեմն վամպիր կարող են դառնալ բռնության արդյունքում մահացածները։ Ռումինացիների մեծ մասը հավատում է վամպիրների գոյությանը, եվրոպական պատմությունները վկայում են, որ վամպիրներն ունեն սլավոնական ծագում։
Շատ ծեսեր են կատարվել վամպիրներին իդենտիֆիկացնելու համար։ Վամպիրի գերեզմանը փնտրելու մեթոդներից մեկը կույս տղային գերեզմանոցով կամ եկեղեցու տարածքով առաջնորդնելն էր որձ ձիու վրա[1]։ Հիմնականում սև ձի էին թամբում, թեև Ալբանիայում ձին սպիտակ էր լինում[2]։ Գերեզմանների վրա առաջացած փոսերը համարում էին վամպիրիզմի նշաններ[3]։
Այն դիակները, որ վամպիրներ էին համարվում, հիմնականում նկարագրվում էին սպասվածից ավելի առողջ արտաքինով, գիրուկ և քայքայման քիչ կամ ոչ մի նշանով[4]։ Որոշ դեպքերում, երբ կասկածելի գերեզմանները բացվում էին, ըստ գյուղացիների նկարագրության՝ դիակների դեմքի վրա զոհերի թարմ արյունը դեռ առկա էր[5]։ Խոշորեղջերավորների, ոչխարների, բարեկամների կամ հարևանների մահը ակտիվ վամպիրի գոյության նշան էր։ Ըստ ֆոլկլորի՝ վամպիրները իրենց ներկայությունը զգացնել էին տալիս՝ ցուցաբերելով պոլեստիրիստանման ակտիվություն՝ տանիքներին քարերի նետումը կամ տնային իրերի տեղաշարժումը[6] կամ մարդկանց՝ քնի մեջ ճնշելը[7]։
Դժվար է ընդհանուր բնութագիր տալ վամպիրներին, քանի որ տարբեր են մշակութային հավատալիքները։
Ապոտրոպիքները (apotropaics) իրեր են, որոնք վանում են մահացած և վերադարձած մարդկանց։ Սրանք շատ տարածված են վամպիրային ֆոլքլորում։ Սխտորը ամենատարածված օրինակն է[8]։ Ասվում է, որ նաև վայրի վարդերի փունջը և ալոճենին վնասում են վամպիրներին, իսկ Եվրոպայում կարծում էին, որ տների տանիքների վրա մանանեխի շաղ տված սերմերը վամպիրներին հետ կվանեն[9]։ Այլ պաշտպանիչ միջոցներ են սուրբ իրերը, օրինակ խաչելությունը, վարդարանը կամ սուրբ ջուրը։ Նաև ասում են, որ վամպիրները չեն կարող քայլել օրհնված հողի վրա, ինչպես օրինակ եկեղեցիների կամ տաճարների տարածքում։
Հայկական միֆալոգիայում ամենահայտնի վամպիրը՝ Դախանավարը, որը յուրահատուկ էր՝ ուներ գերբնական ուժեր, բայց նաև բարություն։ Նա կարելի է ասել ինչ-որ չափով հայրենաասեր վամպիր էր, քանի որ չէր սպանում իր հետ միևնույն տարածքում՝ Ուլտիշ-Ալտո Տեմում ապրող մարդկանց։
Աֆրիկայի տարբեր շրջանների առասպելներ նկարագրում են վամպիրային ունակություններով արարածների։ Արևմտյան Աֆրիկայի Աշանտի բնակատեղիում ապրող մարդիկ պատմում են երկաթե ատամներով ծառաբնակ ասանբոսամի մասին[10], իսկ Էվերը՝ ադզեի, որոնք կարող են լուսատտիկի ձև ստանալ և երեխաներ որսալ[11]։ Արևելյան Քեյփ շրջանում ապրում է իմպունդուլու արարածը, ով կարող է մեծ թռչունի տեսք ստանալ և ամպրոպ կամ կայծակ առաջացնել։ Մադագասկարի բեթսիլեոացիները պատմում են ռամանգայի մասին։ Այս վամպիրը խմում է արյուն և սնվում է ազնվականների կտրած եղունգներով[12]։
Հնդկաստանում նույնիսկ գոյություն ունի հատուկ գրականություն նվիրված վամպիրներին՝ «Քսանհինգ պատմություն Վետալների մասին»։ Այն պատմում է Վիկրամադիտյա արքայի մասին, ով բազմիցս փորձել է բռնել անորսալի վետալին։ Վետալների մասին պատմությունները նաև հավաքվել են Վետալ Պաչիսի ժողովածուում։ (Baital Pachisi)։ Վիտալ ասելով հնդիկները հասկանում են արարածներ, որոնք ապրում են գետնի տակ, կախվում են ոտքերով առատաղից, գրգռվում են արյուն տեսնելիս, վախեցնում են մարդկանց, լավ հարաբերությունների մեջ են ընդհատակյա աշխարհի մարդկանց հետ և դուրս են գալիս գիշերներով։
Կաղող դիակներ - Սա վամպիր հասկացողություն է ըստ չինական ավանդույթի։ Սակայն այս դեպքում նա սնվում է ոչ թե արյունով, այլ մարդու կյանքի էսոնցիայով (Ցի)։
Հռոմում վամպիրներին դիմում էին տարբեր անվանումներով՝ լեմուրներ, լամիյաներ, էմպուզիաներ։ Սթրիքսը (strix) գիշերային թռչուն էր, որը սնվում էր մարդկային մարմնով և արյունով, շատ է հիշատակվում Հռոմեական պատմություններում։ Ռումինական «ստրիգա» բառը, որը նշանակում է վամպիր, առաջացել է հենց այդ բառից։
Վամպիրը որպես հասկացողություն առաջացել է Արևելյան Եվրոպայում սլավոնական ֆոլկլորից, որտեղ վամպիրները էակներ էին, որոնք սպանում էին մարդկանց արյունը խմելու կամ էլ խեղդման միջոցով։ Վամպիրը կարող էր ոչնչացվել միայն այն ժամանակ, եթե կտրեին նրա գլուխը, հանեին սիրտը և այրեին դիակը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.