բանավոր ժողովրդական ստեղծագործություն և երաժշտություն From Wikipedia, the free encyclopedia
Ֆոլկլոր (ժողովրդական մշակույթ, ժողովրդական արվեստ), ժողովրդի կոլեկտիվ գեղարվեստական ստեղծագործություն, որն արտացոլում է իր կյանքը, աշխարհայացքը, իդեալները, սկզբունքները։ Դրանք ստեղծվում են ժողովրդի կողմից պոեզիայի (ավանդություն, երգ, քնարերգություն, անեկդոտ, հեքիաթ, էպոս), ժողովրդական երաժշտության (երգեր, գործիքային եղանակներ, պիեսներ), թատրոնի (դրամաներ, երգիծական պիեսներ, տիկնիկային թատրոն) պարի, ճարտարապետության, կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառներում։ Ֆոլկլորի ամենակարևոր տարբերությունը գրականության և գրքային ժամանակակից արվեստի հետ համարվում է իր ավանդականությունը և տեղեկության բանավոր փոխանցումը։ Կրողները սովորաբար լինում էին գյուղացիները։
Ժողովրդական ստեղծագործություն, որը ծնունդ է առել հին աշխարհում։ Համարվում է ողջ համաշխարհային գեղարվեստական մշակույթի պատմական հիմքը, ազգային գեղարվեստական ավանդույթների աղբյուրը, ժողովրդական ինքնագիտակցության արտահայտչամիջոցը։ Որոշ ուսումնասիրողներ ժողովրդական ստեղծագործությունների շարքին են դասում նաև ոչ պրոֆեսիոնալ արվեստի բոլոր տեսակները (գեղարվեստական ինքնագործունեություն, դրանց թվում նաև ազգային թատրոններ)։
«Ֆոլկոր» տերմինի հստակ որոշումը բարդ է, քանի որ ժողովրդական արվեստի այդ ձևն անփոփոխ և հնացած չէ։ Ֆոլկլորը մտապես զարգացման և փոփոխման մեջ է։
«Ֆոլկոր» տերմինն (անգլ.՝ folk-lore — «ժողովրդի իմաստություն») առաջին անգամ ներմուծվել է անգլիացի գիտնական Ուիլյամ Թոմսի կողմից 1846 թվականին, ազգի մշակույթի ինչպես գեղարվեստական (ավանդություններ, պարեր, երաժշտություն և այլն), այնպես էլ նյութական (բնակավայր, սպասք, հագուստ) նշանակությամբ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.