From Wikipedia, the free encyclopedia
Դոնալդ Թրամփի նախագահական քարոզարշավ, ԱՄՆ 45-րդ նախագահի, բիզնեսմենի և հեռուստահաղորդավարի, 2016 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցչի, փրայմերիզի և դեբատների մեծամասնության հաղթողի նախընտրական քարոզարշավ։ Թրամփի հիմնական ռազմավարությունը կոկուսների և փրայմերիզների բավական թվով հաղթանակն էր, որպեսզի առաջին փուլում քվեների մեծամասնությունը ստանար՝ ապահովելով նախագահական թեկնածությունը։
Թրամփն առանձնանում է իր պոպուլիստական դիրքորոշմամբ ոչ օրինական միգրացիայի նկատմամբ։ Իր կարծիքով անարդար առևտրային համաձայնությունները և ռազմական ներդրումները չեղարկելու ցանկությունը[1][2][3][4][5] նրա համար ապահովեց հատուկ ուշադրություն «կապույտ օձիքներ»-ի կողմից[6]։ Արդյունքում Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի հիմնական հավակնորդը[7][8][9][10][11]։ Որոշ համաշխարհային առաջնորդներ անհանգստություն էին արտահայտել նրա՝ նախագահ դառնալու հեռանկարի վերաբերյալ[12][13]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում՝ ընտրողների ձայների քանակով անցնելով Հիլարի Քլինթոնին[14]։
1988 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ Թրամփը դիտարկվում էր որպես նախագահի պոտենցիալ թեկնածու գրեթե յուրաքանչյուր նախագահական ընտրության ժամանակ[15][16][17]։ 1999 թվականի հոկտեմբեր ամսին Թրամփն իրեն հայտարարեց հեղափոխությունների կուսակցության կողմից հավակնորդ նախագահի թեկնածու դառնալու համար[18], սակայն հանեց իր թեկնածությունը 2000 թվականի փետրվարի 14-ին[19]։ 2004 թվականին Դոնալդ Թրամփը դարձավ դեմոկրատ՝ բացահայտ աջակցություն հայտնելով Հիլարի Քլինթոնին[20]։ 2009 թվականին Թրամփը միացավ Հանրապետական կուսակցությանը։ 2011 թվականի սկզբից Թրամփը սկսեց առանցքային դեր խաղալ 2012 թվականի նախագահակն ընտրություններում հանրապետական թեկնածուների շրջանում[21][22]։
2011 թվականին Պահպանողակաան քաղաքական գործունեության համաժողովի (անգլ.՝ Conservative Political Action Conference) ժամանակ Թրամփն ասաց, որ ինքը «աբորտների արգելման կողմնակից է» և «դեմ է զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությանը»[23][24][25]։ 2008 թվականի դեկտեմբերին Թրամփը դարձավ ԱՄՆ մեքենաների արդյունաբերության փրկման ծրագրի կողմնակից, որը 2012 թվականին ստացավ ամերիկացիների 56 %-ի աջակցությունը (63 % աջակցություն Միչիգան նահանգում)՝ համաձայն Pew Հետազոտական կենտրոնի հարցմանը[26]։
2011 թվականին անցկացրած հարցումը ցույց տվեց, որ Թրամփը նախընտրական մրցավազքի հավակնորդներից մեկն է[27]։ 2011 թվականի փետրվարին The Daily Beast-ը հարցում անցկացրեց, որը ցույց տվեց, որ շատ քաղաքացիներ չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում[28]։ 2013 թվականին Թրամփը հնարավոր էր համարում 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելը[29]։ 2013 թվականի հոկտեմբերին Նյու Յորք նահանգի հանրապետականները նրան առաջարկեցին թեկնածություն առաջադրել 2014 թվականի նահանգապետի ընտրություններում[30]։
Թրամփի նախընտրական քարոզարշավը բազմակողմանիորեն ներկայացվել է զանգվածային լրատվական միջոցների կողմից, ինչը թույլ տվեց իրեն մեծ ծախսերից խուսափել վերջինիս կազմակերպման համար և չստանալ Քաղաքական գործողությունների կոմիտեի աջակցությունը, ինչին Թրամփը քննադատել էր բոլոր այն քաղաքական գործիչների հետ միասին, որոնք օգտագոչծում են այդ աջակցությունը[31][32]։ Նա նաև չէր պատասխանել այն հարցին, թե ինչ է ըստ նրա քաղաքական կոռեկտությունը[33][34]։ ԶԼՄ-ը լայնորեն լուսաբանում էին Թրամփի արտահայտությունները ներգաղթի և սահմանների անվտանգության վերաբերյալ, որոնց ժամանակ նա առաջարկել էր արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին, ինչպես նաև կառուցել մեծ պատ ամերիկա-մեքսիկական սահմանին և ժամանակավորապես թույլ չտալ ԱՄՆ՝ մուսուլմանների մուտքը[35][36]։
Թրամփի արտահայտություններն առաջացեցրին ցույցեր, ինչպես նաև հասարակական լայն քննարկումներ։ Որոշ իրադարձությունների ժամանակ նշվել էին դեպքեր, երբ բռնի ուժ էր կիրառվել Թրամփի ցուցարար կողմնակիցների նկատմամբ։ Սակայն Թրամփը հայտարարել էր, որ նա կողմ չէ բռնությանը՝ ցուցարարներին ճնշելու համար[37][38]։ Թրամփը դեմ է հանդես գալիս զրպարտության մեջ դատակակն մեղադրանքներից լրագրողների լայն պաշտպանությանը[39][40]։
Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2016 թվականի նախագահական ընտրություններում թեկնածության մասին 2015 թվականի հունիսի 16-ին։ Նրա կարճ ներկայացումը կայացել է Նյու Յորքի Թրամփ Թաուերում նախընտրական ցույցի ժամանակ։ Իր խոսքում Թրամփը ուշադրություն էր դարձնում այնպիսի ներքին խնդիրների, ինչպիսիք են անօրինական ներգաղթը, Ամերիկայում աշխատատեղերի օֆշորինգը, ԱՄՆ պետական պարտքը և իսլամական ահաբեկչությունը։ Քարոզարշավի ժամանակ անընդհատ ընդգծվում էր «Ամերիկան կրկին մեծագույն դարձնենք» կարգախոսը[57]։ Թրամփը նաև հայտարարել էր, որ ինքնուրույն կֆինանսավորի իր նախագահական քարոզարշավը և չհրաժարվեր ցանկացած գումարի, որ կտային հովանավորներն ու լոբիստները[41]։
Այդ հայտարարությունից հետո ԶԼՄ-ը սկսեցին հետաքրքրվել Թրամփի՝ անօրինական ներգաղթի մասին հայտարարություններով, որտեղ նա հայտարարում էր[42][43]։
Թրամփի այս հայտարարությունը վիճելի էր։ Այն բերեց նրան, որ Թրամփն ու մի շարք կազմակերպություններ և ձեռնարկություններ, այդ թվում՝ NBC-ը, Macy’s-ը, Univision-ը, NASCAR-ը, հրաժարվեցին աշխատել նրա հետ Նախագահի այլ թեկնածուների արձագանքները ևս տարբեր էին[48]։
Թրամփն ավելի ուշ բացատրեց, որ իր հայտարարություններն ուղղված են բացառապես Մեքսիկայի կառավարությանը, մասնավորապես՝ սահմանի թույլ պաշտպանվածության համար՝ որպես իրենց երկրից հանցագործներին փոխանցելու միջոց։
Նյու Յորքում կարճ ներկայացումցի հետո Թրամփը ուղևորվեց այլ նահանգներ՝ ներառյալ Այովան և Նյու Հեմփշիրը, հանրապետական փրայմերիզից առաջ[52].։ 2015 թվականի հունիսի սկզբին Թրամփը սկսեց քարոզարշավը նաև Արևմուտքում՝ ցույցեր և ելույթներ անցկացնելով Լաս Վեգասում և Լոս Անջելեսում[53][54]։ Հուլիսի 23-ին նա այցելեց մեքսիկական սահման, որպեսզի իր դիրքորոշումն արտահայտեր անօրինական նեգաղթի վերաբերյալ[55]։
Հուլիսին Դաշնային ընտրական հանձնաժողովը ներկայացրեց Թրամփի նյութական ունեցվածքի մանրամասները։ Հաշվետվությունը ցույց տվեց, որ նրա ունեցվածքը ակտիվների տեսքով գերազանցումը է $1, 4 միլիարդը, իսկ պարտավորությունները կազմում են ոչ պակաս, քան $265 միլիոնը[56][57]։ Շուտով Թրամփի գլխավոր մենեջերը հայտարարություն հրապարակեց, որտեղ նշվում էր նախընտրական քարոզարշավի արժեքը դոլարներով10 միլիարդ, իսկ Forbes ամսագիրը գնահատում է այն $4 միլիարդ[58]։
2015 թվականի օգոստոսի 21-ին ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը ներկայացրեց 2016 թվականի նախագահական մրցավազքի մասնակիցների ցանկը, ինչը ցույց տվեց, որ Թրամփը միակ լուրջ թեկնածուն է նախագահի հանրապետական թեկնածուների թվում[59]։
2015 թվականի հուլիսի 18-ին Թրամփի վրա թափվեց քննադատությունների տարափ Ջոն Մաքքեյնին ուղղված խոսքերի համար․ «Նա պատերազմի հերոս չէ» և «Նա պատերազմի հերոս էր, քանի որ հայտնվել էր գերության մեջ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք չէին բռնվել»[60][61]։ Թրամփը խոստովանել էր․ «Եթե ինչ-որ մեկը գերության մեջ է, ես նրանց հերոս եմ համարում»․ սակայն նա քննադատել էր այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին է «Ջոն Մաքքեյնը», վետերանների և սահմանների պաշտպանության հարցերի «լիովին ձախողման» համար[62]։ Թրամփը հայտարարել է, որ կաջակցի վետերաններին և խոստացել էր «նրանց համար կառուցել գեղեցիկ և աշխարհի ամենաժամանակակից հիվանդանոցները»[62][63][64]։
Ինքը Մաքքեյնն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներողություն կխնդրի Թրամփը, ասել էր[65][66]․
Ավելի ուշ Թրամփը հայտարարել էր, որ նա պարտավոր չէ ներողություն խնդրել[67][68][69]։ Politifact-ը փաստում է, որ Թրամփի մեջբերումը հանված էր ենթատեքստից։ Թրամփի մեկնաբանությունները առավել ուշ ստեղծում էին Հանրապետական կուսակցության նախագահի մյուս թեկնածուների անհամաձայնությունները, այդ թվում՝ Ջեբ Բուշի, Սքոթ Ուոքերի, Ռիք Սանտորումի, Ռենդ Փոլի, Բոբի Ջոինդալի, Մաք Հաքաբիի և Քրիս Քրիսթիի։ Երկու թեկնածուներ՝ Ջորջ Պատակին և Ռիք Փերին, բաց կերպով Թրամփին կոչ արեցին դուրս գալ մրցավազքից իր հայտարարությունների պատճառով։ Մյուս կողմից, մյուս երկու թեկնածուները խոսեցին Թրամփի օգտին․ Բեն Քարսոնը և Թեդ Քրուզը նշեցին, որ բոլոր կարծիքները պետք է լսելի լինեն, և Քրուզը կարծիք էր արտահայտել, որ կուսակցությունը պետք է դադարեցնի ներսում կռիվները, որպեսզի միավորվի[70][71]։
Իր հայտարարության մեջ Թրամփը խոստացել էր, որ «Մեծագույն պատ»ամերիկա-մեքսիկական սահմանին՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ դրա շինարարության ծախսերը հոգա Մեքսիկան[42][72]։
Ամերիկացի նահանգապետ Թեդ Քրուզը կոնգրեսմեն Սթիվեն Քինգի հետ միասին գովել էր Թրամփին անօրինական ներգաղթին ուշադրություն հատկացնելու համար անօրինական ներգաղթի մասին հարցերում[73][74][75]։
Պաուլինա Վեգան՝ «Միսս Տիեզերքն» ու նախկին «Միսս Կոլումբիան», ասել էր, որ նա չի ընդունի Թրամփի՝ գաղթելու մասին արտահայտությունները[76]։ Թրամփը, իր հերթին, նրան անվանել էր «երկերեսանի»[77]։ Նա հայտարարել էր, որ չի կարող հրաժարվել իր թագց, քանի որ դա արգելում է անել իր պայմանագիրը, սակայն նա կարող դատարանում Թրամփի դեմ հայց ներկայացնել[78]։
Ավելի ուշ Reuters-ի լրագրողները պարզել էին, որ ամերիկյան կազմակերպությունները ցանկանում էին ԱՄՆ բերել 1100 անօրինական աշխատողի՝ սկսած 2000 թվականից[79]։ Թրամփը նաև եղել է Ֆլորիդայի Փալմ Բիչի Մար ա Լագո հանգստավայրում, որը ևս հայտնի է անօրինական ներգաղթյալ աշխատողների մեծ քանակությամբ[80]։ Չնայած դրան՝ Pew Research-ը հարցում է անցկացրել և պարզել է, որ ամերիկացիների 59 %-ը դեմ է սահմանին պատ կանգնեցնելուն[81]։
Այովայում դեբատները անհաջող էին[82]։ Թեդ Քրուզը առաջինն էր քվեների թվով՝ գերազանցելով Թրամփին։ Քրուզը, որը քարոզում էր հիմնականում քրիստոնյաների շրջանում[83], սատարվեց եկեղեցու կողմից։ Թրամփն ավելի ուշ Թվիթերում գրել էր․ «շատ մարդիկ քվեարկել էին Քրուզ Քարսոնի օգտին, քանի որ Քրուզը խաբեբա է»[84]։
Դրանից հետո հաջողրդել էին հաղթանակները Հարավային Կարոլինայում, Նևադայում (45.9 % ձայն)[85][86]։
2016 թվականի մայիսին Թրամփը հաղթեց փրայմերիզներ բազմաթիվ նահանգներում։ Այն բանից հետո, ինչ Թրամփը հաղթեց Ինդիանայում, Քրուզն ու Ջոն Քեյսիքը դուրս մնացին մրցավազքից[87]։ Այդպիսով, Դոնալդ Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն նախագահական ընտրություններում։ Թրամփի՝ Ինդիանայում տարած հաղթանակից հետո Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Փրիբուսը, բացի ամենից, Թրամփին անվանեց ենթադրյալ թեկնածու[88]։ Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Թրամփը հավաքել էր ներկայացուցիչների 1238 քվե, որոնցից 1237-ը անհրաժեշտ են ԱՄՆ նախագահ դառնալու թեկնածությունը առաջադրելու համար։ Այդպիսով, Թրամփը հաղթեց Հանրապետական կուսակցության փրայմերիզում և ինքնաբերաբար դարձավ ԱՄՆ նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցության կողմից։
Նահանգ | Դեմոկրատական կուսակցություն | Փրայմերիզի տարեթիվ | Թեկնածուներ հանրապետականներից | Փրայմերիզի տարեթիվ | Երրորդական կուսակցություններ | Օր. |
---|---|---|---|---|---|---|
Այովա | Հիլարի Քլինթոն (49, 9%) Բերնի Սանդերս (49, 6%) | 1 փետրվարի | Թեդ Քրուզ (28%) Դոնալդ Թրամփ (24%) Մարկո Ռուբիո (23%) Բեն Քարսոն (9%) Ռենդ Փոլ (5%) Ջեբ Բուշ (3%) Քարլի Ֆիորինա(2%) Ջոն Քեյսիք(2%) Մայք Հաքաբի(2%) Քրիս Քրիսթի (2%) Ռիք Սանտորում (1%) | 1 փետրվարի | ||
Նյու Հեմփշիր | Բերնի Սանդերս (60, 1%) Հիլարի Քլինթոն (37, 7%) | 9 փետրվարի | Դոնալդ Թրամփ (35, 3%) Ջոն Քեյսիք(15, 8%) Թեդ Քրուզ (11, 7%) Ջեբ Բուշ (11%) Մարկո Ռուբիո (10, 6%) Քրիս Քրիսթի (7, 4%) Քարլի Ֆիորինա(4, 1%) Բեն Քարսոն (2, 3%) | 9 փետրվարի | [89] | |
Նևադա | Հիլարի Քլինթոն (52, 6%) Բերնի Սանդերս (47, 3%) | 20 փետրվարի | Դոնալդ Թրամփ (45, 9%) Մարկո Ռուբիո (23, 9%) Թեդ Քրուզ (21, 4%) Բեն Քարսոն (4, 8%) Ջոն Քեյսիք(3, 6%) | 23 փետրվարի | [90][91] | |
Հարավային Կարոլինա | Հիլարի Քլինթոն (73, 4%) Բերնի Սանդերս (26%) | 27 փետրվարի | Դոնալդ Թրամփ (32, 5%) Մարկո Ռուբիո (22, 5%) Թեդ Քրուզ (22, 3%) Ջեբ Բուշ (7, 8%) Ջոն Քեյսիք(7, 6%) Բեն Քարսոն (7, 2%) | 20 փետրվարի | Կանաչներ. Ուիլյամ Քրեմլ (5 պատվիրակ) Ջիլ Սթայն (3 պատվիրակ) | [92][93] |
Ալաբամա | Հիլարի Քլինթոն (77, 8%), Բերնի Սանդերս (19, 2%) | 1 մարտի | Դոնալդ Թրամփ (43, 4%) Թեդ Քրուզ (21, 1%) Մարկո Ռուբիո (18, 7%) Բեն Քարսոն (10, 2%) Ջոն Քեյսիք(4, 4%) | 1 մարտի | ||
Ալյասկա | Բերնի Սանդերս (79, 6%) Հիլարի Քլինթոն (20, 2%) | 26 մարտի | Թեդ Քրուզ (36, 4%) Դոնալդ Թրամփ (33, 6%) Մարկո Ռուբիո (15, 2%) Բեն Քարսոն (10, 8%) Ջոն Քեյսիք(4%) | 1 մարտի | ||
Ամերիկյան Սամոա | Հիլարի Քլինթոն (68, 4%) Բերնի Սանդերս (25, 7%) | 1 մարտի | Դոնալդ Թրամփ (9 պատվիրակ) | 22 մարտի | ||
Արկանզաս | Հիլարի Քլինթոն (66%) Բերնի Սանդերս (30%) |
1 մարտի | Դոնալդ Թրամփ (32, 8%) Թեդ Քրուզ (30, 5%) Մարկո Ռուբիո (24, 8%) Բեն Քարսոն (5, 7%) Ջոն Քեյսիք(3, 7%) | 1 մարտի | ||
Վերմոնտ | Բերնի Սանդերս (85, 7%) Հիլարի Քլինթոն (13, 6%) |
1 մարտի | Դոնալդ Թրամփ (32, 3%) Ջոն Քեյսիք(30%) Մարկո Ռուբիո (19, 1%) Թեդ Քրուզ (9, 6%) Բեն Քարսոն (4, 1%) |
1 մարտի | Սթեյն | |
Վիրջինիա | Հիլարի Քլինթոն (64, 3%) Բերնի Սանդերս (35, 2%) |
1 մարտի | Դոնալդ Թրամփ (34, 8%) Մարկո Ռուբիո (32%) Թեդ Քրուզ (16, 7%) Ջոն Քեյսիք(9, 5%) Բեն Քարսոն (5, 9%) |
1 մարտի | ||
Ջորջիա | Հիլարի Քլինթոն (71, 3%) Բերնի Սանդերս (28, 2%) |
1 մարտի | Դոնալդ Թրամփ (38, 8%) Մարկո Ռուբիո (24, 5%) Թեդ Քրուզ (23, 6%) Բեն Քարսոն (6, 2%) Ջոն Քեյսիք(5, 6%) |
1 մարտի | ||
Կոլորադո | Բերնի Սանդերս (59%) Հիլարի Քլինթոն (40, 3) |
1 մարտի | Թեդ Քրուզ (33 պատվիրակ) | 1 մարտի | Կանաչների փրայմերիզը հաղթել է Սթեյնը | |
Մասաչուսեթս | Հիլարի Քլինթոն (49, 7%) Բերնի Սանդերս (48, 3%) |
1 մարտի | Դոնալդ Թրամփ (49%) Ջոն Քեյսիք(17, 9%) Մարկո Ռուբիո (17, 8%) Թեդ Քրուզ (9, 5%) Բեն Քարսոն (2, 6%) |
1 մարտի | Կանաչներ՝ Սթայն (51 %) Քուրի (9 %) Քրեմլ (4 %) Չերնի (4 %) Մեսփլեյ (3 %) (1 մարտի) | |
Մինեսոտա | Բերնի Սանդերս (61, 7%) Հիլարի Քլինթոն (38, 3%) |
1 մարտի | Մարկո Ռուբիո (36, 2%) Թեդ Քրուզ (29%) Դոնալդ Թրամփ (21, 4%) Բեն Քարսոն (7, 4%) Ջոն Քեյսիք(5, 8%) |
1 մարտի | Կանաչներ՝ Ջիլ Սթայն (84.3 %) Քուրի (5.9 %) Քրեմլ (4.8 %) Չերնի (2.4 %) Մեսփլեյ (1.2 %) (1 մարտի);Լիբերտարիանցիներ -Ջոնսոն | |
Օկլահոմա | Բերնի Սանդերս (51, 9%) Հիլարի Քլինթոն (41, 5%) |
1 մարտի | Թեդ Քրուզ (34, 4%) Դոնալդ Թրամփ (28, 3%) Մարկո Ռուբիո (26%) Բեն Քարսոն (6, 2%) Ջոն Քեյսիք(3, 6%) |
1 մարտի | ||
Թենեսի | Հիլարի Քլինթոն (66%) Բերնի Սանդերս (32, 5%) |
1 մարտի | Դոնալդ Թրամփ (38, 9%) Թեդ Քրուզ (24, 7%) Մարկո Ռուբիո (21, 2%) Բեն Քարսոն (7, 6%) Ջոն Քեյսիք(5, 3%) |
1 մարտի | ||
Տեխաս | Հիլարի Քլինթոն (65, 2%) Բերնի Սանդերս (33, 2%) |
1 մարտի | Թեդ Քրուզ (43, 8%) Դոնալդ Թրամփ (26, 8%) Մարկո Ռուբիո (17, 7%) Ջոն Քեյսիք(4, 3%) Բեն Քարսոն (4, 2%) |
1 մարտի | Կանաչներ՝ Սթեյն | |
Կանզաս | Բերնի Սանդերս (67, 9%) Հիլարի Քլինթոն (32, 1%) | 5 մարտի | Թեդ Քրուզ (47, 5%) Դոնալդ Թրամփ (23, 5%) Մարկո Ռուբիո (16, 8%) Ջոն Քեյսիք(11%) | 5 մարտի | ||
Կենտուկի | Հիլարի Քլինթոն (46, 8%) Բերնի Սանդերս (46, 3%) | 17 մայիսի | Դոնալդ Թրամփ (35, 9%) Թեդ Քրուզ (31, 6%) Մարկո Ռուբիո (16, 4%) Ջոն Քեյսիք(14, 4%) |
5 մարտի | ||
Լուիզիանա | Հիլարի Քլինթոն (71, 1%) Բերնի Սանդերս (23, 2%) | 5 մարտի | Դոնալդ Թրամփ (41, 5%) Թեդ Քրուզ (37, 8%) Մարկո Ռուբիո (11, 2%) Ջոն Քեյսիք(6, 4%) |
5 մարտի | ||
Նեբրասկա | Բերնի Սանդերս (57, 1%) Հիլարի Քլինթոն (42, 9%) |
5 մարտի | Դոնալդ Թրամփ (61, 5%) | 10 մայիսի | ||
Մեն | Բերնի Սանդերս (64, 1%) Հիլարի Քլինթոն (35, 5%) | 6 մարտի | Թեդ Քրուզ (45, 9%) Դոնալդ Թրամփ (32, 6%) Ջոն Քեյսիք(12, 2%) Մարկո Ռուբիո (8%) | 5 մարտի | Մարտի 13-ին կանաչների կուսակցությունից հաղթել է Ջիլ Սթեյնը | |
Պուերտո Ռիկո | Հիլարի Քլինթոն (59, 7%) Բերնի Սանդերս (37, 9%) | 5 հունիսի | Մարկո Ռուբիո (71%) Դոնալդ Թրամփ (13%) Թեդ Քրուզ (8, 6%) Ջոն Քեյսիք(1, 3%) | 6 մարտի | ||
Այդահո | Բերնի Սանդերս (78%) Հիլարի Քլինթոն (21, 2%) | 22 մարտի | Թեդ Քրուզ (45, 4%) Դոնալդ Թրամփ (28, 1%) Մարկո Ռուբիո (15, 9%) Ջոն Քեյսիք(7, 4%) | 8 մարտի | [94] | |
Հավայի | Բերնի Սանդերս (71, 5%) Հիլարի Քլինթոն (28, 4%) | 26 մարտի | Դոնալդ Թրամփ (42, 4%) Թեդ Քրուզ (32, 7%) Մարկո Ռուբիո (13, 3%) Ջոն Քեյսիք(10, 6%) |
8 մարտի | ||
Միսիսիպի | Հիլարի Քլինթոն (82, 5%) Բերնի Սանդերս (16, 6%) | 8 մարտի | Դոնալդ Թրամփ (47, 2%) Թեդ Քրուզ (36, 1%) Ջոն Քեյսիք(8, 8%) Մարկո Ռուբիո (5, 3%) |
8 մարտի | ||
Միչիգան | Բերնի Սանդերս (49, 7%) Հիլարի Քլինթոն (48, 3%) |
8 մարտի | Դոնալդ Թրամփ (36, 6%) Թեդ Քրուզ (24, 7%) Ջոն Քեյսիք(24, 3%) Մարկո Ռուբիո (9, 3%) |
8 մարտի | ||
Վայոմինգ | Բերնի Սանդերս (55, 7%) Հիլարի Քլինթոն (44, 3%) | 9 ապրիլի | Թեդ Քրուզ (70, 9%) Մարկո Ռուբիո (14, 5%) Դոնալդ Թրամփ (7%) Ջոն Քեյսիք(2, 6%) | 12 մարտի | ||
Կոլումբիա շրջան | Հիլարի Քլինթոն (78%) Բերնի Սանդերս (20, 7%) | 14 հունիսի | Մարկո Ռուբիո (37, 3%) Ջոն Քեյսիք(35, 5%) Դոնալդ Թրամփ (13, 8%) Թեդ Քրուզ (12, 4%) | 12 մարտի | ||
Հյուսիսային Մարիանյան կղզիներ | Հիլարի Քլինթոն (54%) Բերնի Սանդերս (34, 4%) | 12 մարտի | Դոնալդ Թրամփ (72, 8%) Թեդ Քրուզ (24%) Ջոն Քեյսիք(2, 1%) Մարկո Ռուբիո (1, 1%) | 15 մարտի | ||
Իլինոյս | Հիլարի Քլինթոն (50, 6%) Բերնի Սանդերս (48, 6%) | 15 մարտի | Դոնալդ Թրամփ (38, 8%) Թեդ Քրուզ (30, 2%) Ջոն Քեյսիք(19, 7%) Մարկո Ռուբիո (8, 7%) |
15 մարտի | Կանաչներ՝ Ջիլ Սթեյն (87 %) (12 փետրվարի) | [95] |
Միսուրի | Հիլարի Քլինթոն (49, 6%) Բերնի Սանդերս (49, 4%) |
15 մարտի | Դոնալդ Թրամփ (40, 8%) Թեդ Քրուզ (40, 6%) Ջոն Քեյսիք(10, 1%) Մարկո Ռուբիո (6, 1%) |
15 մարտի | Լիբերտարիանցիներ - Ընդդեմ բոլորի-45% | |
Օհայո | Հիլարի Քլինթոն (56, 1%) Բերնի Սանդերս (43, 1%) |
15 մարտի | Ջոն Քեյսիք(47%) Դոնալդ Թրամփ (35, 9%) Թեդ Քրուզ (13, 3%) Մարկո Ռուբիո (2, 3%) |
15 մարտի | Ապրիլի 3-ին փրայմերիզը ահղթել է Ջիլ Սթեյնը | |
Հյուսիսային Կարոլինա | Հիլարի Քլինթոն (54, 6%) Բերնի Սանդերս (40, 8%) |
15 մարտի | Դոնալդ Թրամփ (40, 2%) Թեդ Քրուզ (36, 8%) Ջոն Քեյսիք(12, 7%) Մարկո Ռուբիո (7, 7%) |
15 մարտի | Լիբերտարիանցիներ (49 %) | |
Ֆլորիդա | Հիլարի Քլինթոն (64, 4%) Բերնի Սանդերս (33, 3%) |
15 մարտի | Դոնալդ Թրամփ (45, 7%) Մարկո Ռուբիո (27%) Թեդ Քրուզ (17, 1%) Ջոն Քեյսիք(6, 8%) |
15 մարտի | [96] | |
Արիզոնա | Հիլարի Քլինթոն (56, 3%) Բերնի Սանդերս (41, 4%) | 22 մարտի | Դոնալդ Թրամփ (46%) Թեդ Քրուզ (27, 6%) Ջոն Քեյսիք(10, 6%) | 22 մարտի | Մարտի 22-ին Ջիլ Սթեյնը հաղթել է փրայմերիզը | |
Յուտա | Բերնի Սանդերս (79, 2%) Հիլարի Քլինթոն (20, 3%) |
22 մարտի | Թեդ Քրուզ (69, 2%) Ջոն Քեյսիք(14, 8%) Դոնալդ Թրամփ (14%) |
22 մարտի | ||
Վաշինգտոն | Բերնի Սանդերս (72, 7%) Հիլարի Քլինթոն (27, 1%) | 26 մարտի | Դոնալդ Թրամփ (75, 5%) | 24 մայիսի | ||
Վիսկոնսին | Բերնի Սանդերս (56, 6%) Հիլարի Քլինթոն (43%) | 5 ապրիլի | Թեդ Քրուզ (48, 2%) Դոնալդ Թրամփ (35%) Ջոն Քեյսիք(14, 1%) | 5 ապրիլի | Կանաչներ՝ Սթեյն | [97] |
Նյու Յորք | Հիլարի Քլինթոն (57, 5%) Բերնի Սանդերս (41, 6%) | 19 ապրիլի | Դոնալդ Թրամփ (59, 2%) Ջոն Քեյսիք(24, 7%) Թեդ Քրուզ (14, 5%) | 19 ապրիլի | ||
Դելավեր | Հիլարի Քլինթոն (59, 7%) Բերնի Սանդերս (39, 5%) |
26 ապրիլի | Դոնալդ Թրամփ (60, 7%) Ջոն Քեյսիք(20, 4%) Թեդ Քրուզ (15, 9%) |
26 ապրիլի | ||
Կոնեկտիկուտ | Հիլարի Քլինթոն (51, 8%) Բերնի Սանդերս (46, 4%) |
26 ապրիլի | Դոնալդ Թրամփ (57, 9%) Ջոն Քեյսիք(28, 4%) Թեդ Քրուզ (11, 7%) |
26 ապրիլի | Կանաչներ՝ Սթեյն | |
Մերիլենդ | Հիլարի Քլինթոն (62, 5%) Բերնի Սանդերս (33, 8%) |
26 ապրիլի | Դոնալդ Թրամփ (54, 1%) Ջոն Քեյսիք(23, 2%) Թեդ Քրուզ (19%) |
26 ապրիլի | ||
Փենսիլվանիա | Հիլարի Քլինթոն (55, 6%) Բերնի Սանդերս (43, 5%) |
26 ապրիլի | Դոնալդ Թրամփ (56, 6%) Թեդ Քրուզ (21, 7%) Ջոն Քեյսիք(19, 4%) |
26 ապրիլի | Կանաչներ՝ Սթեյն | |
Ռոդ Այլենդ | Բերնի Սանդերս (54, 7%) Հիլարի Քլինթոն (43, 1%) |
26 ապրիլի | Դոնալդ Թրամփ (62, 9%) Ջոն Քեյսիք(24%) Թեդ Քրուզ (10, 3%) |
26 ապրիլի | ||
Ինդիանա | Բերնի Սանդերս (52, 5%) Հիլարի Քլինթոն (47, 5%) | 3 մայիսի | Դոնալդ Թրամփ (53, 3%) Թեդ Քրուզ (36, 6%) Ջոն Քեյսիք(7, 6%) | 3 մայիսի | ||
Արևմտյան Վիրջինիա | Բերնի Սանդերս (51, 4%) Հիլարի Քլինթոն (35, 8%) | 10 մայիսի | Դոնալդ Թրամփ (77%) | 10 մայիսի | ||
Օրեգոն | Բերնի Սանդերս (56, 2%) Հիլարի Քլինթոն (42, 1%) |
17 մայիսի | Դոնալդ Թրամփ (64, 2%) | 17 մայիսի | ||
Կալիֆորնիա | Հիլարի Քլինթոն (53, 1%) Բերնի Սանդերս (46%) |
7 հունիսի | Դոնալդ Թրամփ (74, 6%) | 7 հունիսի | ||
Մոնտանա | Բերնի Սանդերս (51, 5%) Հիլարի Քլինթոն (44, 2%) |
7 հունիսի | Դոնալդ Թրամփ (73, 7%) | 7 հունիսի | ||
Նյու Ջերսի | Հիլարի Քլինթոն (63, 5%) Բերնի Սանդերս (36, 5%) |
7 հունիսի | Դոնալդ Թրամփ (80, 4%) | 7 հունիսի | Կանաչներ՝ Սթեյն | |
Նյու Մեքսիկո | Հիլարի Քլինթոն (51, 5%) Բերնի Սանդերս (48, 5%) |
7 հունիսի | Դոնալդ Թրամփ (70, 6%) | 7 հունիսի | ||
Հարավային Դակոտա | Հիլարի Քլինթոն (51%) Բերնի Սանդերս (49%) |
7 հունիսի | Դոնալդ Թրամփ (67, 1%) | 7 հունիսի | ||
Արդյունքում | Հիլարի Քլինթոն (34) Բերնի Սանդերս (23) | Դոնալդ Թրամփ (41) Թեդ Քրուզ (11) Մարկո Ռուբիո (3) Ջոն Քեյսիք(1) | Ջիլ Սթայն (3) | |||
Թրամփն անցկացրել է բազմահազարանոց հանրահավքներ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում[98][99][100][101]։ Թրամփը «անընդհատ գրավում է հազարավոր մարդկանց Այովայում ցույցերում, շատ ավելին, քան Հանրապետական կուսակցության իր մրցակիցներից ցանկացածը։»[99]
Օգոստոսի 21-ին Թրամփը անցկացրեց նախընտրական հանրահավաք Լեդ Փիբլզ մարզադաշտում Ալաբամա նահանգի Մոբիլ շրջանում։ Այս հանրահավաքին մասնակցել էր 30 հազար մարդ։
Միսիսիպի նահանգի Բիլոքսի շրջանում անցկացրած հանրահավաքի ժամանակ՝ 2016 թվականի հունվարին, Յութուբերը դեմոկրատներին և անկախ պատգամավորներին կոչ արեց սրահում փոխել իրենց կուսակցական պատկանելությունը՝ դառնալով հանրապետական այն բանի համար, որպեսզի քվեարկեն Թրամփի օգտին[102]։
Միսիսիպիում Թրամփի կողմնակիցների և նրա հակառակոդների միջև լեզվական և ֆիզիկական բախումներ տեղի ունեցան։ Հանրահավաքը բաումներ հրահրեց[103][104]։ Թրամփին մեղադրեցին բռնություն հրահրելու մեջ[105][106][107][108][109]։
2016 թվականի հունիսի 20-ին Թրամփը Փոն Մանաֆորթին նշանակեց նախընտրական քարոզարշավի նոր ղեկավար այն բանից հետո, երբ այդ պաշտոնում նրա նախորդը՝ Քորի Լևանդովսկին, որը նշանակալի աստիճանով նպաստել էր հանրապետական փրայմերիզում թեկնածուի հաղթանակին, կոնֆլիկտի մեջ մտավ թիմի մյուս անդամների հետ նախագահական ընտրություններին պատրաստվելու ժամանակ ռազմավարությունների և մարտավարություններ մշակելիս[110]։
2016 թվականի օգոստոսի 17-ին Թրամփը Սթիվեն Բենսոնին՝ Breitbart News պահպանողական տեղեկատվական կայքի ղեկավարին, որը «ձախից» քննադատել էր Հանրապետական կուսակցության հիմնադրումը, նշանակեց իր քարոզարշավի նոր ղեկավար՝ Մանաֆորթի փոխարեն[111], որի նկատմամբ հայտնվեցին մեղադրանքներ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած ոչ օրինական ֆինանսական հարաբերությունների վերաբերյալ[112]։
2016 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Թրամփի քարոզարշավը ստացել է $7, 5 միլիոն՝ ֆիզիկական անձանց հանգանակությունների տեսքով, $250, 318-ը՝ անվերադարձելիության սկզբունքով հանգանակել է ինքը Թրամփը, և $17.78 միլիոն վարկ՝ թեկնածուից[113]։
Թրամփը ինչև 2016 թվականի փետրվարը շատ համեստ գումար է տվել գովազդի համար, ավելի քիչ այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Ջեբ Բուշը ($82 մլն), Մարկո Ռուբիոն ($55 մլն) և Թեդ Քրուզը ($22 մլն)[114]։ Սակայն Թրամփը օգտնվում էր անկախ ԶԼՄ-ից ավելի շատ, քան ցանկացած այլ թեկնածու։ Իր քարոզարշավի ամենասկզբից 2016 թվականի փետրվարին Թրամփը ստացավ մոտավորապես 2 միլիարդ դոլար անկախ ԶԼՄ-ից, ինչը երկու անգամ գերազանցում է այն գումարը, որը ստացել էր Հիլարի Քլինթոնը[114]։ Փետրվարին Թրամփը աշխատել էր $400 միլիոն[114]։ Նաև նշվում է Թրամփի կողմից անկախ ԶԼՄ-ի լայն օգտագործումը սեփական նախընտրական քարոզարշավը տարածելու նպատակով[115][116][117][118];
2015 թվականի հոկտեմբերի 7-ին երեք նահանգներում Քվինիփեքսի համալսարանի անցկացրած հարցումների տվյալներով՝ Օհայոյում հանրապետականներից առաջատարը Դոնալդ Թրամփն էր (23 %), Բեն Քարսոնը (18 %), Ջոն Քեյսիկը (13 %), Փենսիլվանիայում՝ Դոնալդ Թրամփը (23 %), Բեն Քարսոնը (17 %), Մարկո Ռուբիոն (12 %), Ֆլորիդայում՝ Դոնալդ Թրամփը (28 %), Բեն Քարսոնը (16 %), Մարկո Ռուբիոն (14 %)։ Բոլոր երեք նահանգներում դեմոկրատների մոտ առաջատարը Հիլարի Քլինթոնն էր[119]։
Հոկտեմբերի 15-18-ը Wall Street Journal և NBC News հեռախոսային հարցումների տվյալներով՝ հանրապետականների մոտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր (27 %)։ Ապա գալիս էին Բեն Քարսոնը (22 %), Մարկո Ռուբոին (13 %), Թեդ Քրուզը (9 %), Ջեբ Բուշը (8 %), Քարլի Ֆիորինան (7 %)[120]։
2015 թվականի հոկտեմբերի 21-ից 25-ը Նյու Յորք Թայմս թերթի և CBS հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքներով՝ Բեն Քարսոնն առաջին տեղն էր զբաղեցրել՝ ստանալով Հանրապետական կուսակցության անդամների ձայների 26 %ի աջակցությունը։ Թրամփի օգտին պատրաստ էին քվեարկել 22 %-ը, Մարկո Ռուբիոյի օգտին՝ 8 %, Ջեբ Բուշի և Քարլի Ֆիորինայի օգտին՝ 7-ական %, Ռենդ Փոլի, Թեդ Քրուզի, Մայք Հաքաբիի և Ջոն Քեյսիքի օգտին՝ մոտ. 4 %[121]։
2015 թվականի դեկտեմբերի 15-ին Washington Postի և ABC հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն՝ հանրապետականների մոտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր (38 %), երկրորդ տեղում Թեդ Քրուզն էր (15 %), երրորդ հորիզոնականը կիսում էին Մարկո Ռուբիոն և Բեն Քարսոնը՝ 12 %ով[122]։
2015 թվականի դեկտեմբերի 6-ին Monmouth University-ի անցկացրած հարցման տվյալներով՝ հանրապետականների մոտ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել էր 41 %-ի։ Հետո գալիս էին Թեդ Քրուզը (27 %), Մարկո Ռուբիոն (10 %), Բեն Քարսոնը (9 %), Ջեբ Բուշը (3 %)[123]։
2015 թվականի դեկտեմբերի 17-21-ը CNN-ի և ORC-ի հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետականների մոտ առաջատարի դերում Դոնալդ Թրամփն էր (39 %)։ Ապա գալիս էին Թեդ Քրուզը (18 %), Բեն Քարսոնը և Մարկո Ռուբիոն՝ 10 %-ով[73]։
NBC News-ի և SurveyMonkey Weekly Election Tracking Poll-ի՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2016 թվականի հունվարի 3-ն անցկացրած հարման տվյալներով՝ հանրապետականների մոտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր 35 %-ով։ Ապա գալիս էին Թեդ Քրուզը (18 %), Մարկո Ռուբիոն (13 %), Բեն Քարսոնը (9 %), Ջեբ Բուշը (6 %)[124]։
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Տրամփը հաճախ հիշատակվում էր դավադրության տեսությունների մեջ մասնակցություն ունենալու մեջ[125][126][127]։
Թրամփը, օրինակ, քննարկել է մի շարք համոզմունքներ, որ կապված են պատվաստումների՝ աուտիզմ առաջացնելու հետ[125][126]։ Թրամփը չի ենթադրում որևէ պատվաստման արգելում, այլ հակառակն է հայտարարում․ «ես պատվաստումների կողմից եմ, այն բանի կողմնակից, որ դրանք դարձնենք ավելի ու ավելի երկար, սակայն քիչ դոզաներով, և ես կարծում եմ՝ Դուք կտեսնեք աուտիզմի վրա ազդեցության նվազումը»։
Թրամփը հայտարարել է, որ ինքը «պահպանողական հանրապետական» է[128]։ Արտաքին քաղաքականության հարցով Թրամփի տեսակետը Գերմանիայի նախկին կանցլեր Զիգմար Գաբրիելն անվանել է իրավա-պոպուլիստական, որը նման է Մարին Լե Պենի, Գերտ Վիլդերսի կամ Սիլվիո Բերլուսկոնիի դիրքորոշումներին[129]։
2016 թվականի նոյեմբերի 8-ին անցկացվեցին ԱՄՆ նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում Դոլանդ Թրամփը ընտրվեց 45-րդ նախագահ[14]։
Հարկ է նշել, որ Թրամփի հաղթանակը զանգվածային դժգոհություններ առաջացրեց ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Ցույցերի ժամանակ կային այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Նյու Յորքը, Փորթլենդը (Օրեգոն նահանգ), Լոս Անջելեսը, Օքլենդը (Կալիֆորնիա նահանգ), Ֆիլադելֆիան (Փենսիլվանիա), Դենվերը (Կոլորադո), Մինեապոլիսը (Մնեսոտա), որոնք քվեարկել են հիմնականում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի օգտին[130]։
Թեկնածու | Կուսակցությւոն | Ընտրողներ | Ընտրիչներ | |
---|---|---|---|---|
Թվաքանակ[131] | % | |||
Դոնալդ Թրամփ | Հանրապետական կուսակցություն | 62 853 508 | 46, 10 % | 306 |
Հիլարի Քլինթոն | Դեմոկրատական կուսակցություն | 65 527 625 | 48, 05 % | 232 |
Գերի Ջոնսոն | Լիբերտարիանական կուսակցություն | 4 478 975 | 3, 29 % | 0 |
Ջիլ Սթայն | Կանաչների կուսակցություն | 1 450 670 | 1, 06 % | 0 |
Էվան Մաքմալին | (անկախ թեկնածու) | 656 095 | 0, 48 % | 0 |
Դարել Քասլ | Սահմանադրական կուսակցություն | 172 570 | 0, 1 % | 0 |
Ընտրողների ձայներ[131] | ||||
---|---|---|---|---|
Հիլարի Քլինթոն | 48.05 % | |||
Դոնալդ Թրամփ | 46.10 % | |||
Քաղաքագետների կարծիքով՝ Թրամփի հաղթանակը գործերի առկա վիճակից և քաղաքական գործիչների գործողություններից բողոքելու համաշխարհային միտման՝ Brexit-ին և Իտալիայում Սահմանադրական հանրաքվեին հավասարо[132]։ Գլխավորապես նրա հաղթանակին նպաստել են գլխավոր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի հիվանդության մասին լուրերը, ինչպես նաև Դեմոկրատական կուսակցության ձախողումները ներքին և արտաքին քաղաքականության մեջ[133]։
Բազմաթիվ հարցումներ օգնեցին կազմել Թրամփի քվեարկողի «հավաքական» կերպարը։ RT լուրերի գործակալության տվյալենրով՝ նրա երկրպագուն 50-60 տարեկան սպիտակամորթ ամուրի տղամարդն է, հիմնականում առանց բարձրագույն կրթության, ոչ հազվադեպ՝ բիզնեսմեն, դավանանքով՝ բողոքական։ Հարկ է նշել, որ ԱՄՆ հարավային նահանգների բիզնեսմենների 58 %-ը քվեարկել են հենց Թրամփի օգտին[134]։
Հարկ է նշել, որ RT-ի խոսքերով, ընտրություններում նրա գլխավոր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի միջին վիճակագրական ընտրողը 25-40 տարեկան կինն է, որ ունի լատինամերիկյան արմատներ, բարձրագույն կրթություն, կաթոլիկ է, ամուսնացած, ունի մեկ երեխա[134]։
Detroit Free Press-ի խոսքերով՝ Թրամփի հաղթանակի պատճառը դարձավ նաև Քլինթոնի ավելորդ ինքնավստահությունները․ նա չէր այցելել այնպիսի նահանգ, ինչպիսին Վիսկոնսինն է[135]։ Այնպիսի տատանվող նահանգներում, ինչպիսիք են Օհայոն, Ֆլորիդան, Այովան, Թրամփի նեցուկը դարձավ գյուղական բնակչությունը[136]։
Նախընտրական մրցավազքի ընթացքում հաստատվում էր այն կարծրատիպը, որ Թրամփին աջակցում են առաջին հերթին սպիտակամորթ տղամարդ ընտրողները եկամուտի ցածր կամ ոչ բարձր մակարդակով («միջին» ընտրողներ)։ Սակայն վերջնական հարցումները և էքզիթ փոլերը ցույց տվեցին հակառակը․ նրա օգտին քվեարկել է նաև ընտրող՝ $50 000-ից բարձր եկամուտով[136]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.