Լինց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լինց (գերմ.՝ Linz), քաղաք Ավստրիայի հյուսիսային մասում, Վերին Ավստրիա երկրամասում։ Այն Վերին Ավստրիայի նահանգակենտրոնն է։ Տարածքը 96 կմ² է, իսկ բնակչությունը 190 000 մարդ (2010 թ-ի տվյալներով)։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լինց | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Վերին Ավստրիա | ||
Առաջին հիշատակում | 799 | ||
Մակերես | 95,99 կմ² | ||
ԲԾՄ | 261 մետր | ||
Բնակչություն | ▲210 165 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 0732 | ||
Փոստային դասիչ | 4010, 4040–4049, 4020–4029 և 4030–4039 | ||
Ավտոմոբիլային կոդ | L | ||
Պաշտոնական կայք | linz.at(գերմ.) | ||
| |||
Քաղաքը գտնվում է Դանուբ գետի ափին։ Այն իր մեծությամբ երրորդ քաղաքն է Վիեննայից և Գրացից հետո։ Քաղաքի հետ կապ ունեն Յոհան Կեպլերը, Ադոլֆ Հիտլերը, Անտոն Բրուքները, Լյուդվիգ Վիտգենշթայնը։
Անվանումն ունի կելտական ծագում․ ոմանք ենթադրում են, որ առաջացել է Lenta «լորենի» բառից, ոմանք էլ՝ llian «ջուր, առու, գետակ» բառից[2]։
Քաղաքը հիմնադրել են հռոմեացիները մ․ թ․ ա․ 15 թվականին կելտական հինավուրց Լենտոս բնակավայրի տեղում որպես կայսրության հյուսիսային սահմանի պաշտպանական կետ[3]։
Միջնադարում քաղաքը մտել է Սրբազան Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այն առևտրական կարևոր նշանակություն է ունեցել՝ Լեհաստանն ու Չեխիան կապելով Հարավային Եվրոպային։
15-րդ դարում քաղաքը բուռն զարգացում է ապրել։ Ֆրիդրիխ III կայսրը, որ անհաջող պատերազմ է մղել Հունգարիայի թագավոր Մատյաշ Հունյադիի հետ, իր նստավայրը 1485 թվականին տեղափոխել է Լինց, իսկ 1490 թվականին քաղաքը հռչակել է կայսրության մայրաքաղաք։ Մայրաքաղաքի կարգավիճակը, սակայն, Լինցը կորցրել է երեք տարի անց՝ կայսրի մահից անմիջապես հետո։
1497 թվականին քաղաքում Դանուբի վրայով կամուրջ է կառուցվել։ 16-17-րդ դարերում քաղաքի զարգացումը դանդաղել է՝ պայմանավորված ժանտախտի համաճարակով ու պատերազմներով։ 1785 թվականից այն դարձել է եպիսկոպոսական կենտրոն։
Քաղաքում տարբեր ժամանակներում բնակվել են նշանավոր շատ մարդիկ։ 1612-1626 թվականներին այստեղ ապրել ու աշխատել է մաթեմատիկոս, աստղագետ Յոհան Կեպլերը։ 1855-1868 թվականներին Լինցում ապրել է կոմպոզիտոր Անտոն Բրուքները։ Կյանքի վերջին քսան տարիներին այս քաղաքում է ապրել գրող ու նկարիչ Ադալբերտ Շտիֆտերը։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին քաղաքը վերածվել է արդյունաբերական խոշոր կենտրոնի, հատկապես զարգացում է ապրել պողպատի ու քիմիական արդյունաբերությունը։
Բրաունաու ամ Ինում ծնված Ադոլֆ Հիտլերը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Լինցում՝ այն համարելով իր հարազատ քաղաքը։ Դիկտատորը երազել է վերակառուցել Լինցը՝ այն դարձնելով Նացիստական Գերմանիայի օրինակելի քաղաք։ Լինցի շրջանի մեջ մտնող Լեոնդինգ քաղաքում են գտնվում նրա ծնողների ու Հիտլերների ընտանիքի անդամների գերեզմանները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լինցից 25 կմ հեռավորության վրա կառուցվել է Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարը։ 1945 թվականին քաղաքը գրավել են ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի զորքերը։ Հետպատերազմյան շրջանում քաղաքը Դանուբ գետով բաժանվել է խորհրդային ու ամերիկյան հատվածների։
1945-1950 թվականներին Լինցի շրջակայքը դարձել է փախստականների ու ծպտված մարդկանց խոշոր կենտրոն։ Մոտ 150,000 ծպտված հրեա անցել է այս շրջանով։ 1946 թվականի հունիսին այստեղ ձևավորված Վեգշայդ ճամբարը տրանզիտային ամենամեծ ճամբարն է եղել Ավստրիայում․ այնտեղ միաժամանակ կարողացել է գտնվել 3,000-4,000 մարդ։
Քաղաքը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում՝ Դանուբի երկու կողմերում, մայրաքաղաք Վիեննայից արևմուտք, ծովի մակերևույթից 266 մ բարձրության վրա։ Հռոմեացիների լեզվով այն հնչում էր Լենցիա։ Լինց անունով քաղաքն արդեն հիշատակվում է 799 թվականին, երբ այնտեղ կառուցվել է Սուրբ Մարտինի եկեղեցին․ այն պահպանված հնագույն եկեղեցին է Ավստրիայում։
Կլիման չափավոր մայրցամաքային է։ Ձմեռը մեղմ է, հաճախ է ձյուն տեղում։ Ձմեռային ամենացուրտ ամիսը հունվարն է․ ջերմաստիճանն իջնում է մինչև -14 °C։ Ամառները տաք են ու արևոտ։ Ամենատաք ամիսները հուլիսն ու օգոստոսն են, ջերմաստիճանը՝ +20 °C։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-2,000 մմ։
Լինց (1971–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.8 (58.6) |
17.0 (62.6) |
23.5 (74.3) |
28.0 (82.4) |
31.0 (87.8) |
34.2 (93.6) |
36.2 (97.2) |
36.2 (97.2) |
31.4 (88.5) |
25.3 (77.5) |
22.7 (72.9) |
13.4 (56.1) |
36.2 (97.2) |
Միջին բարձր °C (°F) | 2.0 (35.6) |
4.3 (39.7) |
9.9 (49.8) |
14.6 (58.3) |
20.4 (68.7) |
22.7 (72.9) |
24.8 (76.6) |
24.5 (76.1) |
19.7 (67.5) |
14.1 (57.4) |
6.6 (43.9) |
3.1 (37.6) |
13.9 (57) |
Միջին օրական °C (°F) | −0.7 (30.7) |
0.7 (33.3) |
5.1 (41.2) |
9.3 (48.7) |
14.6 (58.3) |
17.3 (63.1) |
19.1 (66.4) |
18.7 (65.7) |
14.4 (57.9) |
9.4 (48.9) |
3.8 (38.8) |
0.6 (33.1) |
9.4 (48.9) |
Միջին ցածր °C (°F) | −2.8 (27) |
−1.7 (28.9) |
1.7 (35.1) |
5.1 (41.2) |
9.8 (49.6) |
12.6 (54.7) |
14.4 (57.9) |
14.2 (57.6) |
10.7 (51.3) |
6.3 (43.3) |
1.7 (35.1) |
−1.2 (29.8) |
5.9 (42.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −22.0 (−7.6) |
−18.0 (−0.4) |
−18.7 (−1.7) |
−2.4 (27.7) |
−0.7 (30.7) |
4.1 (39.4) |
7.3 (45.1) |
6.1 (43) |
1.6 (34.9) |
−4.5 (23.9) |
−15.0 (5) |
−17.6 (0.3) |
−22.0 (−7.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 59.7 (2.35) |
48.4 (1.906) |
64.2 (2.528) |
63.8 (2.512) |
70.9 (2.791) |
91.2 (3.591) |
107.0 (4.213) |
83.9 (3.303) |
63.2 (2.488) |
52.3 (2.059) |
62.1 (2.445) |
65.7 (2.587) |
832.4 (32.772) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 17.5 (6.89) |
13.1 (5.16) |
6.0 (2.36) |
0.6 (0.24) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
4.9 (1.93) |
12.0 (4.72) |
54.1 (21.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 10.8 | 9.7 | 10.7 | 10.5 | 10.2 | 12.0 | 12.1 | 10.3 | 9.2 | 7.7 | 10.4 | 11.5 | 125.1 |
% խոնավություն | 78.0 | 68.6 | 58.7 | 54.3 | 48.5 | 55.0 | 53.8 | 53.5 | 59.2 | 65.6 | 76.4 | 80.3 | 62.7 |
Միջին ամսական արևային ժամ | 49.3 | 93.5 | 119.3 | 171.4 | 234.7 | 222.6 | 238.6 | 236.2 | 172.6 | 110.3 | 49.2 | 43.4 | 1741,1 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 20.2 | 36.0 | 35.5 | 46.4 | 54.9 | 51.0 | 53.8 | 57.0 | 49.8 | 37.4 | 20.2 | 18.6 | 40.1 |
աղբյուր: Central Institute for Meteorology and Geodynamics[4] |
2019 թվականի դրությամբ քաղաքն ուներ 205,726 բնակչություն[5]։ Մինչև 20-րդ դարի կեսերը լինցի բնակչության թվաքանակը զգալիորեն աճել է, սակայն վերջին քսան տարիների ընթացքում այն բացասական աճ է գրանցում։
Լինցը 2014 թվականի դրությամբ բաժանվում է 16 վարչական շրջանների[6]․
№no. | Անվանում | Բնակչություն | Տարածք |
---|---|---|---|
1. | Innere Stadt | 24,785 | 278.9 |
2. | Urfahr | 23,581 | 426.8 |
3. | Pöstlingberg | 4,527 | 851.1 |
4. | St. Magdalena | 11,890 | 655.3 |
5. | Dornach-Auhof | 7,283 | 682.6 |
6. | Kaplanhof | 9,753 | 243.2 |
7. | Franckviertel | 7,216 | 120.7 |
8. | Bulgariplatz | 14,993 | 260.3 |
9. | Froschberg | 11,654 | 452.8 |
10. | Bindermichl-Keferfeld | 19,875 | 412.0 |
11. | Spallerhof | 12,021 | 297.1 |
12. | Neue Heimat | 13,095 | 413.2 |
13. | Kleinmünchen-Auwiesen | 22,209 | 645.1 |
14. | Industriegebiet-Hafen | 138 | 1,277.4 |
15. | Ebelsberg | 10,763 | 1,291.2 |
16. | Pichling | 7,812 | 1,290.0 |
Լինցը արդյունաբերական խոշոր կենտրոն է։ քաղաքում զարգացած են մետալուրգիական, քիմիական, նավթաքիմիական, տեքստիլ, էլեկտրատեխնիկական ու սննդի արդյունաբերությունները։ Արտադրական հիմնական ձեռնարկություններն են
Քաղաքով անցնում է երկաթուղի, Վիեննա-Զալցբուրգ ավտոմայրուղին։ Բացի այդ՝ ճանապարհները տանում են երկրի հյուսիս ու հարավ, Չեխիայի հետ սահման։ Վիեննայից Լինց ճանապարհը գնացքով տևում է 1,5 ժամ։ «Երկնագույն Դանուբ» օդանավակայանը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա։ Լինցից կանոնավոր ձևով չվերթեր են իրականացվում դեպի Ֆրանկֆուրտ, Լոնդոն և Ցյուրիխ, ինչպես նաև սեզոնային չվերթեր՝ դեպի Եվրոպայի տարբեր քաղաքներ։ Քաղաքի սահմաններում կա ուղևորատար գետային նավահանգիստ, որով նավարկություններ են կատարվում դեպի Մաուտհաուզեն, Վիեննա և Պասաու։
Քաղաքային տրանսպորտը ներկայանում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով ու տրամվայներով։ Տրամվայի առաջին գիծը՝ Պյոստլինգերբանը, որը տանում է դեպի Պյոստլինբերգ լեռ, բացվել է 1898 թվականին[7]։
Լինցը 2009 թվականին եղել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։
Լինցն ունի մարզական համալիրներ, սահադաշտ, մարզասրահներ, լողավազաններ, դահուկային բազաներ, հրաձգարաններ։ Քաղաքում կառուցվել է «Լինցեր» մարզադաշտը։
Այստեղ են հանդես գալիս ԼԱՍԿ (գերմ.՝ Linzer Athletik-Sport-Klub, կրճատ՝ LASK) ֆուտբոլային ակումբը, որը 1965 թվականին դարձել է երկրի գավաթակիր և հանդես է գալիս երկրի բունդեսլիգայում և «Լինց» հոկեյի թիմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.