Remove ads

Կանեփ (լատին․՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին (Cannabaceae) պատկանող միամյա խոտաբույս։

Կանեփ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Կանեփազգիներ (Cannabaceae)
Ցեղ Կանեփ (Cannabis)
L., 1753

Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ Cannabis sativa L. (ցանովի կանեփ)[1], ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.

  • Cannabis indica Lam.
  • Cannabis sativa subsp. indica
  • Cannabis sativa subsp. sativa
  • Cannabis ruderalis Janisch.

Կենսաբանական նկարագիր

Ցողուն

Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ են։

Պտուղ

Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% սպիտակուցներ, 5-8% ճարպեր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկույզիկ է։

Արմատ

Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։

Տերև

Տերևները մատնաձև են՝ թաթաձև հատվածավոր։

Ծաղիկ

Արական ծաղիկները ողկույզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։

Remove ads

Տեսակներ

Հայտնի է կանեփի 53, Հայաստանում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ Հայաստանում տարածված է և մշակում են ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է։ Ստացված են նաև միատուն սորտեր։

Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ՝

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)
Remove ads

Օգտագործում

Կանեփը մշակում են թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։

Որպես թմրանյութ

Կանեփը (այլ կերպ՝ մարիխուանա, գանջա, հայերեն ժարգոնում՝ պլան, քոլ) երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մտցնում է ընդարմության մեջ։ Կանեփի ռեկրեացիոն օգտագործումը պետականորեն արգելված է բազմաթիվ երկրներում։ Չնայած դրան, բազմաթիվ երկրներում և երկրամասերում տվյալ թմրամիջոցի օգտագործումն օրինականացված է։

Remove ads

Բուժիչ նշանակություն

Հնդկաստանում և Չինաստանում այն աճեցրել են որպես դեղաբույս։

Բորբոքային բնույթի ուռուցքը փափկացնելու և այրող ցավը թեթևացնելու համար օգտագործում են կանեփի արմատների եփուկից պատրաստած թրջոցներ։

Ժողովրդական բժշկության մեջ գործածում են ոչ միայն սերմերը և տերևները, որոնք ունեն հակաջղաձգային և թմրադեղային ազդեցություն, այլ նաև կանեփի յուղը, որը վերացնում է բորբոքային գոյացումները։

Ժողովրդական բժշկության մեջ կանեփի կաթն օգտագործում են կերակրող մայրերի մոտ կաթի արտազատության բարձրացման համար։ Այն օգնում է հազի և բրոնխիալ ասթմայի ժամանակ։

Ծաղկող կանեփի շիվերի թուրմն ունի հանգստացնող և քնաբեր ազդեցություն[2]

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.

Remove ads