From Wikipedia, the free encyclopedia
Դրագունովի 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան (ԴԴՀ, Ինդեքս ԳՐԱՈւ – 6B1), (ռուս.՝ 7,62-мм снайперская винтовка Драгунова), ինքնալիցքավորվող դիպուկահար հրացան, որը մշակվել է 1957-1963 թվականներին մի խումբ կոնստրուկտորների կողմից, Եվգենի Դրագունովի գլխավորությամբ։
Դրագունովի դիպուկահար հրացան | |
---|---|
Снайперская винтовка Драгунова | |
Տեսակ | հրազենային մոդել |
Ենթատեսակ | դիպուկազարկ հրացան և կիսաավտոմատ զենք |
Երկիր | ԽՍՀՄ |
Ծառայության ընդունման տարի | 1963 |
Պատերազմներ | Վիետնամի պատերազմ, Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում, Իրաքյան պատերազմ, Հարավսլավական պատերազմ, Կարգիլի պատերազմ, Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Սիրիայի քաղաքացիական պատերազմ |
Ստեղծող | Եվգենի Դրագունով |
Արտադրող | Կոնցեռն «Կալաշնիկով» |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 7,62 մմ |
Փողի երկարություն | 620 (ԴԴՀ, ընդհանուր)[1][2] 547 (ԴԴՀ, ակոսավոր հատվածը)[1] 565 (ԴԴՀԾ)[2] մմ |
Զենքի երկարություն | 1225 (ԴԴՀ առանց սվին դանակի)[1] 1370 (ԴԴՀ սվին դանակով)[1] 1135/875 (ԴԴՀԾ բացված կոթով/ հավաքված կոթով)[2][3] մմ |
Զենքի քաշը առանց փամփուշտների | 4,3 կգ |
Պահեստատուփի տարողություն | 10 հատ |
Փամփուշտի տեսակ | 7,62×54 մմ R |
Մարտական արագաձգություն | 30 (մենահատ կրակոց) կր/ր կր/ր |
Գնդակի սկզբնական արագություն | 830 (ԴԴՀ)[1][4] 810 (ԴԴՀԾ)[2][3] մ/վ |
Ուղիղ կրակի հեռավորություն | 1200 մ |
Նշանառու հեռավորություն | 1300 մ |
Մահացու կրակի հեռավորություն | 3800 մ |
1960-ական թվականների կեսերին ԴԴՀ հրացանի արտադրության տեխնիկական գործընթացում փոփոխություններ են մտցվել՝ զինագործներ Ի. Ա. Սամոյլովը և Վ. Նիկիտինը մշակել են փողի արտադրության նոր տեխնոլոգիա[5]։
1990-ական թվականներին հրացանը սկսեցին համալրել պլաստմասսե փողակալով։ Բացի այդ, յուրացվել է հրացանի փոփոխված տարբերակի՝ «Տիգր» ինքնալիցքավորվող կարաբինի թողարկումը։
Դրագունովի դիպուկահար հրացանից կրակելու համար կիրառվում են 7,62×54 մմ R տրամաչափի փամփուշտներ սովորական, լուսածրող և զրահահար-հրկիզող գնդակներով, ինչպես նաև դիպուկահար փամփուշտներ (7Н1, 7Н14), կարող է կրակել նաև JHP և JSP էքսպանսիվ փամփուշտներով։ ԴԴՀ-ից կրակը վարում են մենահատ կրակոցներով։ Փամփուշտակալի տարողունակությունը 10 փամփուշտ է։ Փողաբերանի մասում ամրացվում է բոցամարիչ հինգ երկայնական անցքերով, որը քողարկում է կրակոցը գիշերային ռազմագործողությունների ժամանակ և պաշտպանում է փողը աղտոտումից։ Հրացանը համալրվում է ԴՕՆ-1 օպտիկական նշանոցով, հնարավորություն կա տեղադրելու գիշերային նշանոց[2][3][4][4]։
Կրակի ժամանակ վառոդային գազերի մի մասը, որոնք դուրս են մղում փամփուշտի գնդակը, շարժվում են փողի խողովակի միջոցով գազային խուց և ճնշում են գործադրում գազային մխոցի դիմային պատին շարժելով մխոցը, փակաղակային ձողիկը և փակաղակը ետնամասային դիրք։
Հետադարձ մեխանիզմի միջոցով փակաղակային ձողիկը և փակաղակը վերադառնում են առաջնային դիրք։ Փակաղակը նոր փամփուշտը ուղարկում է փամփշտանոց և փակում է փողի խողովակը։
Ըստ հրաձգային գործի ուղեցույցներում նշված կանոնների, հրացանի նշանազարկը համարվում է նորմալ, եթե կրակելու ժամանակ պառկած դիրքից 100 մ հեռավորության վրա չորս կրակոցով բոլոր չորս ծակվածքները տեղավորվում են 8 սմ շառավղով շրջանակի մեջ[1]։
Գոյություն ունեն Դրագունովի դիպուկահար հրացանի հետևյալ տարատեսակներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.