Սեսիլիա Յորք
From Wikipedia, the free encyclopedia
Սեսիլիա Յորք[Մ 2] (անգլ.՝ Cecily of York, մարտի 20, 1469, Վեստմինստերյան պալատ, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - օգոստոսի 24, 1507, Sandown, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա)՝ Անգլիայի արքայադուստր Յորքերի տոհմից, Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երրորդ դուստրը։ Հոր մահից և Ռիչարդ III-ի՝ գահի բռնատիրումից կարճ ժամանակ անց նա հայտարարվել է անօրինական։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխել է Վեստմինստերյան աբբայություն, որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան է ստացել և մոտ մեկ տարի անցկացրել է այստեղ։ Այն բանից հետո, երբ թագավորը խոստացել է չվնասել երեխաներին, Սեսիլիան իր քույրերի հետ տեղափոխվել է պալատ։ Շուտով լուրեր են տարածվել, որ թագավորը պատրաստվում է ամուսնանալ եղբոր դուստրերից մեկի՝Էլիզաբեթի կամ Սեսիլիայի հետ։ Սակայն իր մահից քիչ առաջ Ռիչարդ III-ը Սեսիլիային ամուսնացնում է իր կողմնակիցներից մեկի՝ Ռալֆ Սկրուպի, Թոմաս Սկրուպի կրտսեր եղբոր՝ Մեսեմի 6–րդ բարոն Սկրուպի հետ, ով իր ծագմամբ շատ ավելի ցածր էր արքայադուստրից։
Սեսիլիա Յորք անգլ.՝ Cecily of York[Մ 1] | ||
Քենթերբերիի տաճարի վիտրաժ, XV դար Ներկայումս վիտրաժը պահպանվում է Բարելի հավաքածույի մեջ[en][2] | ||
| ||
---|---|---|
մինչև 1487 թվականի դեկտեմբեր/1488 թվականի հունվար - 1498/1499 թվականի փետրվարի 9 | ||
Մասնագիտություն՝ | ազնվական | |
Դավանանք | Կաթոլիկություն | |
Ծննդյան օր | մարտի 20, 1469(1469-03-20) (555 տարեկան) | |
Ծննդավայր | Վեստմինստերյան պալատ, Լոնդոն, Անգլիայի թագավորություն | |
Վախճանի օր | օգոստոսի 24, 1507(1507-08-24) | |
Վախճանի վայր | Ուայթ կղզի կամ Հաթֆիլդ, Անգլիայի թագավորություն | |
Դինաստիա | Յորքեր → Սկրուպներ[en] → Ուելսեր → Կայմեր | |
Հայր | Էդուարդ IV | |
Մայր | Էլիզաբեթ Վուդվիլ | |
Ամուսին | 1. Ռալֆ Սկրուպ 2. Ջոն Ուելս, Ուելսի 1-ին վիկոնտ 3. սըր Թոման Կայմ Լինքոլնշիրից | |
Զավակներ | 2-րդ ամուսնությունից՝ Էլիզաբեթ Ուելս, Էնն Ուելս 3-րդ ամուսնությունից՝ Ռիչարդ Կայմ, Մարգարետ Կայմ | |
Պարգևներ | ||
Երբ Բոսվորտի ճակատամարտում Ռիչարդ III-ը մահացավ և գահն անցավ Հենրի VII Թյուդորին, Էդուարդ IV-ի երեխաներին բաստարդ ճանաչած ակտը չեղյալ հայտարարվեց, և Սկրուպի հետ Սեսիլիայի ամուսնությունը, որպես դինաստիայի շահերին չհամապատասխանող, լուծվեց։ 1488 թվականին Սեսիլիան ամուսնացավ թագավորի մոր՝ Մարգարետ Բոֆորթի ազգական Ջոն Ուելսի՝ Ուելսի 1-ին վիկոնտի հետ․ նա երկրորդ ամուսնուց երկու դուստրեր ունեցավ, 1499 թվականին այրիացավ, իսկ մի քանի տարվա սգից հետո, առանց թագավորի թույլտվության, ամուսնացավ ոչ ազնվական լինքոլնշիրյան էսկվայր Թոմաս Կայմի հետ, որից ևս երկու երեխա ծնեց։ Սեսիլիայի և Կայմի ամուսնությունը և նրանց երեխաները չճանաչվեցին գահի կողմից, իսկ նա՝ ինքը, հեռացվեց պալատից և զրկվեց երկրորդ ամուսնու կտակով իրեն հասանելիք ունեցվածքից։ Այնուամենայնիվ, արքայադուստրը լավ հարաբերություններ է պահպանել թագավորի մոր հետ. հենց Մարգարետ Բոֆորթն է 1507 թվականին վճարել Սեսիլիայի հուղարկավորության ծախսերի մի մասը։