Շանդուն (նահանգ)

From Wikipedia, the free encyclopedia

Շանդուն (նահանգ)map

Շանդուն, նահանգ Արևելյան Չինաստանում, Դեղին ծովի ափին։ Տարածությունը 150 հազար կիլոմետր2 է, բնակչութէյուն 101,5 միլիոն 2020, վար- Ա․ Գ․ Շայբոն Դ․ Ա․ Շայն չական կենտրոնը՝ Ցզինան։ Ռելիեֆը բլրապատ հարթավայր է, բացառությամբ տարածքի այն մասի, որն զբաղեցված է Շանդունյան լեռներով։ Կլիման բարեխառն է, մուսսոնային։ Ցզինանում հունվարի միջին ջերմաստիճանը —1,6 °C է, հուլիսինը՝ 28,2 °C, Ցինդաոյում՝ — 1,3 °C և 23,6 °C, տարեկան տեղումները՝ 600-700 միլիմետր, լեռներում՝ մինչև 1000 միլիմետր՝ Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետը Հուանհեն է։ Դունպինհու և Դուշանհու լճերը միացած են Մեծ ջրանցքի համակարգին։ Շանդուն տնտեսապես զարգացած նահանգ է, ՉԺՀ-ի կարևոր ինդուստրիալ շրջանը։ Տալիս է երկրի արդյունաբերության համախառն արտադրանքի 5,5%-ը 1971։ Զարգացած է լեռնահանքային (քարածխի, նավթի, երկաթի, բոքսիտների, գրաֆիտի, աղի քիմ․, տեքստիլ, ճենապակու հախճապակու և սննդի արդյունաբերությունը, մետալուրգիան։ Զարգանում է նավթավերամշակման արդյունաբերությունը։ Սև և գունավոր մետալուրգիական խոշոր գործարաններ կան Ցզինանում և Ցինդաոյում։ Մեքենաշինությունն ունի բազմաճյուղ կառուցվածք (լոկոմոտիվների, վագոնների, ներքին այրման շարժիչների, հաստոցների, էլեկտրասարքավորումների, տեքստիլ և գյուղատնտեսական մեքենաների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում)։ Արդյունաբերության խոշոր կենտրոններ են Ցզինանը, Ցինդաոն, Բոշանը։ Շանդուն նաև գյուղատնտեսական կարևոր շրջան է։ Մշակում են ցորեն, սոյա, կորեկ, բրինձ, չինական կորեկ, եգիպտացորեն, բամբակենի, գետնանուշ և այլն։ Զբաղվում են պտղաբուծությամբ և այգեգործությամբ։ Զարգացած է ձկնորսությունը և ծովային արդյունագործությունը։

Արագ փաստեր Շանդուն, Երկիր ...
Շանդուն
Երկիր Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնՑզինան
Ամենաբարձր կետԹայշան
Օրենսդրական մարմինShandong Provincial People's Congress?[1]
Բնակչություն101 527 453 մարդ (2020)[2]
Տարածք156 700 կմ²
Սահմանակցում էՀեբեյ, Հենան, Անհոյ և Ցզյանսու
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցShantung?
ISO 3166-2 կոդCN-SD
sd.gov.cn(չին.)
Փակել

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.