From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Չինաստանում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Զբոսաշրջությունը Չինաստանում զարգացման ուղին է բռնել վերջին տասնամյակում՝ երկրի տնտեսության բարեփոխումներից հետո։ Չինաստանն առաջատարներից է ներգնա և արտագնա զբոսաշրջային շուկաներում։ Աշխարհը գտնվում է անընդհատ զարգացող չինական տուրիզմի «կենտրոնում»[1]։
Չինաստանն աշխարհի երրորդ ամենաայցելվող երկիրն է[2]։ Արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 2010 թվականին կազմել է 55.98 միլիոն մարդ, իսկ արդեն 2015 թվականին՝ 98.8 միլիոն[3][4]։ Արտարժույթային եկամուտը կազմել է 45.8 միլիարդ ԱՄՆ դոլլար։ 2010 թվականի տվյալներով եղել է չորրորդն աշխարհում։ Ներքին զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 1.61 միլիարդ, ընդհանուր եկամուտը՝ 777.1 միլիարդ յուան[1]։
Ըստ ՀԶԿ-ի՝ 2020 թվականին Չինաստանն արտասահմանցի ներգաղթյալների շնորհիվ դառնալու է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային երկիրը։ Արտագնա զբոսաշրջության ծախսերից ենթադրվում է, որ Չինաստանը 2006-2015 թվականներին եղել է աշխարհի ամենաարագ զարգացող երկիրը[1]։
Չինաստանի տնտեսական աճը նպաստել է նաև տուրիզմի զարգացմանը։ Չինաստանի զբոսաշրջությունը խթանում է արտադրանքի սպառումը, որը կազմում է 38%-ը, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 21%, իսկ Մեծ Բրիտանիայում 28% է[5]։
1949-1974 թվականներին հանրապետության սահմանները փակ էին արտասահմանում գտնվողների համար[6]։ 1970 թվականին Դեն Սյաոպինը որոշեց զարգացնել տուրիզմը՝ բացելով սահմանները, որով նպաստեց երկրի տնտեսական աճին։ Չինաստանն սկսեց զարգացնել իր զբոսաշրջային արդյունաբերությունը. խոշոր շինարարական ծրագրերը զգալիորեն նպաստել են հյուրանոցների ու հանգստյան տների թվի աճին։ Պատմական և գեղատեսիլ վայրերը վերականգնվել են և բաց են զբոսաշրջիկների համար։
Ներքին և միջազգային ավիաընկերությունների ընդլայնումը և այլ տուրիստական փոխադրամիջոցներով ճանապարհորդությունը դարձել են առավել հարմարավետ։ 1980-ականների կեսերին աշխարհի ավելի քան 250 երկրներից թույլատրվել է օտարերկրյա այցելուների մուտքը։ Նրանց անհրաժեշտ է միայն վիզա՝ շրջագայելու երկրի 100 վայրերում։ 1985 թվականին մոտավորապես 1.4 միլիոն օտարերկրացի այցելել է Չինաստան, որի արդյունքում երկիրը շահել է մոտ 1.3 միլիարդ դոլլար։
1970-ական թվականներին Դեն Սյաոպինը բացեց Չինաստանի սահմանները և թույլատրեց օտարերկրացիների մուտքը Չինաստան, որով խթանեց տուրիզմի զարգացմանը։ 1978 թվականին Չինաստան են այցելել մոտ 230.000 հազար օտարերկրացի։ Նրանց թիվը քիչ էր, որովհետև Չինաստանը որոշ սահմանափակումներ է դրել, և շատ մարդկանց արգելվել է Չինաստան գնալը[7]։ 2006 թվականին Չինաստանը տուրիզմից շահել է 49.6 միլիոն՝ դառնալով աշխարհի չորրորդ ամեաայցելվող երկիրը[8]։ 2007 թվականին տուրիզմից ունեցած եկամուտը կազմել է 54.7 միլլիոն դոլլար[9]։
Ո՞ր երկրներից են Չինաստան այցելում (2016 թվական)
Շարք | Երկիր | Մարդկանց թիվը |
---|---|---|
1 | Հարավային Կորեա | 14,560,566 |
2 | Վիետնամ | 8,735,821 |
3 | Ճապոնիա | 5,622,777 |
4 | Մալայզիա | 3,322,616 |
5 | Ռուսաստան | 1,750,800 |
6 | ԱՄՆ | 1,446,800 |
7 | Մոնղոլիա | 1,237,000 |
8 | Սինգապուր | 1,185,800 |
9 | Ֆիլիպիններ | 1,067,922 |
10 | Թայվան | 1,000,721 |
11 | Հնդկաստան | 1,000,266 |
12 | Թաիլանդ | 909,000 |
13 | Կանադա | 514,322 |
14 | Ինդոնեզիա | 369,109 |
15 | Ավստրալիա | 254,434 |
16 | Գերմանիա | 200,655 |
Չինացիները շփման համար հաճախ օգտագործում են մանդարինը, որը նրանց ստանդարտ լեզուն է, որոշներն օգտագործում են Յուե և Ու լեզուները, որոնցով խոսում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Թեև շատ չինացիներ կրթական համակարգի պատճառով չեն խոսում անգլերեն, բայց կարողանում են գրել և կարդալ[փա՞ստ]:
Գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերը Չինաստանում[11].
Հայնան կղզիները նաև անվանում են «Արևելքի Հավայի»։ Այն գտնվում է մայրցամաքային Չինաստանի հարավային մասում։ Այստեղ են անցկացվում Չինաստանի արևադարձային առողջապահական արարողությունները, որոնք հայտնի են ոչ միայն Չինաստանում, այլ նաև Հոնկոնգում և Ասիա երկրամասում։ Անցած մի քանի տարիների ընթացքում Չինաստանի կառավարությունը դժվարությամբ Հայնանը դարձրեց առողջարանային քաղաք։ Բացի այդ, հնարավորություն է ստեղծվել այցելելու պատմական Լի և Մյաո գյուղերը, որոնք հայտնի են իրենց հորդառատ անձրևներով, փարթամ անտառներով և լեռներով։ Այցելուները կարող են տեսնել հին արքայատոհմերի գտածոներ, որոնք նպաստում են տուրիզմի զարգացմանը։ Չինաստանի և Հայնանի կառավարությունները մեծ գումարներ են ծախսել մի շարք շինությունների կառուցապատումը շարունակելու համար։ 2004 թվականի դեկտեմբերին կառուցվեց Չինաստանը և Հայնանը կապող երկաթուղին, կղզու շրջակայքում կառուցվեցին մեքենաների և ավտոբուսների համար ճանապարհներ, որոնք էլ նպաստեցին Հայնանի զարգացմանը։
Զբոսաշրջային ռեսուրսները Չինաստանում կարելի է բաժանել երեք հիմնական խմբերի՝ բնական օբյեկտներ, պատմական և մշակութային վայրեր և ժողովրդական սովորույթներ։
Չինաստանի լեռները, լճերը, հովիտները, քարանձավները և ջրվեժները[14]՝
Թայշան լեռը (Tai Shan)՝ արևելքում, Հենշանը՝ հարավում, Հուանշանը՝ արևմուտքում, Հենշանը՝ հյուսիսում և Սունշանը Չինաստանի կենտրոնում. նրանք կոչվել են նաև «Չինաստանի հինգ սուրբ լեռներ»։ Թայիշան լեռը, որը գտնվում է Չինաստանի արևելքում՝ Շանդուն նահանգում։ Հարավում իր գեղեցկությամբ առանձնանում է Հուանշանը, այն գտնվում է Անհոյ նահանգում, հայտնի է իր սոճիներով, անսովոր ժայռերով, իսկ գարնանը գեղատեսիլ երկնքով։
Ցզյուչժանհոյը, Հուանգուլոշուի ջրվեժը և Գույլին գտնվում են Չինաստանի հարավարևմտյան մասում։ Ցզյուչժանհոյը գտնվում է Սիչուայի հյուսիսում, այն գեղեցիկ «առասպելական հովիտ» է, որը 40 կմ երկարությամբ անցնում է ձյունածածկ լեռների, լճերի, ջրվեժների և անտառների միջով։ Չինաստանում կա ջրվեժների խումբ, որը կոչվում է «Հուանգուլոշուի ջրվեժները», այն գտնվում է Գույչժոու նահանգում, 18-ը վերգետնյա են, չորսը՝ ստորգետնյա, որոնց ջրերի ձայնը կարելի է լսել 5 կմ հեռավորության վրա։ Լի գետը, որը գտնվում է Գուանսի ինքնավար նահանգում, հայտնի է իր Կարստային հատկությամբ, հոսում է 82 կմ երկարությամբ Գույլինի և Յանշոյի միջև։
Հյուսիսային Չինաստանի բարձրավանդակում շատ գեղեցիկ լճեր կան։ Տյանչին՝ «Երկնային լողավազան»-ը, գտնվում է Տյան Շանում՝ Սինցզյանում։ Ծովի մակարդակից բարձր է 1980 մետր։ 105 մետր խորություն ունեցող այս լիճը «բյուրեղյա» մաքուրություն ունի։
Նշանավոր «երեք կիրճերում» և Յանցզի գետի շրջակայքում կան շատ գեղատեսիլ և պատմական նշանակություն ունեցող վայրեր՝ Քութանգի կիրճը մեծ ու վսեմ, Վուի կիրճը էլեգանտ, խորը և մեկուսացած, Սիլինգի կիճը լի վտառներով և խութերով։
Չինաստանի երկար պատմությունը, մշակույթը, պեղված մասունքները և «Չինաստանը լավագույն զբոսաշրջային երկիր» տիտղոսը օգնեցին Չինաստանին դառնալ 54 զբոսաշրջային երկրների մեջ լավագույնը։ Չինական Մեծ Պատը՝ չինացիների խորհրդանիշը և տուրիստների այցելության հիմնական վայրն է։ Որպես աշխարհի ամենամեծ և երկար պարիսպ, այն կառուցվել է 2000 տարի առաջին Չինական պատմության «Գարուն-Աշուն» ժամանակաշրջանում՝ (մ.թ.ա 722 թվականից մինչև մ.թ.ա 481)։ Պարիսպը ունի ավելի քան 10 բաժիններ տուրիստների համար, ներառյալ՝ Բադալին (Պեկինում), Լաոլունգթոուն (Հեբեյում) և Ջայուգուենը (Հանսույում)։
Չինաստանում կան շատ տուրիստական քարայրներ՝ լի թանկարժեք որմնանկարներով և քանդակներով, որոնք կենտրոնացված են Հանսուում դեռևս Մետաքսի Ճանապարհի ժամանակաշրջանում։ Ամենահայտնին Մոգաոյի քարայր է «արևելյան արվեստի գանձարանը»՝ 492 որմնանկարներով և արձաններով։ Որմնանկարները զբաղեցնում են 45,000 քառակուսի մետր տարածք, ավելի քան 2.100 քմ՝ զբաղեցնում են գունազարդ քանդակները։ Հարավում «քարանձավների արվեստը» ներկայացնում է Սիչուանում գտնվող Բուդդայի արձանը, վերջինս փորագրված է ժայռի վրա։ Այն ունի 71 մետր բարձրություն և 28 մետր լայնություն։ Այն Բուդդայի քարից պատրաստված և փորագրված ամենամեծ արձանն է։
Շաոլինի վանքը, որը գտնվում է Հենանում և հանդիսանում է Բուդդիզմի հայրենիքը, հայտնի է Շաոլին Քունգ ֆու ռազմական արվեստի շնորհիվ։ Վանքը կառուցվել է մ.թ.ա 495 թվականին։ Այստեղ կարելի է տեսնել Մին և Ցին դինաստիաների ժամանակաշրջանի նկարները։ Հուբեյի Ուդանշանի գեղեցիկ լեռները, որոնք ունեն 72 մետր բարձրություն և ընդգրկում են 30 կմ2 (12 sq mi), Չինաստանի սրբավայրերից մեկն է, որը չինացիներին առավել ամբողջական է դարձնում և հանդիսանում է դաոսական ճարտարապետության հնագույն գլուխգործոցներից մեկը։ Արևմուտքում գտնվող Սիչունի Էմեյշան լեռը հանդիսանում է Չինաստանի բուդիզմի սուրբ 4 լեռներից մեկը։
Չինաստանի 101 քաղաքներ ունեն իրենց պատմական և մշակութային արժեքը՝ ունենալով ավելի քան 1.000 տարվա հնություն։ Հարավում են գտնվում «դրախտ երկրի վրա» կոչվող վայրերը, որոնք գտնվում են Յանցզին գետի մոտակայքում՝ Սուչժոուն և Հանչժոուն։ Նրանք խաչված են լճերով, գետերով, կամուրջներով, դաշտերով և գյուղերով։ Մեր օրերում լավ պահպանված հնագույն քաղաքներից է Շանսիում գտնվող Պինյաոն, 5.000 և 6.000 տարվա հնություն ունեցող՝ նոր քարի դարից պահպանված քաղաքներից են Յանշաոն և Լունշանը։ Յուննանում գտնվող հնագույն Լիցզյան քաղաքը ոչ միայն Դունբայի կենտրոնն է, այն նաև Խաների հանդիպման վայրը։ Այն կառուցվել է Սուն դինաստիայի կողմից և պատված է եղել շատ կամուրջներով, քարե բնակելի տներով։
Չինաստանի ժողովրդական հայտնի ավանդույթներից է Բուդդայի պաշտամունքի ծեսի իրականացումը Դալիում (Յուննանա)։ Ավանդույթը կատարվում է ամեն տարի և ի պատիվ աստվածուհու զոհաբերություն է տեղի ունենում։ Հետագայում ավանդույթը դարձել է փառատոն։
«Ջրի ցնցուղ» փառատոնը, որը անցկացվում է գարնանը Սիշուանբանանայում գտնվող Դայցի քաղաքում (Յուննանա)։ Մարդիկ հետապնդում են միմյանց և ջրում (սա երջանկության և հաջողության խորհրդանիշ է)։
Լուգուհու լիճը, որը գտնվում է Յուննանա և Սիչուան նահանգների միջև, զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ձեռք բերեց նոր ավտոմայրուղու կառուցման շնորհիվ։ Լճի մոտակայքում ապրում է 30-հազարանոց բնակչություն ունեցող Մոսո անվանումով ցեղը, որտեղ տիրապետող են մայրիշխանական ավանդույթները։
Արագ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը նպաստում է Չինաստանում տեղական և արտասահմանյան զբոսաշրջիկների հեշտ երթևեկությանը։
Չինաստանում շատ հյուրանոցներ և ռեստորաններ են կառուցվել հետագայում վերանորոգվել կամ ընդլայնվել են՝ բարելավվելով բոլոր պահանջները՝ ստանալով 5 և 6 աստղի վարկանիշ։
Չինաստանը կարգավորում է իր կապը միջազգային տուրիստական այլ գործակալությունների հետ։ 2003 թվականի հունիսի 12-ին Չինաստանի ազգային զբոսաշրջության ադմինիստրացիան և Առևտրի նախարարությունը համատեղ ստեղծեցին օտարերկրյա զբոսաշրջական բյուրոներ՝ ժամանակավոր տեղեկատվություն տրամադրելու համար։ 2003 թվականի հուլիսի 18-ին Չինաստանի ազգային զբոսաշրջության ադմինիստրացիան գրանցեց JALPAK International (Չինաստան) Ltd-ն, որպես առաջին ամբողջովին օտարերկրյա ճանապարհորդական ընկերություն, որը մտել է Չինաստանի զբոսաշրջային շուկա՝ հիմնականում ապահովելով ճապոնական զբոսաշրջությունը Չինաստանում։ 2003 թվականի դեկտեմբերի 1-ին Պեկինում ստեղծվեց TUI China Travel Company-ն՝ առաջին արտերկրում վերահսկվող համատեղ ձեռնարկությունը Չինաստանի շուկայում։ Կառավարող կողմերն են Martin Buese China Limited-ը և TUI Europe խոշորագույն ճանապարհորդական խումբը և նրանց չինական գործընկերն է lChina Travel Service-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.