Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ավշային հանգույցների բորբոքում (լիմֆադենիտ), ավշային հանգույցները, գտնվելով ավշային անոթների ճանապարհին, կատարում են պատնեշային ֆունկցիա՝ պահելով ավշի հոսքով հանգույցներ հասած վնասակար նյութերը և ախտածին մանրէները։ Կախված օրգանիզմի վիճակից և վարակունակությունից (ախտածին ակտիվություն)՝ մանրէներն, ընկնելով ավշային հանգույց, կա՛մ ոչնչանում են, կա՛մ առաջացնում հանգույցի բորբոքում, երբեմն՝ թարախակալում։
Ավշային հանգույցների բորբոքում | |
---|---|
Պարանոցի ավշային հանգույցների բորբոքում | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | Անոթաբանություն |
ՀՄԴ-9 | 289.1, 289.3, 683 և 785.6 |
ՀՄԴ-10 | I88, L04 և R59.1 |
Lymphadenopathy Վիքիպահեստում |
Սուր ավշային հանգույցների բորբոքումն առաջանում է հիմնականում վերջույթների ծայրամասերի, դեմքի, գլխի, պարանոցի փոքր վերքերի, քերծվածքների և այլ վնասվածքների միջոցով մանրէներ թափանցելիս կամ որպես ֆուրունկուլի, թարախակույտի, ֆլեգմոնի բարդություն։ Ավշային հանգույցների բորբոքումներ կարող են առաջացնել թարախածին մանրէները (ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր) կամ առանձնահատուկ (հատկապես տուբերկուլոզի) հարուցիչները։ Վերջին դեպքում ավշային հանգույցների բորբոքումը հաճախ լինում է քրոնիկական։
Ավշային հանգույցների սուր բորբոքման ժամանակ ավշային հանգույցները մեծանում են, ուռչում, շոշափելիս ցավոտ են, բայց հիվանդի ընդհանուր վիճակը միշտ չէ, որ փոխվում է։ Վիճակը բարդանալիս ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39-40 °C, երբեմն առաջանում են դող և գլխացավ։ Մեծացած ավշային հանգույցների վրայի մաշկը կարմրում է, 3-4 օրից կարմրած մասի կենտրոնը փափկում է, որը թարախի կուտակման նշան է։ Եթե հանգույցում առաջացած թարախակույտը ժամանակին չի բացվում, ապա նրա պատյանը քայքայվում է, և թարախը անցնելով շրջակա հյուսվածքներ, առաջացնում է ծանր բարդություն՝ ֆլեգմոն։
Ավշային հանգույցների բորբոքումն օրգանիզմի որևէ թարախային օջախից վարակի տարածման և վտանգավոր բարդության ախտանշան է, ուստի անմիջապես պետք է դիմել բժշկի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավշային հանգույցների բորբոքում» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.