Թեոդոսիա
From Wikipedia, the free encyclopedia
Թեոդոսիա[5] (ուկրաիներեն՝ Феодосія, Ղրիմի թաթարերեն՝ Kefe), քաղաք Ուկրաինայի (Ռուսաստանի) Ղրիմի Ինքնավար Հանրապետության Թեոդոսիայի քաղաքային խորհրդում, հանրապետական նշանակության քաղաք։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիա։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Թեոդոսիա | |||||
ուկրաիներեն՝ Феодосія Ղրիմի թաթարերեն՝ Kefe | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Ենթարկում | հանրապետական նշանակության քաղաք | ||||
Մարզ | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն | ||||
Քաղաքային խորհուրդ | Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ | ||||
Համայնք | Թեոդոսիայի քաղաքային խորհուրդ[1], Sanjak of Pasha?, Sanjak of Caffa?, Feodosiya Urban Okrug?[2], Թեոդոսիայի գավառ, Թեոդոսիայի գավառ և Q21644963? | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 6-րդ դար թ. | ||||
Առաջին հիշատակում | մ. թ. ա. 355 | ||||
Այլ անվանումներ | Կեֆե, Կաֆֆա, Արդաբդա, Ֆեոդոսիյա | ||||
Մակերես | 35,2[3] կմ² | ||||
ԲԾՄ | ~30[3] մ | ||||
Կլիմայի տեսակ | բարեխառն-մայրցամաքային | ||||
Պաշտոնական լեզու | Ղրիմի թաթարերեն, ուկրաիներեն և ռուսերեն | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն, Ռուսերեն, Ղրիմի թաթարերեն | ||||
Բնակչություն | 69 786[4] մարդ (2012) | ||||
Խտություն | 2675,32 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռուսներ, ուկրաինացիներ, ղրիմի թաթարներ | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +38 6562 | ||||
Փոստային դասիչ | 98100 - 98174 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AK / 01 | ||||
Պաշտոնական կայք | feo.rk.gov.ru(ռուս.) և kerchrada.gov.ua | ||||
| |||||
2012 թվականի տվյալներով Թեոդոսիա քաղաքում բնակվում էր 69 786 մարդ։ Բնակավայրը զբաղեցնում է 35,2 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 2675, 32 մարդ/կմ²։
Կլիմա
Թեոդոսիան մերձծովային կլիմայական առողջարան է։ Ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 24 °C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0 °C), տարեկան տեղումները՝ 360 մմ է։ Բուժման միջոցները՝ մերձծովա-տափաստանային կլիման, Աջի-գոլ լճի տղմոտ ցեխը, սուլֆատ-քլորիդ-նատրիումային հանքային ջուրը։ Թեոդոսիայում բուժվում են արյան շրջանառության, ստամոքսաղիքային, նյարդային համակարգերի և շնչառական օրգանների ոչ-տուբերկուլոզային հիվանդություններով տառապողները։
Պատմություն
Թեոդոսիան հիմնադրվել է մ. թ. ա. 6-րդ դարում։ Եղել է հունական պոլիս։ Մ. թ. ա. 107 թվականին այստեղ ծագեց Սավմակի ապստամբությունը։ 4-րդ դարում Թեոդոսիան հրդեհեցին և ավերեցին հոները, 6-րդ դարում զավթեցին խազարները։ 13-րդ դարում ջենովացիները Թեոդոսիայում հիմնադրեցին Կաֆա առնտրավանը։ 1475 թվականին Թեոդոսիան գրավեցին թուրքերը։ 1768—1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսները մտան Թեոդոսիա, բայց քաղաքը Ռուսաստանին անցավ միայն 1783 թվականին։ 1902 թվականին Թեոդոսիայում սովետական իշխանություն հաստատվեց 1917 թվականի դեկտեմբերի 20-ին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվեց։ Գերմանական զավթիչներից ազատագրվեց 1944 թվականի ապրիլի 13-ին։
Հայերը Թեոդոսիայում
Թեոդոսիան միջնադարի խոշոր հայկական գաղթավայրերից էր, ղրիմահայության տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը։ Հայ գաղութի մասին պահպանված առաջին գրավոր տեղեկությունները վերաբերում են 13-րդ դարի 2-րդ կեսին։ 14-րդ դարի կեսին Թեոդոսիայի 70 հազար բնակչության 2/3-ը հայեր էին։ 17-րդ դարի սկզբին հայերը քաղաքից դուրս ունեին նաև առանձին թաղամաս, որը կոչվում էր Քաշոտ (Գրիգոր Դարանաղցի)։ 18-րդ դարում Թեոդոսիայում ապրում էր 1200 հայ ընտանիք, գործում էր 24-32 հայկական եկեղեցի։Հայերը Թեոդոսիայում հաստատվել են դեռևս զարգացած միջնադարում,որը կապված էր Անիի Բագրատունյաց թագավորության անկման հետ(885-1045թթ)։ 11-12-րդ դարերում Ղրիմի հայկական գաղութները սկսում են ստվարանալ Հայաստանից և Փոքր Ասիայի հայաշատ Հայաստանից և Փոքր Ասիայի հայաշատ քաղաքներից այստեղ տեղափոխված վաճառականների ու արհեստավորների խմբերի շնորհիվ։ Ղրիմահայերի ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր, որը 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի կողմից ստեղծված ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում, և նրան առընթեր գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը։ Այվազովսկին 1845 թվականին կառուցել էր իր արվեստանոցը, որը հետագայում վերածվեց պատկերասրահի։ Կաֆան դարձել է հայ գրչության և մանրանկարչության խոշոր կենտրոններից մեկը, պահպանվել են XIV-XVIII դդ. այստեղ ստեղծված ավելի քան 100 ձեռագիր մատյաններ։ 18-րդ դարում Թեոդոսիայում ապրում էր 1200 հայ ընտանիք, գործում էր 24-32 հայկական եկեղեցի։Քաղաքում ապրում էին 30 հայ, 63 հրեա և 694 թուրք։ Նշված 30 հայը, հավանաբար, թերի տվյալ է, որովհետև այդ նույն ժամանակ կազմված պաշտոնական մի այլ տեղեկանքում ասված է, թե Կաֆայում ապրում են 80 հայ տղամարդ՝ առանց ընտանիքների, 70 տղամարդ և 75 կին՝ ընտանիքներով (սրանք բնիկ ղրիմցիներ էին) և 13 հոգի՝ անատոլիացի հայեր[6]։ Գնալով սրանց թիվը սկսում է աճել և 1876թ․ քաղաքում արդեն ապրում էին 700 հայեր։
1439 թվականին Թեոդոսիայի հայերը Սարգիս վարդապետի գլխավորությամբ մասնակցել են Ֆլորենցիայի տիեզերաժողովին և թուրքերի դեմ օգնություն ստանալու ակնկալությամբ միություն են կնքել Հռոմի եկեղեցու հետ։ Թեոդոսիայի առևտրական կյանքում պատկառելի դեր է խաղացել հայ փոխտվական-վաշխառուական կապիտալը։ 15-րդ դարում քաղաքում կային տասից ավելի հայկական դրամատներ (բանկեր), որոնցից մեկը գործում էր Սուրբ Անտոնի վանքին կից։ Հայկական գաղութում զարգացած էր արհեստագործությունը, բարձր մակարդակի էր հասել գեղարվեստական արհեստագործությունը։ Թեոդոսիայի քաղաքացիական, պաշտպանական և հոգևոր կառույցների գերակշռող մասը, այդ թվում և «Հայոց բերդ» կոչված պարիսպը, ստեղծել էին հայ շինարար-վարպետները։ Թեոդոսիայի հայկական գաղութը օգտվում էր որոշակի ինքնավարությունից, գործում էր ազգային օրենքներով ու սովորույթներով։ Հայերն ունեին իրենց զինված ուժերը։ Հայ համայնքը շարունակ պայքարում էր կաթոլիկ քարոզիչների դեմ, որոնք փորձում էին դավանափոխ անել հայերին։ Այս նպատակին էին ծառայում Հռոմի պապի հիմնած եպիսկոպոսությունը (1318) և հայ դոմինիկյան միաբանների վանքը (1333)։ 1475 թվականին, երբ թուրք-թաթարական զորքերը շրջապատեցին Թեոդոսիան, քաղաքի բնակիչները, հիմնականում հայերը, հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն։ Հնգօրյա պաշարումից հետո թշնամու զորքերը գրավեցին Թեոդոսիան, մեծ թվով հայերի սրի քաշեցին և գերեվարեցին, մի մասին տեղափոխեցին Կոստանդնուպոլիս։
Թեոդոսիայի հայկական գաղութը 16-18-րդ դարերում ևս շարունակում էր էական դեր խաղալ Ղրիմի տնտեսական կյանքում։ Թեոդոսիայի հայերը թողել են մշակութային պատկառելի ժառանգություն։ Թեոդոսիան միջնադարի հայ գրչության, մանրանկարչության և ճարտարապետական արվեստի ճանաչված օջախներից էր։ Պահպանվել են այստեղ ընդօրինակված 100֊–ից ավելի հայկական ձեռագրեր, հայ միջնադարյան ճարտարապետության ոճով կառուցված եկեղեցիներ, Հայոց բերդի և ջրմուղի մնացորդները և այլ հուշարձաններ։ Թեոդոսիայում են ստեղծագործել նշանավոր տաղասաց-բանաստեղծներ Սիմեոն, Խաչատուր (Խասպեկ երեց), Վարդան Կաֆայեցիները։ 1608 թվականին այստեղ կազմվել է հայկական ժողովրդական երգերի առաջին ժողովածուն։
Ղրիմահայության,ինչպես նաև բուն Ղրիմի տնտսական կյանքի համար 1778թ-ը դարձավ ճակատագրական։ Ղրիմից Ռուսաստան տեղահանված շուրջ 13 հզ. հայերից 6 հզ-ը եղել են կաֆահայեր։ Վերաբնակեցումից խուսափել են մոտ 700 հայեր։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո Կաֆայի հայ գաղութը սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Տեղահանության հետևանքով թերակղզին զրկվել էր իր արդյունագործող բնակչությունից։ Ռուսաստանի կայսր Պավել I-ի 1799-ի հոկտեմբերի 29-ի հրամանագրով Թեոդոսիայում կանգուն մնացած 22 հայկական եկեղեցիներից 4-ը, այդ թվում՝ Ս. Սարգիս և Միքայել ու Գաբրիել Հրեշտակապետաց եկեղեցիները, վերադարձվել են հայերին՝ «Հայկական սլոբոդա» հիմնելու համար։ XIX դ. Թուրքիայից և Նոր Նախիջևանից Ղրիմ անցած հայ գաղթականության որոշ մասը հաստատվել է նաև Թեոդոսիայում, գլխավորապես՝ հայկական թաղամասում[7]։ Արտագաղթեցումից անմիջապես հետո այս կամ այն պատրվակով հայեր էին մնացել հիմնականում Թեոդոսիայում,բայց աննշան քանակությամբ։ Զբաղվում էին զկնորդությամբ, գրեթե անեկամտաբեր մանրածախ առևտրով և հյուրանոցներ պահելով։ Անհրաժեշտ էին գտնում, որ Թեոդոսիայում հայերին հատկացնեն առանձին թաղամաս, տներ, հյուրանոցներ, կրպակներ, պահեստաշենքեր և մինչև 1000-ի հասնող այլ շենքեր, ինչպես նաև համապատասխան հողեր։ XIX-XX դդ. տեղի հայերի տնտեսական գործունեությունը դրսևորվել է արտաքին և ներքին առևտրում, առևտրական նավագնացության, ձկնորսության և ձկնարդյունաբերության, արհեստների, արդյունագործության և այլ ոլորտներում։
XIX դ. 50-70-ական թթ. հասարակական մշակութային կյանքը գաղութում վերստին վերելք է ապրել, դրանում մեծ էր Հովհաննես և Գաբրիել Այվազովսկի եղբայրների ավանդը:Թեոդոսիայում են ծնվել ու գործել Հովհաննես Այվազովսկին, Գաբրիել Այվազյանը։ 1858-ին Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի հայկական թեմի առաջնորդ Գաբրիել արք. Այվազովսկին, հայ ժողովրդի արևելահայ և արևմտահայ հատվածների հետ ավելի սերտ շփումներ հաստատելու նպատակով, թեմի կենտրոնը Քիշնևից փոխադրել է Թեոդոսիա։ 1860-ից այստեղ է հրատարակել Փարիզի «Մասյաց աղավնի» հանդեսը։ 19-րդ դարում հայերն այստեղ ունեին ծխական դպրոց, հրատարակում էին պարբերականներ («Մասյաց աղավնի», «Դաստիարակ»)։ Արևելահայ դպրոցական կյանքում նշանավոր երևույթ էր Թեոդոսիայի Խալիբյան վարժարանը (1858–1871),1860-ին ուսումնարանին կից հիմնվել է տպարան, որի հրատարակած հարյուրավոր գրքերի զգալի մասը եղել են դասագրքեր։
Մշակութային կյանքի նշանակալի երևույթ էր 1880-ական թթ. Թեոդոսիայում Հ. Այվազովսկու թանգարանի հիմնադրումը։ Թեոդոսիայի նրա տունը հայերի համար եղել է յուրօրինակ ուխտատեղի։ Իր թանգարանը Այվազովսկին նվիրել է Թեոդոսիա քաղաքին։ Հայ մեծ ծովանկարիչը նյութապես օգնել է քաղաքի հայկական եկեղեցիների նորոգմանը, անձամբ նկարազարդել դրանցից մի քանիսը։ 1899-ին Թեոդոսիայի Ս. Սարգիս եկեղեցուն նա կտակել է Սուդակի հովտում գտնվող իր կալվածքի պատկառելի մասը, որի վաճառքից ստացված 50 հզ. ռուբլու տոկոսները մինչև 1920-ը ծախսվել են եկեղեցու և նրա ծխական դպրոցի կարիքների համար։ Նկարչի նախաձեռնությամբ և միջոցներով 3 հայկական աղբյուրների (Քափանակ, Մելիքյան, Կուսական) ջուրը 1888-ի սեպտեմբերի 18-ին 10 վերստ երկարությամբ ձգվող խողովակներով հասցվել է Թեոդոսիա և քաղաքի բնակչությանն ապահովել խմելու ջրով։ Թեոդոսիայի ջրմուղի բացման կապակցությամբ «Բազմավեպ» ամսագիրը 1888-ին (էջ 44) գրել է. «Մեծանուն նկարչին կարծես ի վերուստ ճակատագիրը շնորհել է, որ նա ջրով անմահացնի իր անունը, ամենքը հիացած են նրա ծովանկարներով, իսկ հիմա էլ՝ Թեոդոսիա հասցրած խմելու համեղ ջրով»։ Թեոդոսիայի այդ աղբյուրը Նիկոլայ ցարի առաջարկությամբ կոչվել է Այվազյան[7]։ Հ. Այվազովսկին գործուն մասնակցություն է ցուցաբերել երկաթուղու կառուցման, նավահանգստի նորոգման և այլ գործերում։
Խորհրդային տարիներին, Ղրիմի հայկական մյուս գաղթավայրերի նման, Թեոդոսիայի հայության ազգային-մշակութային կյանքն անկում է ապրել։ 1944-ին տեղի հայերը նույնպես տեղահանվել են։ 1990-ից սկսվել է քաղաքի հայ համայնքի վերստեղծման գործընթացը։ Ներկայումս համայնքում գործում են կիրակնօրյա հայկական դպրոց, եկեղեցի, Ղրիմահայոց ընկերության տեղական բաժանմունքը։ Կազարատ հայկական բերդապահ գյուղաքաղաքը հիմնադրվել է XIV դ. սկզբին։ Տեղի հայ իշխանների գլխավորությամբ այստեղ պահվել է հայկական զորք՝ Սուրխաթը և Կաֆա տանող ուղիները թաթարական ասպատակություններից պաշապանելու համար։
Ճարտարապետություն
Կաֆայի (Թեոդոսիայի) 1784թվականի հատակագծի համաձայն, քաղաքում կային 29 մզկիթ, 13 հունական և 22 հայկական չգործող եկեղեցի, 6 բաղնիք, 33 ջրավազան։
Քաղաքի հին մասում պահպանվել են միջնադարյան կառուցապատումը, արգելանոցում՝ Զենովական ամրոցի (14—15–րդ դարեր) պատերի և աշտարակների մնացորդները։ Թեոդոսիայի ճարտարապետական հուշարձաններից են՝ 13–14 դարերի քրիստոնեական եկեղեցիները, թուրքական բաղնիքները (16-րդ դար), Մուֆթի-ջամի մզկիթը (1623)։ 1947–1953 թվականներին բարեկարգվել է առափնյակը, Թեոդոսիայի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթը (14-15–րդ դարեր) ։ 1950–1960-ական թվականներին Թեոդոսիայում ստեղծվել են նոր բնակելի թաղամասեր, կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ։ Թեոդոսիայի 24 հայկական եկեղեցիներից պահպանվել են 7-ը, որոնց թվում՝ Սուրբ Սարգիս (14-րդ դար), Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց (1408) և Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված է հայկական խաչքարերի և վիմագիր արձանագրությունների քարեդարան։ Եկեղեցու բակում Հ. Այվազովսկու գերեզմանն է։ Թեոդոսիայի Մորսկայա փողոցում կանգուն է Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եռաբսիդ խաչաձև-գմբեթավոր հորինվածք հիշեցնող ծավալով քարաշեն եկեղեցին։ Սուրբ Հովհաննես (14-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (15-րդ դար) եկեղեցիները (արգելանոցում) քարաշեն թաղածածկ դահլիճներ են, որոնց կիսաշրջանաձև աբսիդները դուրս են գալիս կառուցվածքի ծավալից։ Սուրբ Ստեփանոս եկեղեցու ինտերիերը հարուստ է որմնանկարներով։ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին (1348) ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք, որմնանկարներով զարդարված ինտերիեր։ Գմբեթարդի վրա կան 12 առաքյալներին և Քրիստոսին պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը։ Քաղաքում կանգուն է Ծատուրի (Քափանակի) աղբյուրը, որն ըստ հայերեն արձանագրությունների՝ կառուցվել է 1588 թվականին։ Թեոդոսիայի հայկական ճարտարապետական հուշարձանները իրենց առանձնահատկություններով հանդերձ, հորինվածքով և հարդարանքով սերտորեն առնչվում են Հայաստանի 9-14–րդ դարերի արվեստին։
Բնակչություն
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1939[8] | 1945[9] | 1959[10] | 1979[11] | 1987[12] | 1989[13] | 1992 |
45 032 | ↘19 200 | ↗46 327 | ↗76 402 | ↗83 000 | ↗83 912 | ↗86 400 |
1998 | 2001[14] | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 |
↘80 900 | ↘74 669 | ↘73 626 | ↘72 926 | ↘72 412 | ↘71 725 | ↘71 535 |
2008 | 2009[15] | 2010[15] | 2011[15] | 2012[16] | 2013[16] | 2014[17] |
↘71 214 | ↘70 730 | ↘70 392 | ↘70 043 | ↘69 786 | ↘69 461 | ↘69 038 |
2015[18] | 2016[19] | 2017[20] | 2018[21] | 2019[22] | 2020[23] | 2021[24] |
↗69 145 | ↘68 562 | ↘67 993 | ↘67 902 | ↗68 029 | ↘68 001 | ↘66 293 |
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Պատկերասրահ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.