From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Պլանտագենետ[մ 1], Բեդֆորդի դուքս (անգլ.՝ George Plantagenet, 1st Duke of Bedford; մարտ 1477, Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն - մարտ 1479, Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն)` Անգլիայի արքայազն Յորքի տնից; Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի կրտսեր որդին։ Մահացել է մոտ երկու տարեկան հասակում, ենթադրաբար այտուցային ժանտախտից։
Ջորջ Պլանտագենետ անգլ.՝ George Plantagenet | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Ջորջ Նևիլ | |
Հաջորդող | Ջասպեր Թյուդոր | |
Մասնագիտություն՝ | ազնվական | |
Դավանանք | կաթոլիկություն | |
Ծննդյան օր | մոտ՝ 1478 | |
Ծննդավայր | Վինձոր ամրոց, Անգլիայի թագավորություն | |
Վախճանի օր | 1479 թվականի մարտ | |
Վախճանի վայր | Վինձոր ամրոց, Անգլիայի թագավորություն | |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ | |
Դինաստիա | Յորքեր | |
Հայր | Էդուարդ IV | |
Մայր | Էլիզաբեթ Վուդվիլ |
Ջորջը ծնվել է 1477 թվականի մարտին Վինձորի ամրոցում և Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի երեք որդիներից ամենակրտսերն էր, տասը երեխաներից՝ ութերորդ երեխան[1], արքայազնը մոր՝ Ջոն Գրեյի հետ ամուսնությունից ուներ երկու եղբայր՝ Թոմասը և Ռիչարդը։ Հոր կողմից տղան Յորքի 3-րդ դուքս Ռիչարդ Պլանտագենետի, ով հայտարարեց Յորքի տան իրավունքները Անգլիայի թագի նկատմամբ, և Սեսիլիա Նևիլի , մոր կողմից՝ Ռիվերսի 1-ին կոմս Ռիչարդ Վուդվիլի և Ժակետա Լյուքսեմբուրգցու թոռն էր։ Իր կյանքի ընթացքում արքայազնը Էդուարդ IV-ի և Էլիզաբեթի` մանկությունից փրկված յոթ երեխաներից կրտսերն էր[մ 2]: Բացի այդ, իր ողջ կյանքի ընթացքում Ջորջը գահի «հերթում» զբաղեցրել է երրորդ տեղը ավագ եղբայրներից՝ Էդուարդից և Ռիչարդից հետո։ Արքայազնի դայակներն էին Դակրի բարունուհի Ջոանը[en][2] և Ագնես Բատլերը, ով նաև զբաղվել է Ջորջի ավագ քույր Աննայի դաստիարակությամբ[3]։
Դեռևս մանկության տարիներին, ենթադրաբար 1478 թվականին, Ջորջին շնորհվեց Բեդֆորդի դուքսի կոչում, որից դրա նախորդ կրողը՝ Ջորջ Նևիլը, զրկվեց խորհրդարանի ակտով, ենթադրաբար, դքսական տիտղոսին համապատասխանելու ֆինանսական անկարողության համար։ Նաև 1478 թվականին Ջորջը ստացավ Իռլանդիայի լորդ–լեյտենանտի պատվավոր պաշտոնը[4]։ Մեկ տարի անց՝ 1479 թվականի մարտին, մոտ երկու տարեկան հասակում Ջորջը մահացավ Վինձորի ամրոցում։ Արքայազնի մահը ժամանակին համընկել է այտուցային ժանտախտի համաճարակի հետ, ուստի պատմաբանները ենթադրում են, որ տղան մահացել է հենց այդ հիվանդությունից։ Ջորջը թաղվել Է Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի մատուռում[5]։ Ավելի ուշ՝ 1482 թվականին, Ջորջի կողքին թաղվեց նրա ավագ քույրը՝ Մարիան, ով մահացավ տասնչորս տարեկան հասակում[6]։
1789 թվականին մատուռում վերանորոգում իրականացնող բանվորը պատահաբար հայտնաբերեց և բացեց Էդուարդ IV թագավորի և նրա կնոջ՝ Էլիզաբեթ Վուդվիլի դամբարանը։ Դամբարանին հարող տարածքում հայտնաբերվել են նրանց երկու երեխաների՝ Ջորջի և Մարիայի դագաղները[7][8]։ Այնուամենայնիվ, երբ 1801 թվականին մատուռում տեղեր էին նախապատրաստում Գևորգ III-ի ընտանիքի անդամներին հուղարկավորելու համար, մեկ այլ տեղանքում հայտնաբերվեցին ևս երկու երեխաների մասունքներ․ որոշ մնացորդներ համընկնել են Մարիայի պարամետրերի հետ[9]։ Այսպիսով, անհայտ է, թե ում մնացորդներն են թաղվել Էդուարդ IV-ի և նրա կնոջ գերեզմանի կողքին[7][8]։
Ջորջը հիշատակվում է «Սպիտակ թագուհին» հեռուստասերիալում, որտեղ Էլիզաբեթ թագուհու ծննդաբերությունը բարդ է պատկերված, և արքայազնը շուտով մահանում է մահամերձ տատիկի՝ Ժակետա Լյուքսեմբուրգցու ձեռքերի վրա[10][մ 3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.