Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Դիոր, ավելի հայտնի որպես՝ Դիոր, եվրոպական պերճանքի իրերի ընկերություն, նորաձևության տուն և ապրանքանիշ։ Վերահսկվում է ֆրանսիացի գործարար Բեռնարդ Առնոլտի կողմից, ով վերահսկում է նաև LVMH Moët Hennessy Louis Vuitton SE (ԼՎՄՀ Լուի Վիտտոն Մոէ Հեննեսի) ընկերությունը։ Դիորն իր հերթին վերահսկում է Լուի Վիտտոն Մոէ Հեննեսի ընկերության բաժնեմաստի 42.36% և ձայնի իրավունքի 59.01%: Հիմնադրվել է 1946 թվականին՝ դիզայներ Քրիստիան Դիորի կողմից։ Ընկերությունն այժմ արտադրում է կաշվե իրեր, աքսեսուարներ, կոշիկներ, ոսկերչական իրեր, ժամացույցներ, օծանելիք, շպարի պարագաներ և մաշկի խնամքի միջոցներ։ Մինչ Քրիստիան Դիոր պիտակը մնում է հիմնականում կանանց համար, ընկերությունը ունի նաև «Dior Homme» բաժինը՝ տղամարդկանց համար, և «Baby Dior»-ը մանկանց համար։
Դիորի տունը հիմնադրվել է 1946 թվականի դեկտեմբերի 16-ին, իր սեփական տանը, սակայն ներկայիս Դիոր կորպորացիան իր հիմնադրումը նշում է 1947 թվականին։
Հասանելի հղումները ասում են, որ «Քրիստիան Դիոր» օծանելիքը հիմնադրվել է կամ 1947 թվականին կամ 1948 թվականին, սակայն Դիոր կորպորացիան պնդում է, որ այն հիմնադրվել է 1947 թվականին։ Դիորը հեղափոխեց Օծանելիքի արդյունաբերությունը, երբ ստեղծեց իր շատ ճանաչված «Miss Dior» օծանելիքը[1], որը անվանումը ստացել է Քրիստիան Դիորի քրոջ՝ Քեթրին Դիորի պատվին[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.