Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Շերամը (մետաքսագործ, կերպասագործ) իսկական մետաքսագործների ընտանիքի թիթեռ է։ Ընտանեցվել է Չինաստանում՝ մեր թվականությունից 3 հզ. տարի առաջ։ Արհեստական ընտրության միջոցով բուծվել են նոր, տնտեսական բարձր հատկանիշներով տարբեր ցեղեր։ Ժամանակակից շերամապահության մեջ օգտագործվում են ավելի բարձր և որակյալ բոժոժի բերք տվող շերամի հիբրիդներ։ Շերամը Հայաստան է ներմուծվել VI–VIII դարերում (հավանաբար՝ Պարսկաստանից)։ Հայաստանում շերամապահությունը զարգացած է հատկապես Աղավնատանը;
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Թիթեռի թևերի բացվածքը 4–6 սմ է, բերանային ապարատը թերզարգացած է։ Թրթուրը (շերամորդը) սնվում է թթենու տերևներով։ Կերակրման բնականոն պայմաններում (23–25 աստիճան C-ում) թրթուրային փուլը տևում է 22–30 օր, որի ընթացքում թրթուրները 4 անգամ մաշկափոխվում են և անցնում 5 հասակ։ Թրթուրներն ուտում են 20–25 կգ կեր (75 %-ը՝ 5-րդ հասակում)։ Հասուն թրթուրները չեն սնվում և 3 օրվա ընթացքում իրենց շուրջը հյուսում են մետաքսե ամուր պատյան՝ բոժոժ, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարության չընդհատվող մետաքսաթելից։ Կյանքի այդ պահին շերամորդի երկարությունը մոտ 8 սմ է, զանգվածը՝ 4 գ, որի մոտ 40 %-ը մետաքսագեղձերն են։
Արտադրած մետաքսահյութը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից, ֆիբրոինից և սոսնձից (սերիցին)։ Բոժոժ հյուսելիս թրթուրը դուրս է մղում մետաքսահյութը և գլխի ճոճական շարժումներով ութանման թելակույտեր դնում կառուցվող բոժոժի պատերին։ Բոժոժահյուսքն ավարտելուց հետո (4-րդ օրը) թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, իսկ վերջինս 10-րդ օրը՝ թիթեռի։ Թիթեռը սերիցինազ ֆերմենտի օգնությամբ լուծում է բոժոժի բևեռապատի սոսնձանյութը, ծակում բոժոժը, դուրս գալիս և զուգավորվում։ Բեղմնավորված էգերը 2–3 օրվա ընթացքում ձվադրում են (յուրաքանչյուրը՝ 500–700 ձու) և 10–12 օր հետո սատկում։
1 կգ մետաքսաթել ստանալու համար հարկավոր է 5500 բոժոժ։ Սկզբում դրանք դնում են եռման ջրի մեջ (որպեսզի թրթուրները ոչնչանան), ապա թելի ծայրն ամրացնում են պտտվող կոճին և փաթաթում։ Որպեսզի թելն ամուր լինի, մի քանի բոժոժի թելերը միացնում են իրար, ապա փաթաթում։ Այնուհետև մանածագործական հաստոցի վրա թելը վերածվում է մետաքսի, որը հետո նկարազարդվում ու ներկվում է։
Մարդիկ մետաքսաթել ստանալու նպատակով վաղուց՝ ավելի քան 5 հազար տարի է, որ ընտելացրել են թթենու տերևներով։ Թթենու շերամի թիթեռները կորցրել են թռչելու հատկությունը։ Թթենու մետաքսագործը թեփուկաթևավորների կարգին պատկանող խավապատ մարմնով սպիտակ թիթեռ է։ Այդ թիթեռի թրթուրները հարսնյակավորումից առաջ ստորին շրթունքի մետաքսաթել արտազատող գեղձերից օդում պնդացող մետաքսաթելերից պատրաստում են բոժոժը։ Արհեստական ընտրության ճանապարհով ստացել են թթենու մետաքսագործի այնպիսի տեսակներ, որոնց կողմից արտազատվող մետաքսաթելը հասել է մինչև 1000 մ։ Ընտելացված թիթեռների էգերը կորցրել են թռչելու հատկությունը և դնում են բազմաթիվ ձվեր (300-600)։ Շերամապահության հիմնական կենտրոնները Միջին Ասիան և Անդրկովկասն են։ Թթենու մետաքսագործի ձվերը տեղավորում են սպիտակ, մաքուր թղթի վրա։ 8-10 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները։ Կան թթենու մետաքսագործի այնպիսի ցեղեր որոնց 25գ․ ձվերից ստանում են 70-80կգ․ բոժոժ իսկ բոժոժների 1կգ–ից 90գ բնական մետաքսաթել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերամապահություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.