Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս (անգլ.՝ Richard of Shrewsbury, 1st Duke of York; օգոստոսի 17, 1473, Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա - հունիսի 26, 1483(1483-06-26), Լոնդոն, Անգլիայի թագավորություն)՝ Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երկրորդ որդին։
Ռիչարդ Շրուսբերի, Յորքի 1-ին դուքս | |
Մասնագիտություն՝ | ազնվական |
---|---|
Ծննդյան օր | օգոստոսի 17, 1473 |
Ծննդավայր | Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա |
Վախճանի օր | հունիսի 26, 1483(1483-06-26) (9 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Թաղված | Վեստմինստերյան աբբայություն |
Դինաստիա | Յորքեր |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[1] |
Հայր | Էդուարդ IV[2][3] |
Մայր | Էլիզաբեթ Վուդվիլ[2][3] |
Ամուսին | Anne Mowbray, 8th Countess of Norfolk? |
Պարգևներ | |
Չնայած պատանի տարիքին՝ Ռիչարդը ամուսնացած է եղել. ամուսնությունն Աննա Մոուբրեյի հետ մի քանի տիտղոսներ բերեց փոքրիկ արքայազնին, իսկ աղջկա մահը՝ հարուստ կալվածքներ։ Հոր մահից հետո Շրուսբերիից Ռիչարդը դարձավ իր ավագ եղբոր՝ Էդուարդ V-ի գահի ենթադրյալ ժառանգորդը։ Սակայն երկու արքայազնները, ինչպես և Էդուարդ IV-ի մյուս երեխաները, անօրինական ճանաչվեցին իրենց հորեղբոր՝ Ռիչարդ Գլոստերի կողմից։ Ռիչարդ Գլոստերի թագավոր հռչակվելուց կարճ ժամանակ անց երկու տղաները խորհրդավոր կերպով անհետացել են Թաուերից։