From Wikipedia, the free encyclopedia
Կլաուդիա Շիֆեր (անգլ.՝ Claudia Schiffer, օգոստոսի 25, 1970[1][2][3], Rheinberg, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի մոդել, դերասանուհի և իր իսկ հագուստի բրենդի ստեղծագործական տնօրենն է[4]։ Նա 1990–ականների ամենահայտնի անձանցից էր և հաջողակ մոդելներից մեկը[5]։ Հայտնվել է ավելի քան 1000 ամսագրերի շապիկներին և այժմ էլ շարունակում է մեծացնել այդ թիվը։ 2002 թվականին Forbes–ը գնահատեց Շիֆերի ունեցվածքը 55 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա եղել է իր ժամանակների վեց սուպերմոդելներից մեկը։
Կլաուդիա Շիֆեր անգլ.՝ Claudia Schiffer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1970[1][2][3] (54 տարեկան) |
Ծննդավայր | Ռայինբերգ, Գերմանիա |
Քաղաքացիություն | գերմանացի |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Amplonius-Gymnasium Rheinberg? |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, ստեղծագործական տնօրեն |
Գործունեություն | 1989–ներկա |
Ամուսին | Մեթյու Վոն (2002) |
Ծնողներ | հայր՝ Heinz Schiffer?[2], մայր՝ Gudrun (?)?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Երեխաներ | 3 |
Կայք | claudiaschiffer.com |
Ստորագրություն | |
Claudia Schiffer Վիքիպահեստում |
Շիֆերը ծնվել է Ռայինբերգում (Գերմանիա), փոքրիկ քաղաքում՝ 15 կիլոմետր հեռավորությամբ Դույսբուրգից։ Նա Գուդրուն և Հանս Շիֆերների դուստրն է[6]։ Ունի երկու եղբայր՝ Ստեֆանը և Անդրեասը, և Էն Կարոլին անունով քույր[4]։
Շիֆերն ասել է, որ նա դպրոցում եղել է հայտնի, սակայն իր բարձրահասակության պատճառով հաճախ ամաչել է և չի ցանկացել լինել ուշադրության կենտրոնում։ Նա նաև հավելում է, որ նրան հաճախ նաև նախանձում էին հարուստ և ճանաչված ընտանիքի համար[4]։ Շիֆերը կարողանում է սահուն խոսել գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն։
Ի սկզբանե նա ցանկանում էր շարունակել հոր գծերով և նույնպես դառնալ փաստաբան՝ աշխատելով իր հոր փաստաբանական ընկերությունում[7]։ Հետագայում նա հրաժարվեց այդ ցանկություններից, երբ, 1987 թվականի հոկտեմբերին՝ 17 տարեկան հասակում, Դյուսելդորֆի գիշերային ակումբներից մեկում նրան հայտնաբերեց Մայքլ Լեվատոնը՝ Metropolitan Model Agency մոդելային գործակալության տնօրենը, ով հետագայում Շիֆերին ուղեկցեց մոդելային աշխարհ։
Կրթությունն ավարտելուց հետո նա անցավ իր գործունեությանը։ Նա մեկնեց Փարիզ և մասնակցեց լուսանկարահանումների, որից հետո հայտնվեց ֆրանսիական Elle ամսագրի շապիկին։ 1990–ականների սկզբներին նա համագործակցեց Guess? հագուստի ցանցերի հետ[8]։ Փոլ Մարսիանոն E!–ին տված հարցազրույցում ասել է, որ Guess–ը հասավ մեծ հաջողությունների Շիֆերի շնորհիվ։ Եվս մի շարք ամսագրերի շապիկերից հետո, ներառյալ Հերբ Ռիթսի կողմից լուսանկարահանված բրիտանական Vogue–ի շապիկը, նա ամրագրեց իր անունը այդ ժամանակաշրջանի սուպերմոդելների շարքում[9]։ Կարլ Լագերֆելդը ընտրեց Շիֆերին որպես Շանելի նոր դեմք[10]։ 1997 թվականի մայիսյան Փլեյբոյի համարի շապիկի դեմքը Շիֆերն էր[11]։ Շուտով նա դարձավ աշխարհի ամենաճանաչված մոդելը, իր կապույտ աչքերի, վառ շեկ վարսերի, 181 սմ երկարությամբ գեղեցիկ կազմվածքի շնորհիվ։
1999 թվականի նոյեմբերյան հազարերորդ Vogue–ի համարի շապիկին հայտնվեց Շիֆերը, որը վերնագրվեց «Ժամանակակից մուսաները»[12]։ Ճանաչվելով աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը, նրա գործունեությունը սփռվեց ամբողջ աշխարհով մեկ ավելի քան 25 տարի։ Նա եղավ առաջին մոդելը, ով հայտնվեց Vanity Fair, Rolling Stone, Նյու Յորք Թայմս և People ամսագրերի շապիկներին։ Բացի դրանցից հայտնվել է նաև անյպիսի հայտնի ամսագրերում, ինչպիսիք են Vogue, Harper's Bazaar, Elle, Cosmopolitan, Time և այլն։ Քայլել է անցուղով հայտնի Վերսաչե, Դիոր, Քլոե, Yves Saint Laurent, Dolce & Gabbana, Շանել, Վալենտինո և այլ բրենդների համար։
Բացի հայտնի բրենդներից նա գովազդել է նաև բարձրակարգ այլ առևտրային խանութներ, օրինակ՝ Մանգո և Monsoon Accessorize, որի ժամանակ առաջին անգամ նա իր ականջները զարդարեց պիրսինգով աշուն/ձմեռ 2006 հավաքածուի համար[13][14][15][16]։ Գովազդել է նաև Ֆանտա և Պեպսի ընկերությունները։ 1998 թվականի Citroën ավտոմեքենաների գովազդի համար նա վաստակեց 3 միլոն եվրո։ Շիֆերը մինչ այժմ համագործակցում է L’Oréal ընկերության հետ և նրա ամենաերկար համագործակցող մոդելներից մեկն է։
Գովազդել է Շանելի «Chanel A/W11» աչքի կոսմետիկայի հավաքածուն[17][18]։ Նա ստորագրել է պայմանագիր տարբեր գործակալությունների հետ Միլանում, Նյու Յորքում, Փարիզում[15]։ Նա Fashion Fringe հաղորդմանը եղել է ժյուրիի անդամ 2011 թվականին[19]։ 2012 թվականին նա կրկին գովազդեց Guess հագուստեղենը՝ նրանց 30–րդ հոբելյարական տարում[20]։
Շիֆերը նկարահանվել է մի շարք ֆիլմերում և տեսահոլովակներում։ Առաջին անգամ նկարահանվել է «Հարուստ Ռիչի» ֆիլմում 1994 թվականին։ Իսկ 1997 թվականին «The Blackout» ֆիլմում՝ գլխավոր դերում։ Երեք տարի անց խաղաց «Ընկերներ և սիրեկաններ» և «Սև ու սպիտակ» ֆիլմերում։ Իսկ 2001 թվականին խաղաց գլխավոր դերում «In Pursuit» և փոքրիկ դերում «Life Without Dick» ֆիլմերում։ Նա հայտնվել է փոքրիկ տեսարանում «Իրական սեր» 2003 և «Zoolander» 2001 ֆիլմերում[7]։
Հայտնվել է բազում հաղորդավարների հեռուստաշոուներում՝ Օփրա Ուինֆրի, Լարի Քինգ, Դեյվիդ Լեթերման, Կոնան Օ'Բրայեն, Ջոնաթան Ռոս և այլք։ Նկարահանվել է Westlife խմբի 2000 թվականի տեսահոլովակ «Uptown Girl»–ում, ինչպես նաև ունեցել է փոքրիկ դեր Բոն Ջովիի «Say It Isn't So» տեսահոլովակում։ Հովանավորել է French Fashion Awards և World Music Awards մրցանակաբաշխությունները։
Նկարահանել է չորս ֆիթնեսի հոլովակներ, կոչված «Claudia Schiffer's Perfectly Fit», որոնք ունեցան մեծ հաջողությունն և գրանցեցին վաճառքների մեծ ցուցանիշ։
Քրիստի Տարլինգտոնի, Նաոմի Քեմփբելի և Էլ Մակֆերսոնի հետ միասին Շիֆերը 1995 թվականին ստեղծեց և դարձավ բաժնետեր Fashion Café սրճարանում[7]։ Շիֆերը նաև հայտնի է գերմանացիների համար, քանի որ մասնակցել և ներկայացրել է Պելեին 2006 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցանակը։ Ինչպես նաև ներկայացրել է պոլոյի մրցանակը Արքայազն Ուիլյամին 2002 թվականին[6]։
Խոսելով ժամանակակից մոդել մասնագիտության մասին նա ասել է․ «Սուպերմոդելներ, ինչպիսին մենք էինք ժամանակին, այլևս չկան»[21]։
Շիֆերը սկսեց իր բարեգործական ուղին ՅՈՒՆԻՍԵՖ–ի հետ համագործակցվելով և դառնալով նրա արվեստի և ժամանցային աջակցության կոմիտեի ադամ և այժմ Մեծ Բրիտանիայում կազմակերպության դեսպան է։ Նաև մասնակցել է Make Poverty History–ի հզոր Click գովազդում։ Եղել է նաև հաղորդավար բարեգործական Live 8 համերգներին Բեռլինում և Էդինբուրգում։
Իր գործունեության սկզբում նա ունեցել է սիրային կապեր Bon Jovi խմբի կիթառիստ Ռիչի Սամբորայի, Ալբերտ II Մոնակոյի արքայազնի և երգիչ Պիթեր Գաբրիելի հետ[22]։
1993 թվականին Բրիտանիայում փառատոնի ժամանակ Շիֆերը հանդիպեց իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդին, երբ նա հրավիրեց Շիֆերին բեմ՝ նրա հետ փորձեր կատարելու համար։ Հաջորդ տարի հունվար ամսին նրանք նշանվեցին։ Այդ տարիներին Շիֆերը հաճախ էր հայտնվում բեմում Կոպերֆիլդի հետ՝ հանդիսանալով նրա օգնական[23][24][25]։ 1994 թվականին նա նկարահանվեց Դեյվիդ Կոպերֆիլդ։ Հրաշքների 15 տարի փաստավավերագրական հոլովակում։ 1999 թվականի սեպտեմբերին, վեց տարվա նշանադրությունից հետո նրանք բաժանվեցին՝ աշխատանքային խիտ գրաֆիկը պատճառ հանդիսացնելով[26]։ Մինչ բաժանումը՝ 1997 թվականին, նրանք դատական գործ հարուցեցին Paris Match ամսագրի դիմաց, որը գրել էր, որ նրանց հարաբերությունները կեղծիք են, և Շիֆերը վճարվել է Կոպերֆիլդի կողմից և խաղացել նրա ընկերուհին՝ անգամ նրան չսիրելով[27][28][29][30]։ 1999 թվականին ֆրանսիական դատարանը ընդունեց ամսագրի ապատեղեկատվության փաստը և արդյունքում Շիֆերը հաղթեց դատը[31][32][33]։
Բաժանումից հետո մինչև 2000 թվականը նա հանդիպում էր արտ–դիլեր և Green Shield Stamp ընկերության ժառանգ Թիմ Ջեֆերիեսի հետ[34][35]։
2002 թվականի մայիսի 25–ին Սուֆոլկում նա ամուսնացավ Մեթյու Վոնի հետ։ Նրանք ունեն երեք երեխա․ որդի՝ Կասպար Մեթյու (ծնվել է 30 հունվարի, 2003, Վեստմինստեր, Լոնդոն) և երկու դուստր՝ Կլեմենտին Փոփի (ծնվել է 11 նոյեմբերի, 2004) և Կոսիմա Վիոլետ (ծնվել է 14 մայիսի, 2010)[36]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.