անգլիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Զադի Սմիթ, ծնունդով՝ Սադի Սմիթ (անգլ.՝ Zadie Smith, Sadie Smith, հոկտեմբերի 25, 1975[1][2] կամ հոկտեմբերի 27, 1975[3][4], Լոնդոն, Անգլիա[5]), անգլիացի գրող։
Զադի Սմիթ անգլ.՝ Zadie Smith | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1975[1][2] (48 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1975[3][4] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր և ակադեմիկոս |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Hampstead School? |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | On Beauty?[6], White Teeth?[6], The Autograph Man?[6], NW?[6], Swing Time?[7], Changing My Mind: Occasional Essays?[6] և The Fraud? |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան[8][5] |
Պարգևներ | |
Ամուսին | Nick Laird?[4] |
Ներշնչվել է
| |
Կայք | zadiesmith.com |
Zadie Smith Վիքիպահեստում |
Զադի Սմիթի ծննդյան անունը Սադի Սմիթ է։ Նա ծնվել է Բրենտում։ Սմիթի մայրը՝ Իվոնե Բեյլին (Yvonne Bailey) ծնունդով Ճամայկա կղզի-պետությունից էր։ 1969 թվականին տեղափոխվել էր Անգլիա։ Հայրը՝ Հարվի Սմիթը (Harvey Smith), անգլիացի էր[15]։
Նախքան Իվոնա Բեյլիի հետ ամուսնանալը Հարվի Սմիթն իր առաջին ամուսնությունից ուներ որդի ու դուստր։ Զադին ծնվել է իր հոր երկրորդ ամուսնությունից։ Ընտանիքում ծնվել են իրենից փոքր երկու եղբայրները՝ ռեփեր և սթենդ ափ կատակերգու Դոկ Բրաունը (Doc Brown) և Լյուկ Սկիզը (Luc Skyz): Նրանք իրենց կարիերան կերտել են ռեփ երաժշտության մեջ։
Սմիթը փոքր տարիքից սիրել է չեչոտկա պարել, այնուհետև երաժշտական թատրոնում դերասանուհի է եղել[16]։ Համալսարանում սովորելու տարիներին աշխատել է որպես ջազային երգչուհի։ Սմիթը ցանկացել է նաև աշխատել լրագրության ոլորտում։ 14 տարեկանում նա փոխել է իր «Սադի» անունը՝ վերցնելով «Զադի» կեղծանունը[17]։ Դեռահասության տարիքում նա ծանր ապրումներ է ունեցել ծնողների բաժանման պատճառով։
Զադի Սմիթը ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել «անգլիական գրականություն» մասնագետի որակավորում։ Դեռևս ուսանողական տարիներից սկսել է պատմություններ հրապարակել։ Գրել է էսսե գրականության, կինոյի և ժամանակակից երաժշտության վերաբերյալ։
Զադի Սմիթը 1997 թվականին հրատարակչական աշխարհին է ներկայացրել անավարտ ձեռագիր «Սպիտակ ատամներ» վեպը։ Վեպի հրապարակման աճուրդի իրավունքը շահել է Խեմիշ Համիլթոն (Hamish Hamilton) հրատարակչական տունը[Ն 1]: Սմիթը վեպի վրա աշխատանքն ավարտել է Քեմբրիջում սովորելու վերջին տարում։ Գիրքը լույս է տեսել 2000 թվականին և անմիջապես դարձել բեսթսելլեր։ Այն ստացել է միջազգային համբավ և արժանացել մի շարք մրցանակների։ Գրքի հիման վրա 2002 թվականին անգլ.՝ Channel 4 ալիքը սերիալ է թողարկել[18]։ Զադի Սմիթը հարցազրույցում խոստովանել է, որ իր առաջին գրքի շուրջ պտտվող խոսակցությունները հանգեցրել են ստեղծագործական ճգնաժամի։ 2002 թվականին լույս է տեսել Սմիթի երկրորդ վեպը՝ «Ինքնագրեր հավաքողը»[19], որը խաղարկային հաջողություն է ունեցել, չնայած նրան, որ քննադատների կողմից այն ավելի սառն է ընդունվել, քան «Սպիտակ ատամներ» վեպը[20]։
Զադի Սմիթի դեբյուտային վեպն անվանվել է նոր հազարամյակի առաջին գրական սենսացիա։ Նրա բոլոր երեք վեպերն էլ դարձել են բեսթսելլեր, որոնք արժանացել են մի շարք մրցանակների և թարգմանվել մի քանի լեզուներով։
«Ուիլեսդենի կինը» (անգլ.՝ The Wife of Willesden), 2019 թվական[28]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.