Էլիզաբեթ Վուդվիլ
Անգլիայի թագուհի, Էդուարդ IV թագավորի կինը / From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Վուդվիլ (անգլ.՝ Elizabeth Woodville[Մ 1], մոտ՝ 1437[5]-1492 թվականի հունիսի 8), Անգլիայի թագուհի, Էդուարդ IV թագավորի կինը, Ռիվերսի 1-ին կոմս Ռիչարդ Վուդվիլի և Ժակետա Լյուքսեմբուրգցու դուստրը։
Էլիզաբեթ Վուդվիլ | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ և ազնվական |
---|---|
Ծննդյան օր | մոտ 1437[1] |
Ծննդավայր | Grafton Regis, Միացյալ Թագավորություն[2] |
Վախճանի օր | հունիսի 8, 1492 կամ 1492[3] |
Վախճանի վայր | Բերմոնդսի, Սաութուրք |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ |
Դինաստիա | Woodville family? և Յորքեր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Richard Woodville, 1st Earl Rivers?[4] |
Մայր | Jacquetta of Luxembourg?[4] |
Ամուսին | մոտ Sir John Grey of Groby?[4] և Էդուարդ IV[4] |
Զավակներ | Թոմաս Գրեյ, Դորսեթի 1-ին մարկիզ[4], Richard Grey?[4], Էլիզաբեթ Յորքեցի[4], Մարիա Յորք, Սեսիլիա Յորք, Էդուարդ V[4], Margaret of York?, Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս[4], Աննա Յորք[4], Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս, Քեթրին Յորք և Բրիջիտ Յորք |
Ինքնագիր | |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վուդվիլ
Էլիզաբեթ թագուհու ծննդյան պահին նրա ընտանիքը պատկանում էր Անգլիայի միջին դասի արիստոկրատիային։ Առաջին ամուսնությունը կնքվել Է Էլիզաբեթի և Գրոուբիից սըր Ջոն Գրեյի միջև, ով Լանքասթերների կողմնակիցն էր, զոհվել Է Սենտ-Օլբանսի երկրորդ ճակատամարտում՝ Էլիզաբեթին թողնելով այրի՝ երկու որդիների հետ։ Էդուարդ IV-ի հետ նրա երկրորդ ամուսնությունը դարձել է сause célèbre՝ շնորհիվ Էլիզաբեթի անհավատալի գեղեցկության և նրա՝ մեծ կալվածքներ չունենալով։ Էդուարդ IV-ը նորմանդյան նվաճումից հետո երկրորդ թագավորն էր, ով ամուսնացավ իր հպատակի հետ, իր հերթին Էլիզաբեթը դարձավ թագավորի առաջին կինը, ով թագադրվեց որպես թագուհի[Մ 2]։ Թագավորի հետ Էլիզաբեթ թագուհու ամուսնությունը զգալիորեն հարստացրեց նրա եղբայրներին, քույրերին և երեխաներին, սակայն, նրանց բարգավաճումը հանգեցրեց Ուորիքի կոմս Ռիչարդ Նևիլի՝ «թագավորներ արտադրողի» թշնամանքին և պառակտված թագավորական ընտանիքում ամենախոշոր գործիչների հետ տարբեր միությունների կնքմանը։
Էդուարդի և Ուորիքի միջև թշնամանքը վերածվեց բաց մրցակցության, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրան, որ Ուորիքը հակվեց դեպի Լանքասթերները։ Էլիզաբեթը պահպանեց իր քաղաքական ազդեցությունը նույնիսկ որդու՝ Էդուարդ V-ի կարճատև կառավարման ավարտից հետո, վերջինս տապալվեց իր հորեղբայր Ռիչարդ III-ի կողմից։ Էլիզաբեթը կարևոր դեր է խաղալու նաև 1485 թվականին Հենրի VII-ի գահակալության ապահովման գործում, որով ավարտվել է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը։ Այնուամենայնիվ, 1485 թվականից հետո նա ստիպված էր առաջնությունը զիջել Հենրիի մորը՝ լեդի Մարգարետ Բոֆորթին, ուստի նրա ազդեցության աստիճանն այս տարիների իրադարձությունների վրա և արքունիքից հնարավոր հեռացումը մնում են անհասկանալի[6][7]։
Երկու ամուսնություններում Էլիզաբեթը ծնել է 12 երեխա, որոնց թվում էին Թաուերի արքայազնները և Էլիզաբեթ Յորքը. վերջինիս գծով Էլիզաբեթը թագավոր Հենրի VIII-ի մայրական տատիկն էր և Էդուարդ VI թագավորի և Մարի Արյունոտ ու Եղիսաբեթ I թագուհիների նախատատը, ինչպես նաև՝ Մարի Ստյուարտի նախանախատատը։ Շնորհիվ իր դստեր՝ Էլիզաբեթ Յորքի, Էլիզաբեթ Վուդվիլը համարվում է բոլոր անգլիական՝ սկսած Հենրի VIII-ից, և Շոտլանդիայի բոլոր միապետների՝ սկսած Ջեյմս V-ից, նախնին։