Վարակ
From Wikipedia, the free encyclopedia
Վարակ կամ ինֆեկցիա (լատին․՝ infectio - վարակում, լատին․՝ inficere - վարակել), ախտածին մակաբույծի թափանցումը և բազմացումը մարդու, կենդանու և բույսերի օրգանիզմներում, դրանց փոխազդեցության բարդ կոմպլեքսի հետագա զարգացմամբ վարակակրությունից մինչև հիվանդության առաջացումը։
Վարակ | |
---|---|
Տեսակ | failure mode? |
Պատճառ | հարուցիչ և պաթոգենների փոխանցման ուղի |
Հետևանք | վարակիչ հիվանդություն, Braxy?, ավիտելինոզ և Սրտային անբավարարություն |
Բուժաքննություն | Արյան միջավայր և մանրէաբանական կուլտուրա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Բուժում | anti-infective agent? |
Infectious diseases and disorders Վիքիպահեստում |
Թափանցելով օրգանիզմ՝ վարակի հարուցիչը տեղակայվում է որոշակի օրգաններում և հյուսվածքներում։ Օրինակ՝ էվոլյուցիայի ընթացքում քոսի տիզը հարմարվել է, մակաբուծվել մաշկի էպիթելային շերտում, բծավոր տիֆի հարուցիչը՝ մանր զարկերակներում և արյունատար մազանոթներում, գրիպի վիրուսը՝ վերին շնչառական ուղիների լորձաթաղանթում։
Վարակման պրոցեսը, վարակակիր օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները և ռեֆլեքսային ռեակցիաները կազմում են վարակիչ հիվանդությունների էությունը։
Տեսակներ
Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էկզո- և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։
Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան որոշակի լրացուցիչ պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։
Վարակի աղբյուր

Վարակի աղբյուր կարող են դառնալ հիվանդ մարդիկ կամ վարակակիրները։ Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության բնորոշ է փոխանցման որոշակի մեխանիզմ։ Ստամոքս-աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ և այլն) հարուցիչն արտազատվում է արտաթորանքների և մեզի միջոցով, շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում հարուցիչը արտազատվում է հազալիս, փռշտալիս, խոսելիս և օդի հետ ընկնում առողջ օրգանիզմ (փոխանցման կաթիլային մեխանիզմ)։
Բծավոր տիֆի, մալարիայի և մի շարք այլ հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են արյունածուծ միջատներով (ոջիլ, մոծակ, մլակ)։ Քոսի, սնկային, վեներական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հիվանդի հետ անմիջական շփմամբ։
Համաճարակաբանություն

no data
≤250
250-500
500-1000
1000-2000
2000-3000
3000-4000
4000-5000
5000-6250
6250-12500
12500-25000
25000-50000
≥50000
Կատեգորիա | Մահվան պատճառը | Մահացություն 2002 (մլն) | Մահացության թիվը | Մահացություն 1993 (մլն) | 1993 աստիճան |
---|---|---|---|---|---|
N/A | Բոլոր վարակիչ հիվանդությունները | 14.7 | 25.9% | 16.4 | 32.2% |
1 | Շնչառական վիրուսային վարակներ[4] | 3.9 | 6.9% | 4.1 | 1 |
2 | ՁԻԱՀ | 2.8 | 4.9% | 0.7 | 7 |
3 | Սուր գաստրոէնտերիտ[5] | 1.8 | 3.2% | 3.0 | 2 |
4 | Տուբերկուլոզ (TB) | 1.6 | 2.7% | 2.7 | 3 |
5 | Մալարիա | 1.3 | 2.2% | 2.0 | 4 |
6 | Կարմրուկ | 0.6 | 1.1% | 1.1 | 5 |
7 | Կապույտ հազ | 0.29 | 0.5% | 0.36 | 7 |
8 | Կարկամախտ | 0.21 | 0.4% | 0.15 | 12 |
9 | Մենինգիտ | 0.17 | 0.3% | 0.25 | 8 |
10 | Սիֆիլիս | 0.16 | 0.3% | 0.19 | 11 |
11 | Հեպատիտ B | 0.10 | 0.2% | 0.93 | 6 |
12-17 | Տրոպիկական հիվանդություններ (6)[6] | 0.13 | 0.2% | 0.53 | 9, 10, 16-18 |
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.