From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Չորրորդ Անգլիացի (ապրիլի 28, 1442, Ռուան - ապրիլի 9, 1483, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա), եղել է Անգլիայի թագավորը[3]։ Նա ծնվել է 1442 թվականի ապրիլի 28-ին։ Նա դարձել է Անգլիայի թագավոր 1461 թվականի մարտի չորսից մինչև 1483 թվականի ապրիլի 9-ը[4]։ Էդուարդը Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի չորս որդիներից ավագն էր[5]։ Յորքի դուքսը շատ հզոր մարդ էր և պահանջում էր Անգլիայի գահը։ Նա դարձել է ավելի հայտնի, քան այդ ժամանակվա թագավոր Հենրի Վեցերորդ Անգլիացին, ով թույլ էր համարվում։ Երբ դուքսը փորձում է վերցնել գահը Հենրի Վեցերորդից, բռնկվում է Վարդերի պատերազմը։ Այդ ժամանակ Էդուարդը 18 տարեկան էր, իսկ նրա եղբայրը` Ռութլանդիայի դուքս Էդմունդը` տասնյոթ։ Նրանք բավականաչափ հասուն էին մարտին մասնակցելու համար։ Եվ Էդուարդը դառնում է շատ լավ զինվոր։ Նա օգնել է Ուորիքի 106-րդ դուքս Ռիչարդ Նևիլին, խելացի ազնվականին, ով կռվել է Յորքի դուքսի դեմ։ Վեյքֆիլդի ճակատամարտը տեղի է ունեցել 1460 թվականին, որի ժամանակ Էդուարդի հայրիկը և եղբայր Էդմունդը սպանվում են։ Իր հոր մահից հետո Էդուարդը որպես ժառանգորդ հավակնում է գահին։ 1461 թվականի մարտին նա իր բանակով մուտք է գործել Լոնդոն և օծվել է թագավոր, թեև ընդամենը 19 տարեկան էր։ Արքա Հենրի վեցերորդը բանտարկվում է։ Միառժամանակ, Ուորիքի դքսի օգնությամբ Էդուարդը երկիրը կառավարում էր լավ։ Էդուարդը ծանոթանում է Էլիզաբեթ Վուդվիլի հետ, ում հետ նա ուզում էր ամուսնանալ։ Ուորիքի դուքսը չգիտեր նրանց սիրավեպի մասին, և նա ցանկանում էր, որ արքա Էդուարդը ամուսնանա օտարերկրյա արքայադստեր հետ, որպեսզի դաշինք կնքվի այլ երկրի հետ, որով կամրապնդեր իր դիրքերը։ Էլիզաբեթը և Էդուարդը ամուսնանում են գաղտնի 1464 թվականին, նրանք ունեցել են 10 երեխա, և համատեղ ապրել են 19 տարի։ Երբ Ուորիքի կոմսը իմանում է Էդուարդի ամուսնության մասին, բարկանում է։ Նրա զայրույթը ժամանակի ընթացքում ավելի է աճում, որովհետև Էլիզաբեթի ընտանիքը ավելի է հզորանում, իսկ արքան այլևս առաջվա պես չէր հարգում Ուորիքի կոմսին։ 1459 թվականին նա ապստամբում է արքայի դեմ, Էդուարդի կրտսեր եղբայրներից մյուսի` Կլարենսի կոմսի Ջորջի օգնությամբ։ Ջորջը ամուսնացած էր Ուորիքի կոմսի ավագ դուստր Իզաբելայի հետ։ Ապստամբները փորձում էին օգնություն խնդրել Մարգարիտ Անժուացուց, ով Հենրի վեցերորդի կինն էր։ Ուորիքի կոմսը հաջողացնում է 1471 թվականին հաղթել Էդուարդ արքային և ազատել Հենրի վեցերորդին բանտից։ Նա Հենրիին վերականգնում է որպես թագավոր, իսկ Էդուարդը ստիպված է լինում փախուստի դիմել դեպի Բուրգունդիա, այն դեպքում, երբ իր կինը և զավակները տեղափոխվել էին թաքստոց։
Էդուարդ IV անգլ.՝ Edward IV | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1442 |
Ծննդավայր | Ռուան |
Մահացել է | ապրիլի 9, 1483 (40 տարեկան) |
Մահվան վայր | Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Սուրբ Գեորգի մատուռ |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | միապետ |
Ամուսին | Էլիզաբեթ Վուդվիլ[1] |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[1], մայր՝ Սեսիլի Նեվիլ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Յորքի դուքս, Անգլիայի միապետ, Անգլիայի միապետ, Lord of Ireland? և Lord of Ireland? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Էլիզաբեթ Յորքեցի[1], Մարիա Յորք, Սեսիլիա Յորք, Էդուարդ V[1], Margaret of York?, Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս[1], Աննա Յորք[1], Ջորջ Պլանտագենետ, Բեդֆորդի 1-ին դուքս, Քեթրին Յորք, Բրիջիտ Յորք, Arthur Plantagenet, 1st Viscount Lisle?[1], Elizabeth Plantagenet?[2], Edward de Wigmore?[2] և Grace Plantagenet?[2] |
Ստորագրություն | |
Edward IV of England Վիքիպահեստում |
Բարգունդիայի կոմսը ամուսնացած էր Էդուարդի քրոջ` Մարգարիտի հետ, այսպիսով նա պատրաստ էր օգնել Էդուարդին մեծ զորքով։ Երբ Էդուարդը վերադառնում է Անգլիա, նա հաղթում և սպանում է Վարվիքի կոմսին։ Կարև ժամանակ անց թագուհի Մարգարիտան և իր որդին ժամանում են Անգլիա։ Նրանք նույնպես պարտվում են Էդուարդի դեմ ճակատամարտում, և դրանից հետո գահն անվտանգ էր։ Վստահ լինելու համար Էդուարդը կազմակերպում է Հենրի VI-ի սպանությունը։
Քանի դեռ Էդուարդը հեռու էր Բուրգունդիայից, իր կինը որդի է ունենում` Էդուարդը, ում տալիս են Ուելսի արքայազնի տիտղոս։ Նա պետք է դառնար հաջորդ արքան։ Էդուարդը կառավարում է իր երկու եղբայրների օգնությամբ։ Գեորգը, ով նախկինում մի անգամ ապստամբել էր իր դեմ, հիմա հավատարիմ էր, և կրտսեր եղբայրը, Ռիչարդը` Գլոուցեստերի կոմսը, միշտ հավատարիմ է մնացել։ Նրանց և Վուդվիլի հզոր ընտանիքի միջև դեռևս վիճաբանություններ կային։ Գեորգը և Ռիչարդը նաև վիճաբանում էին միմյանց դեմ, և վերջում արքա Էդուարդը Գեորգին բանտ է գցում, որտեղ էլ նա մահանում է։ Էդուարդ Չորրորդը մահանում է շատ հանկարծակի, քառասուն տարեկան հասակում։ Նրա որդին դառնում է Էդուարդ Հինգերորդ Անգլիայի արքան, բայց նրա գահակալումը երկար չի տևում։ Էդուարդի եղբայրը` Ռիչարդը կարծում էր, որ իր եղբոր գահակալությունն այնքան էլ լավ միտք չէր, և ինքն է բարձրանում գահ։ Ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է պատահել Էդուարդի երկու որդիներին` աշտարակում գտնվող արքայազններին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.