From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Ֆյոդորի Դրագունով (ռուս.՝ Евге́ний Фёдорович Драгуно́в, փետրվարի 20, 1920, Իժևսկ, Սարապուլսկի նրբանցք, Վյատկայի գավառ, Խորհրդային Ռուսաստան - օգոստոսի 4, 1991, Իժևսկ, ԽՍՀՄ), խորհրդային կոնստրուկտոր-զինագործ, հրաձգային մարզական և մարտական բազմաթիվ զինատեսակների ստեղծող։
Եվգենի Դրագունով ռուս.՝ Евгений Фёдорович Драгунов | |
---|---|
Ծնվել է | 1920 փետրվարի 20 |
Ծննդավայր | Իժևսկ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | 1991 օգոստոսի 4 |
Մահվան վայր | Իժևսկ, ԽՍՀՄ |
Գերեզման | Q4500591? |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | ճարտարագետ և ռազմական գործիչ |
Գործունեություն | կոնստրուկտոր |
Պարգևներ և մրցանակներ | «Պատվո նշան» շքանշան, Լենինյան մրցանակի դափնեկիր, Իժևսկի պատվավոր քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ |
Ծնվել է Իժևսկում, զինագործների ընտանիքում[1]։ Հայրն այդ ժամանակ կուսակցական աշխատող էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[2]։
1934 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է արդյունաբերական տեխնիկում։
1938 թվականին ավարտել է այն տեխնիկ-տեխնոլոգի որակավորմամբ[2], տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է գործարանում։
1939 թվականին զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ (ԲԳԿԲ) և ուղարկվել է կրտսեր հրամանատարական կազմի դպրոց, իսկ ավելի ուշ՝ զինական վարպետության դպրոց։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավագ զինագործ Դրագունովը, որը ծառայում էր Հեռավոր Արևելքում, ռազմաճակատում չի հայտնվել։ Հետագայում, մինչև 1945 թվականի զորացրումը, աշխատել է որպես ավագ զինագործ։
1945 թվականի դեկտեմբերին Եվգենի Դրագունովը հրետանու ավագ սերժանտի կոչումով վերադարձել է Իժևսկի մեքենաշինական գործարան[3], որտեղ կրկին շարունակել է աշխատանքը գլխավոր կոնստրուկտորի բաժնում որպես ավագ զինագործ։ Արդեն մեկ տարի անց աշխատել է ինքնուրույն՝ զբաղվելով երեք գծանի Մոսինի հրացանի արդիականացմամբ։ 1949 թվականին արտադրության մեջ է դրվել նրա առաջին սպորտային «Սպարտակ-49» հրացանը[3]։
Համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել հրաձգային մարզական և մարտական զենքի տարբեր տեսակների ստեղծման, մասնավորապես՝ Դրագունովի դիպուկահար հրացանի շնորհիվ։
Եվգենի Դրագունովը մահացել է 1991 թվականի օգոստոսի 4-ին։ Հողին է հանձնվել Իժևսկ քաղաքի Խոխրյակովսկոե գերեզմանոցում։
Եվգենի Դրագունովի կողմից ընդհանուր առմամբ ստեղծվել է հրաձգային համակարգերի մոտ 27 տարբեր կոնստրուկցիաներ[3]։ Դրանցից են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.