From Wikipedia, the free encyclopedia
Էսքիշեհիր (թուրքերեն՝ Eskişehir), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 789 750 մարդ (2019)։ Քաղաքը գտնվում է Պորսուկ գետի վրա։ Էսքիշեհիրը տեղակայված է Անկարայից 250կմ դեպի արևմուտք, Ստամբուլից 350 կմ դեպի հարավ-արևելք, իսկ Քյոթահիայից 90կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Էսքիշեհիր անվանումը թուրքերենից թարգմանած նշանակում է «հին քաղաք» (թուրքերեն՝ eski՝ հին, şehir՝ քաղաք)։
Բնակավայր | ||
---|---|---|
Էսքիշեհիր | ||
Երկիր | Թուրքիա | |
Համայնք | Թուրքիա | |
Մակերես | 2678 կմ² | |
ԲԾՄ | 788±1 մետր | |
Բնակչություն | 871 187 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0222 | |
Պաշտոնական կայք | eskisehir.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Հիմնադրման ժամանակ քաղաքը կոչվել է Դորիլայոն (հուն․՝ Δορύλαιον)։
Էսքիշեհիրը համարվում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, ընդհուպ մինչև 14-րդ դարը, երբ գրավվեց Էդիրնեն։ 1921 թվականի գարնանը դարձել է ռազմական գործողությունների կենտրոն, երբ հունական զորքերը փորձում էին շրջափակել և հաղթել քեմալական զորքերին։ Չնայած հույների հաղթանակին, քեմալական զորքերը կարողացան դուրս գալ շրջափակումից, ինչը ճակատագրական եղավ պատերազմի հետագա ընթացքի համար։ Թուրքական բանակը քաղաք է վերադարձել 1922 թվականի ամռանը։
Բյուզանդիայի ծաղկման շրջանում Դորիլայոնը Փոքր Ասիայի ամենազարգացած քաղաքներից էր՝ լավ կլիմայով և հարուստ ենթակառուցվածքներով։ 11-րդ դարի վերջում քաղաքը հիմնովին ավերվում է քոչվոր թյուրքերի կողմից, որոնցից մոտ 2000-ը մնում և ապրում է նրա շրջակայքում։ Այսպիսով, ամբողջությամբ ամայացած քաղաքը գրեթե մեկ դար (1081-1175) ավերակ է մնացել։ 1115-1175 թվականներին Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնում է վերահսկողությունը այս տարածքի վրա, սակայն քաղաքն այլևս չվերակենդանացավ իր նախկին փառքով[1]։ 1175 թվականին Մանուել Կոմենոս կայսրը փորձեց Դորիլայոնի տեղում վերակենդանացնել քաղաքային կյանքը՝ այստեղ կառուցելով ամրոց հույն վերաբնակիչների համար, որոնց մի փոքր մասը վերադարձավ իրենց նախկին բնակության վայրերը։ Քոչվոր թյուրքերը ակտիվորեն ընդդիմանում էին այս գործընթացին, քանի որ չէին ցանկանում, որ բյուզանդական բանակը հետևի իրենց ավանդական քոչվորական ուղիներին։ Թյուրքերի հետ ընդհարումները հանգեցրին նրան, որ վերջիններս այրեցին իրենց յուրտերը և ժամանակավորապես ապաստանեցին լեռներում։ 1176 թվականին, Միրիոկեֆալոնի ճակատամարտում պարտություն կրելուց անմիջապես հետո, Դորիլայոնի մնացորդները վերջնականապես դուրս եկան բյուզանդական իրավասությունից, չնայած զգալի մաս կազմող (2/5)[2] ուղղափառ բնակչությունը (թյուրքալեզու հույներ) մնացին այստեղ մինչև 1922 թվականի փոխանակումը։
Համաձայն Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովի, 2013 թ-ին Էսքիշեհիրը դարձավ «2013 թ-ի Թյուրքալեզու աշխարհի մշակութային մայրաքաղաք»[3]։
20-րդ դարի սկզբին Էսքիշեհիրում կար մոտ 200 հայ ընտանիք, հայերն ունեին երկու երկսեռ վարժարան։ Ըստ 1914 թվականի օսմանյան վիճակագրական տվյալների Էսքիշեհիրում ապրում էր 152,726 մարդ, որից 8,592-ը հայ։ Հայերը հավատքով լուսավորչական ու կաթոլիկ էին[4]։
Օսմանյան բանակի սպա Ահմեդ Ալթընայը (1881-1937) Էսքիշեհիրում 1915 թվականին ռազմական մատակարարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում անցկացրած ժամանակահատվածը ամփոփող հուշագրությունում ներկայացնում է Մեծ Եղեռնի ժամանակ հայերի տեղահանության ու Էսքիշեհիրի հայերի դրության վերաբերյալ կարևոր փաստեր, որոնք դուրս են մնացել թուրքական պաշտոնական ժխտողական քաղաքականությունից։ Նկարագրելով Մեծ Եղեռնի ժամանակ տեղի ունեցած տեղեհանությունների մասին, Ալթընայը գրում է, որ տեղի հայերը ի վիճակի չէին օգնել իրենց ազգակիցներին, և ապա փաստում, որ որոշ ժամանակ անց նրանց տեղահանության հրամանը նույնպես տեղ է հասել[5][6]։
«Երկաթգծի շրջակայքում գտնվող հայկական շքեղ, նրբաճաշակ տները դատարկ էին։ Կապիտալի ու առևտրի բարձունքներ նվաճած էթնիկ տարրը հետևեց կառավարության հրամանին և բարձրացավ Վերին էսքիշեհիրի արվարձաններ և այժմ նրանց դատարկ տները թանկարժեք գորգերով, նրբաճաշակ սենյակներով ու փակ դռներով կարծես սպասում էին վտարանդիների վերադարձին», - գրում է Ահմեդ Ալթընայը[7]։
Ալթընայը նշում է նաև այն փաստը, որը Էսքիշեհիրի հայերին պատկանող լավագույն տները հետագա տարիներին տրվում են վերնախավի մի շարք ներկայացուցիչների՝ Մեհմեդ Ռեշադ սուլթանին, Թալեաթ բեյին, Ջամբոլաթ բեյին, Իսմայիլ Հաքքը փաշային[7][8]։
Անրադառնալով ունեզրկված և տարագրման դատապարտված էսքիշեհիրցի հայերին օգնելու իր ջանքերին՝ Ալթընայը գրում է․
«Ես խնդրեցի գերմանական հյուպատոսին խոսել Ստամբուլում Ավստրիայի դեսպանի հետ, համոզել նրան միջնորդել իշխանություններին, որ գոնե կաթոլիկ հայերը, զինվորականների ընտանիքներն ու երկաթգծի աշխատողների ընտանիքները կարող են մնալ։ Երիտասարդ հայ աղջիկները սկսեղին հարաբերություններ հաստատել երկաթգծի աշխատողների հետ, որոնք նորմալ պայմաններում չէին կարող անգամ նրանց ծառան լինել։ Որոշ հայեր ուզում էին իսլամն ընդունել, բայց կառավարությունը թույլ չտվեց»[9][10]։
Որոշ ժամանակ անց աքսորվում են նաև կաթոլիկները ու մյուս հայերը ևս[10]։
Ամիսներ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ջերմ. մաք. °C | 3.9 | 6.2 | 11.2 | 16.4 | 21.8 | 25.9 | 29.2 | 28.9 | 25 | 19.8 | 12.4 | 5.5 |
Ջերմ. մին °C | −4.1 | −3.9 | −1.5 | 2.8 | 6.9 | 10.4 | 13.1 | 13 | 8.4 | 4.4 | 0.3 | −2 |
Անատոլիական համալսարանը իր 880000 ուսանողներով ամենամեծն է Թուրքիայում և 4-րդը՝ աշխարհում։
2004 թ-ից գործում են ժամանակակից տրամվայի համակարգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.