From Wikipedia, the free encyclopedia
Արքայական քոլեջ (անգլ.՝ King's College), Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը։
Արքայական քոլեջ | |
---|---|
Տեսակ | college of the University of Cambridge? և համալսարանական կառույց |
Հիմնադրված է | 1441 |
Հիմնադրիր | Հենրի VI |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Տեղագրություն | Քեմբրիջ |
Կայք | kings.cam.ac.uk |
King's College, Cambridge Վիքիպահեստում |
Քոլեջը հիմնադրվել է 1441 թվականին Հենրի VI արքայի կողմից Էտոն քոլեջի հիմնադրումից քիչ անց։ Այդ նույն թվականին կառուցվեցին առաջին շենքերը, որոնք ներկայումս պատկանում են Old Schools-ին։ 1443 թվականին շինարարությանը զարկ տալու որոշում է ընդունվում, և 1445 թվականին մասշտաբային շինարարություն է սկսվում Քեմբրիջի կենտրոնում։ Սակայն սկսվում է Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը, ինչը խանգարում է շինարարությանը, և նախատեսված ամեն ծրագիր չէ, որ իրականություն է դառնում։ Աշխատանքները ընդհատումներով շարունակվում են նաև Հենրի VI-ի օրոք` ավարտվելով միայն Հենրի VIII-ի օրոք։ Արքայական քոլեջի եկեղեցին գոթիկայի անգլիական ճարտարապետության լավագույն օրինակներից է։
Քոլեջին տրվել են ֆեոդալական նշանակալից արտոնություններ։ Թագավորն ինքը մի շարք նվիրատվություններ է արել նրան։ Արքայական քոլեջի քույր քոլեջ է հռչակվել Օքսֆորդի Նոր քոլեջը[2]։
Սկզբնական շրջանում Արքայական քոլեջում սովորել են Էտոն քոլեջի 70 շրջանավարտներ։ 1865 թվականին քոլեջն առաջին անգամ ընդունում է ուսանողների, ովքեր Էտոնի շրջանավարտներ չէին։ Ներկայումս Էտոն քոլեջի հետ կապերը թույլ են, սակայն Էտոնի շրջանավարտները համալսարանական կոչումների շնորհման ոլորտում ունեն առավելություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.