From Wikipedia, the free encyclopedia
Ժանտախտ, վարակիչ հիվանդություն, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով[3]։ Ախտանշաններից են տենդը, թուլությունը և գլխացավը[4]։ Սովորաբար այն սկսվում է հարուցչի ազդեցությունից հետո մեկից յոթ օրվա ընթացքում[3]։ Բուբոնային ձևի ժամանակ առկա է ավշային հանգույցների մեծացում, սեպտիցեմիկ ձևի դեպքում հյուսվածքները կարող են սևանալ և մահանալ, իսկ թոքայինի դեպքում դիտվում է շնչահեղձություն, հազ և կրծքավանդակի ցավ[4]։
Ժանտախտ Pestis | |
---|---|
«Բժիշկ Շնաբել ֆոն Ռոմ» (գերմ.՝ Doktor Schnabel von Rom «Կտուց բժիշկը Հռոմից») Պոլ Ֆյուրստ, 1656, փորագրություն Բժշկական հագուստ՝ Բուբոնային ժանտախտից կամ Սև մահից պաշտպանվելու համար | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Երսինիա պեստիս[1][2] |
Փոխանցման ձև | օդակաթիլային փոխանցում[1], կոնտակտային փոխանցում, կղանքաբերանային ուղի և փոխանցում վեկտորի միջոցով |
Հիվանդության ախտանշաններ | տենդ[2], գլխացավ[2], փսխում, միալգիա, bubo?, Շոկ, թունավորում, հազ, Արյունախխում, Պապուլա, դելիրիում, Գերարյունություն և արյունահոսություն[1] |
Հետևանք | Սև մահ, Հուստինիանոսի ժանտախտ և ժանտախտի համաճարակ |
Վարակ տարածող | R. rattus?, M. sibirica? և մարդ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, մանրէաբանական կուլտուրա, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ, Լուսային մանրադիտակ և ELISEA? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | A20 |
Բուժում | հակաբիոտիկ, դետոքսիկացիա, Հակաբորբոքային միջոցներ, antithrombotic?, սիմպտոմատիկ բուժում, վիրահատություն և Կորտիկոստերոիդներ |
Plague Վիքիպահեստում |
Բուբոնային և սեպտիցեմիկ ձևերը հիմնականում տարածվում են լվերի խայթոցով կամ վարակված կենդանիների հետ շփումով[4]։ Թոքային ձևը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով հիվանդ մարդուց առողջին[4]։ Ախտորոշումը կատարվում է մանրէի հայտնաբերումով ավշային հանգույցից ստացված հեղուկում, արյան կամ խորխի մեջ[3]։
Բարձր ռիսկի խմբերի անձինք կարող են պատվաստվել[3]։ Թոքային ձևով հիվանդի հետ շփման մեջ գտնված անձանց կարելի է բուժել կանխարգելիչ դեղորայքով[3]։ Եթե արդեն վարակվել է, բուժումն անցկացվում է հակաբիոտիկներով և օժանդակող խնամքի միջոցներով[3]։ Սովորաբար կիրառվում է գենտամիցինի և ֆտորխինոլոնի համակցումը[5]։ Բուժման հետ մահացության ռիսկը մոտ 10% է, իսկ առանց բուժման՝ մոտ 70%[6]։
Աշխարհում տարեկան մոտ 600 դեպք է արձանագրվում[3]։ 2017թ-ին ամենաշատ ժանտախտի դեպքերով երկրներն էին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Մադագասկարը և Պերուն[3]։ ԱՄՆ-ում դեպքերը հիմնականում արձանագրվում են գյուղական վայրերում, և բակտերիան շրջանառում է կրծողների մեջ[7]։ Պատմականորեն այն արձանագրվել է խոշոր բռնկումների ձևով, որոնցից ամենահայտնին 14-րդ դարի Սև մահն է, ինչի արդյունքում ավելի քան 50 միլիոն մարդ է մահացել[3]։
Երբ լուն խայթում է մարդուն և կոնտամինացնում վերքը իր փսխման արյունախառն զանգվածով, ժանտախտի հարուցիչներն անցնում են արյուն։ Y. pestis-ը կարող է բազմանալ բջիջների ներսում, հետևաբար նույնիսկ ֆագոցիտոզից հետո այն կարողանում է գոյատևել։ Արդեն օրգանիզմի ներսում, բակտերիան անցնում է ավշային համակարգ, որի միջոցով հյուսվածքներից արտահոսում է ինտերստիցիալ հեղուկը։ Ժանտախտի հարուցիչը արտազատում է մի շարք թույներ, որոնցից մեկը ունի բետա-ադրենէրգիկ պաշարման հատկություն[8]։
Y. pestis տարածվում է ավշային անոթներով մինչև ավշային հանգույց հասնելը, որտեղ այն առաջացնում է սուր լիմֆադենիտ[9]։ Մեծացած ավշային հանգույցները ձևավորում են բուբոններ, որոնք ասոցացվում են հիվանդության հետ[10], և այդ բուբոնների բիոպտատում հիմնականում հայտնաբերվում է հեմոռագիկ կամ մեռուկային հյուսվածք[11]։
Երբ ավշային հանգույցը քայքայվում է, վարակն անցնում է արյուն, բերելով երկրորդային սեպտիցեմիկ ժանտախտի, և եթե տարածվեց նաև թոքեր՝ երկրորդային թոքային ժանտախտի[12]։
Ավշային հեղուկը միշտ արտահոսում է դեպի արյուն, հետևաբար ժանտախտի բակտերիաները կարող են անցնել արյուն և տարածվել մարմնի ցանկացած մաս։ Սեպտիցեմիկ ժանտախտի ժամանակ, բակտերիայի էնդոտոքսիններն առաջացնում են տարածուն ներանոթային մակարդում (ՏՆՄ), բերելով փոքր մակարդուկների առաջացման օրգանիզմով մեկ և հյուսվածքների հնարավոր իշեմիկ մեռուկի (հյուսվածքի մեռուկ, որն առաջանում է տվյալ հյուսվածքի արյունամատակարարման կամ արյան շրջանառության խանգարման պատճառով)։ ՏՆՄ-ն բերում է օրգանիզմի մակարդելիության պաշարի հյուծման, ինչի արդյունքում օրգանիզմն այլևս չի կարողանում կարգավորել արյունահոսությունները։ Որպես հետևանք, մաշկում կամ այլ օրգաններում դիտվում են արյունահոսություններ, որն արտահայտվում է մաշկի կարմիր և/կամ սև ցանի տեսքով և արյունախխման/արյունային փսխման ձևով։ Մաշկի վրա հայտնաբերվում են անհարթություններ, որոնք նմանվում են միջատի խայթոցի․ սրանք սովորաբար կարմիր են, կենտրոնում՝ սպիտակ։ Չբուժման դեպքում, սեպտիցեմիկ ժանտախտը սովորաբար մահացու է։ Հակաբիոտիկներով վաղ բուժումը նվազեցնում է մահացության ցուցանիշը 4-ից 15 %-ով[13][14][15]։ Այս ձևով հիվանդները հաճախ մահանում են ախտանշանների արտահայտման առաջին օրը։
Ժանտախտի թոքային ձևը առաջանում է, երբ վարակը գտնվում է թոքերում։ Այն առաջացնում է հազ և փռշտոց, բերելով օդակաթիլային ճանապարհով վարակի տարածման։ Թոքային ձևի ժամանակ գաղտնի շրջանը կարճ է՝ սովորաբար երկուսից չորս օր, երբեմն նույնիսկ մի քանի ժամ։ Սկզբնական նշանները վարակի ճանաչման համար անբավարար են և կարելի է շփոթել այլ շնչառական վարակների հետ․ դրանցից են գլխացավը, թուլությունը, արյան թքումը կամ արյունախխումը։ Հիվանդության զարգացումը շատ արագ է, եթե չախտորոշվեց և չսկսվեց վաղաժամ բուժում (սովորաբար մի քանի ժամվա ընթացքում), մեկից վեց ժամվա ընթացքում հիվանդը կմահանա․ չբուժման դեպքում հիվանդության մահացությունը մոտ 100% է[16][17]։
Y. pestis-ի փոխանցումը չվարակված մարդուն հնարավոր է հետևյալ եղանակներով[18]․
Yersinia pestis-շրջանառում է կենդանի շտեմարանների մեջ, մասնավորապես կրծողների, վարակի բնական օջախներում հայտնաբերվում է բոլոր մայրցամաքներում, բացի Ավստրալիայից։ Ժանտախտի բնական օջախները գտնվում են արևադարձային և մերձարևադարձային երկարությունների լայն գոտիներում և չափավոր կլիմայի հատվածներում, երկրագնդի 55 աստիճանի հյուսիսային զուգահեռականների և 40 աստիճանի հարավային զուգահեռականների միջև[18]։ Ընդունված կարծիքին հակառակ, առնետները ուղղակիորեն չեն կարող տարածել բուբոնային ժանտախտ։ Այն հիվանդություն է նաև լվերի համար (Xenopsylla cheopis), որն անցնում է առնետներին, դարձնելով վերջիններիս հիվանդության առաջին զոհերը։ Վարակը մարդու մոտ առաջանում է, երբ մարդուն խայթում է լուն, որը մարդուց առաջ խայթել էր վարակված առնետին, որն էլ իր հերթին վարակվել էր մեկ այլ վարակակիր լվի խայթոցից։ Բակտերիան բազմանալով լվի օրգանիզմում այնքան է շատանում, որ առաջացնում է խցան նախաստամոքսում, բերելով լվի քաղցի։ Դրանից հետո լուն խայթում է զոհին և շարունակում է սնվել, չնայած այն հանգամանքին, որ չի հագեցնում իր քաղցը, որից հետո փսխում է մանրէներով լի արյունը վերքի մեջ։ Այսպիսով բուբոնային ժանտախտի հարուցիչը վարակեց նոր մարդու, իսկ լուն մահանում է քաղցից։ Ժանտախտի լուրջ բռնկումները սովորաբար դիտվում են այն դեպքում, երբ կրծողների մոտ մեկ այլ հիվանդության բռնկում է լինում կամ երբ կրծողների պոպուլյացիան շատանում է[19]։
Քանի որ ժանտախտը հազվադեպ է հանդիպում աշխարհի երկրների մեծ մասում, պատվաստվում են միայն հիվանդության բարձր ռիսկի խմբի անձինք․ կարիք չկա կատարել ռուտին պատվաստումներ և ոչ էլ պատվաստել այն անձանց, ովքեր ապրում են ժանտախտի էնզոոտիկ օջախում։ Սա նշանակում է, որ հիվանդությունը դիտվում է պարբերաբար, կանխատեսելի հաճախականությամբ այնպիսի պոպուլյացիայում և սպեցիֆիկ գոտիներում, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ի արևմտյան հատվածներն են։ Այն ցուցված չէ նաև անձանց, ովքեր ճանապարհորդում են ժանտախտի էնզոոտիկ օջախներ, եթե ճանապարհորդությունը սահմանափակվելու է քաղաքային վայրերում և ճանապարհորդը հանգրվանելու է ժամանակակից հյուրանոցներում։ Ըստ CDC-ի պատվաստումը ցուցված է հետևյալ անձանց․ (1) Yersinia pestis-ի հակաբիոտիկակայուն շտամների հետ աշխատող բոլոր լաբորատորիաների աշխատակիցներին, (2) Y. pestis-ի աերոզոլային փորձարկումներից տուժած անձանց և (3) անձանց, ովքեր էնզոոտիկ օջախում որևէ գործունէություն են ծավալելու և կանխարգելման հնարավորույթուն չկա (օրինակ՝ աղետի գոտիներում)[20]։
Կոխրեյնի համագործակցության կողմից կատարված համակարգային գրախոսությունը չի հայտնաբերել որևէ հստակ ապացուցված փաստարկ, որն ունենա որևէ առարկություն պատվաստանյութի արդյունավետության մասին[21]։
Եթե ժամանակին ախտորոշվեց, ժանտախտի շատ ձևեր բարձր զգայնություն ունեն հակաբիոտիկային բուժման նկատմամբ։ Հաճախ օգտագործվող հակաբիոտիկներն են ստրեպտոմիցինը, քլորամֆենիկոլը և տետրացիկլինը։ Ավելի ժամանակակից դեղերից, գենտամիցինը և դոքսիցիկլինը ունեն ապացուցված արդյունավետություն ժանտախտի ժամանակ մոնոթերապիայի ձևով կիրառման դեպքում[22]։
Ժանտախտի հարուցիչը կարող է ձեռք բերել դեղորայքակայունություն և նորից դառնալ մեծ վտանգ առողջության համար։ Նկարագրված է դեղորայքակայուն ժանտախտի մեկ դեպք, որը տեղի է ունեցել Մադագասկարում 1995թ․-ին[23]։ Հետագայում բռնկումներ կրկին դիտվել են Մադագասկարում 2014թ-ի նոյեմբերին[24] և 2017թ-ի հոկտեմբերին[25]։
Աշխարհում տարեկան մոտ 600 դեպք է արձանագրվում[3]։ 2017թ-ին ամենաշատ ժանտախտի դեպքերով երկրներն էին Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, Մադագասկարը և Պերուն[3]։ ԱՄՆ-ում դեպքերը հիմնականում արձանագրվում են գյուղական վայրերում, և բակտերիան շրջանառում է կրծողների մեջ[7]։ Պատմականորեն այն արձանագրվել է խոշոր բռնկումների ձևով, որոնցից ամենահայտնին 14-րդ դարի Սև մահն է, ինչի արդյունքում ավելի քան 50 միլիոն մարդ է մահացել[3]։
Ժանտախտը ունի երկար պատմություն, որպես կենսաբանական զենք։ Պատմական աշխատությունները, որոնք գալիս են հին Չինաստանից և միջնադարյան Եվրոպայից, վկայում են վարակված կենդանիների, ինչպես օրինակ՝ կովերի կամ ձիերի, և մարդու խրթվիլակների կիրառման մասին Խիոնգնու/Հունների, մոնղոլների, թուրքերի և այլ ժողովուրդների կողմից, որոնց միջոցով նրանք կոնտամինացնում էին թշնամու ջրի աղբյուրները։ Հաների դինաստիայի գեներալ Հուո Քուբինգը մահացել է Խիոնգնուների հետ պատերազմի ժամանակ՝ կոնտամինացված ջրի օգտագործումից։ Կան արձանագրություններ նաև ժանտախտի զոհերի դիակների կատապուլտաներով դեպի քաղաք նետման մասին։
1347թ․-ին Կաֆֆայի Գենուեզյան տիրապետությունը, որը Ղրիմի թերակղզու խոշոր առևտրական կենտրոններից մեկն էր, հարձակման ենթարկվեց մոնղոլական ոսկե հորդայի զինվորների կողմից, որոնց հրամանատարը Ջանիբեգն էր։ Հարձակման ժամանակ զորքում ունենալով ժանտախտի դեպքեր, նրանք որոշեցին օգտագործել վարակված դիակները որպես կենսաբանական զենք։ Դիակները կատապուլտաներով նետվել են քաղաքի տարբեր հատվածներ վարակելով այնտեղ բնակվող մարդկանց։ Հնարավոր է, որ այսպիսի քայլերի պատճառով ժանտախտը նավերի միջոցով տարածվել է դեպի Եվրոպայի հարավային հատվածներ, բացատրելով այնտեղ վերջինիս այդքան արագ տարածումը[26]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական զորքը հայտնագործել էր զենքի ձևով կիրառվող ժանտախտը, կիրառելով մեծ քանակությամբ լվեր, որոնց բազմացրել էին ինքնուրույն։ Ճապոնական Մանջուրիայի զավթման ժամանակ, 731-րդ ջոկատը միտումնավոր կերպով վարակեց չինացիներին, կորեացիներին, Մանջուրիայի բնակիչներին և պատերազմական գերիներին այդ զենքի օգնությամբ։ Այդ սուբյեկտները, որոնց անվանեցին «մարուտա» կամ «լոգեր» հետագայում հետազոտվեցին դիահերձման ժամանակ, մնացածին՝ վիվիսեկցիայի եղանակով դեռ կենդանի վիճակում։ Ջոկատի անդամները, ինչպես օրինակ՝ Շիրո Իշիին արդարացվեցին Դուգլաս ՄակԱրթուրի կողմից Տոկիոյի տրիբունալում, բայց նրանցից 12-ը 1949թ․-ին դատապարտվեցին Խաբարովսկի Ռազմական հանցագործությունների ատյանի կողմից, երբ նրանցից ոմանք ընդունեցին իրենց կողմից 36կմ շառավղով բուբոնային ժանտախտի տարածման փաստը Չանգդե քաղաքի շրջանում[27]։
Իշիին ձևափոխեց ռումբի կառուցվածքը, որը պարունակում էր կենդանի մկներ և լվեր, շատ փոքր քանակով պայթուցիկ նյութի հետ միասին, շրջանցելով վարակված կենդանու և միջատի պայթյունային ոչնչացումը, որի պատճառը հանդիսանում էր մետաղական պատյանը, որը փոխարինվեց կերամիկականով։ Չնայած այդ զենքի օգտագործման ձայնագրություններ չեն պահպանվել, վերջինիս պրոտոտիպները կան և համարվում է, որ հենց այդ զենքերն են կիրառվել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և՛ ԱՄՆ-ն, և՛ Սովետական միությունը սկսեցին արտադրել թոքային ժանտախտի կենսաբանական զենք։ Փորձեր էին կատարվում հայտնաբերելու զենքի թիրախին հասցնելու տարբեր եղանակներ, կատարելու վակուումային չորացում, բակտերիաների չափավորում, հակաբիոտիկակայուն ձևերի ստեղծում, հարուցչի այլ հիվանդությունների հարուցիչների հետ (օրինակ՝ դիֆթերիայի) համակցում և գենետիկ ինժիներիայի մեթոդների օգտագործում։ Գիտնականները, որոնք աշխատում էին ԽՍՀՄ կենսաբանական զենքերի հետազոտություններում, փաստում էին, որ ստեղծվել էին հսկայական քանակությամբ զինավորված թոքային ժանտախտի ձևեր։ ԽՍՀՄ-ի կենսաբանական զենքերի մասին հսկայական տեղեկություններ անհասանելի են։ Աերոզոլացված թոքային ժանտախտը համարվում է ամենավտանգավոր զենքերից մեկը։
Ժանտախտը հեշտությամբ բուժվում է հակաբիոտիկներով, որոնք օրինակ՝ ԱՄՆ-ում, պահեստավորված ձևով առկա են մեծ քանակությամբ, հնարավոր կենսաբանական զենքի կիրառման ժամանակ օգտագործելու համար, որը կթեթևացնի այդ ծանր վարակի տարածումը[28]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.