Ֆուրունկուլ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մկնոռ, ֆուրունկուլ (լատին․՝ furunculus) (թարախապալար, խոցապալար, խսկց. չիբան)[1], մազապարկի և շրջապատող շարակցական հյուսվածքի սուր թարախամեռուկային բորբոքում։
Remove ads
Հարուցիչները թարախածին բակտերիաներն են, հատկապես ոսկեգույն ստաֆիլակոկը։ Առաջացմանը նպաստում են մաշկի անմաքրությունը, մանր վնասվածքները, գերքրտնա- և ճարպարտադրությունը, նյութափոխանակության խանգարումները և այլն։ Մկնոռին բնորոշ է մաշկի վրա կարմիր ցավոտ հանգույցի առաջացումը, որի կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում։ Ֆուրունկուլն առավել հաճախ առաջանում է պարանոցի վրա, ծոծրակին, դեմքին, թիկունքին և այլն։ Դեմքի ֆուրունկուլ կարող է առաջացնել ծանր բարդություններ (թարախային մենինգիտ, արյան վարակում)։ Բազմաթիվ ֆուրունկուլների առաջացումը կոչվում է մկնոռախտ (ֆուրունկուլյոզ), իսկ մաշկի և մազապարկերն ու ճարպագեղձերը շրջապատող ենթամաշկային ճարպաբջջանքի թարախամեռուկային բորբոքումը՝ կարբունկուլ։
Բուժումը կատարվում է հակաբիոտիկներով մաշկի ախտահանմամբ, հիվանդությունը կանխարգելվում է անձնական հիգիենայի պահպանմամբ, մաշկի մանր վնասվածքների ժամանակին մշակումով։
Մկնոռը չի կարելի սեղմել, ծակել, խորհուրդ չի տրվում օգտագործել տաքացնող կոմպրես, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, ինչպես նաև հարևան մազապարկերի վրա բորբոքման տարածման և կարբունկուլի առաջացման[2]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads