Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Elle, միջազգային ամսագիր, որը կենտրոնացած է նորաձևության, գեղեցկության, առողջության և ժամանցի վրա[1]։ Այն աշխարհի ամենավաճառվող նորաձևության ամսագիրն է։ Այն հայտնաբերել են Պիեր Լազարեֆը և իր կին Էլեն Գորդոնը 1945 թվականին Ֆրանսիայում։ Elle–ը ֆրանսերենով նշանակում է «նա» կամ «նրա»։
Elle | |
---|---|
Տեսակ | հանդես և կանանց ամսագիր |
Լեզու | բուլղարերեն, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, Ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, սլովեներեն, իսպաներեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն |
Հիմնադրվել է | 1945 |
Հիմնադիր | Էլեն Գորդոն-Լազարեֆ և Մարսել Օկլեր |
Հրատարակիչ | Քեվին Մոլեյ |
Սեփականատեր | Lagardère News? |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակության պատմություն | 1945 թվականից |
Հաճախականություն | ամեն շաբաթ (միայն Ֆրանսիայում) ամեն ամիս (մնացած երկրներում) |
ISSN | 0935-462X և 0013-6298 |
OCLC | 487411286 |
Կայք | elle.fr |
Elle (magazine) Վիքիպահեստում |
Elle–ը ստեղծվել է 1945 թվականին Ֆրանսիայում։ 1960–ականներին այն ուներ շուրջ 800,000 ընթերցողներ։ Ամսագրի կարգախոսն է «Si elle lit, elle lit Elle (Եթե նա կարդում է, ապա կարդում է Elle)»[2]։ Հետագայում Elle ստեղծվեց ԱՄՆ–ում։ Իսկ 1988 թվականին ստեղծվեց ամսագրի ճապոնական տարբերակը[3]։
2007 թվականին ստեղծվեց Elle–ի առցանց կայքը[4]։
Ժան–Դոմինիկ Բոբին, ով հայտնի դարձավ կաթվածով տառապելուց հետո գիրք գրելու շնորհիվ, եղել է Elle–ի նախկին խմբագիրներից[5]։
Elle–ը աշխարհի ամենամեծ նորաձևության ամսագիրն է[6] ՝ 43 միջազգային խմբագրումներով ավելի քան 60 երկրներում։ Այն ունի 69 միլիոն ընթերցող։ Ամսագիրն ունի 33 կայք, որը ունի շուրջ 25 միլիոն այցելու և 370 միլիոն ընթերցում ամեն ամիս[7]։ Elle ընթերցողների ճնշող մեծամասնությունը (82 տոկոսը) 18–ից 49 տարեկան կանայք են։ «Մեր ընթերցողները բավարար երիտասարդ են, որպեսզի կյանքն ընդունեն որպես արկած և բավարար հասուն են այդ կյանքի ապրելու միջոցներն ունենալու համար»․ ասում է Ռոբի Մայերսը՝ ամսագրի գլխավոր խմբագիրը[8]։
Առաջին միջազգային խմբագրումը եղավ 1969 թվականին Ճապոնիայում[9][10], իսկ 1985 թվականին՝ ԱՄՆ–ում ու Միացյալ Թագավորությունում[10][11]։ Հաջորդ տարի Elle–ը թողարկվեց Իսպանիայում[10]։ Եվս մեկ տարի անց՝ 1987 թվականին, ամսագիրը սկսեց հրատարակվել Հոնգկոնգում և Իտալիայում[10]։ 1988 թվականին այն հրապարակվեց միանգամից վեց երկրներում՝ Գերմանիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Շվեդիայում, Հունաստանում և Պորտուգալիայում[10]։ Հաջորդ տարի առաջին անգամ հրատարակվեց Քվեբեկում և Նիդեռլանդներում[10]։ 1990 թվականին ստեղծվեցին Ավստրալիայի և Թայվանի համարները[10], իսկ 1996–ին՝ Ռուսաստանի[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.