Լյաոնին
From Wikipedia, the free encyclopedia
Լյաոնին, նահանգ Չինաստանի հյուսիս-արևելքում։ Սահմանակից է Հյուսիսային Կորեային (ԿԺԴՀ), հարավում ողողվում է Դեղին ծովով։ Տարածությունը 230 հազար կմ2 է, բնակչությունը՝ ▼42 591 407 մարդ (2020)[2][3], վարչական կենտրոնը՝ Շենյան։ Խոշոր բնակավայրերից է նաև Դալյան քաղաքը։ Ընդգրկում է Սունլյաո հարթավայրի մի մասը, Մանջուրա-Կորեական և Ժեխե լեռների ճյուղավորությունները։ Կլիման մուսսոնային է, շոգ և խոնավ ամառով, ցուրտ և սակավաձյուն ձմեռով։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են։ Խոշոր գետը Լյաոհեն է։ Բուսածածկույթում գերակշռում են տափաստանները, լեռներում՝ լայնատերև և փշատերև անտառները։ Լյաոնին Չինաստանի արդյունաբերական կարևոր շրջանն է։ Տալիս է երկրում արդյունահանվող քարածխի, երկաթահանքի, թերթաքարերի և էլեկտրաէներգիայի մեծ մասը։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում է հացահատիկի, հատիկաընդավորների, բամբակի, կանեփի, ծխախոտի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը։ Զարգացած են նաև պտղաբուծությունը, շերամապահությունն ու ձկնորսությունը։ Գլխավոր նավահանգիստներն են Լյույդան, Ինկոուն։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![]() | |
Երկիր | Չինաստան |
Կարգավիճակ | Չինաստանի պրովինցիա |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Շենյան |
Ամենաբարձր կետ | Mount Huabozi? |
Օրենսդրական մարմին | Liaoning Provincial People's Congress?[1] |
Բնակչություն | ▼42 591 407 մարդ (2020)[2] |
Տարածք | 145 900 կմ² |
![]() | |
Հիմնադրված է | 1907 թ. |
Սահմանակցում է | Հեբեյ, Ներքին Մոնղոլիա և Գիրին |
Ժամային գոտի | UTC+8 |
Հապավում | Ляонин, 辽宁, LN և 辽 |
Փոխարինեց | Liaodong? |
ISO 3166-2 կոդ | CN-LN |
ln.gov.cn | |

Նահանգի անվանումը, չինարենից թարգմանած, նշանակում է «ոսկե եռանկյունի»[4]։
Պատկերասրահ
- Դալյանի գործարար կենտրոնը
- Շենյանի տոնավաճառային փողոցը
- Դալյանի The Castle Hotel հյուրանոցը
- Dashang Group առևտրի կենտրոնը Դալյանում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.