From Wikipedia, the free encyclopedia
Ավետիք Իգնատի Բուռնազյան (ապրիլի 20, 1906[1][2], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1981[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), բժիշկ, ռազմական և քաղաքացիական առողջապահության կազմակերպիչ, ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալ (1956—1981), բժշկական գիտությունների թեկնածու (1938), բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1945), Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։ Մասնակցել է խորհրդային առաջին ատոմային ռումբի մշակմանը, ԽՍՀՄ «ատոմային վահանի» ստեղծողներից մեկն է։ Բուռնազյանը ատոմային բնագավառի բժշկության հիմնադիրներից է, մասնակցել է միջուկային սուզանավերի անձնակազմի,տիեզերական թռիչքների կենսաբժշկական աջակցության կազմակերպման խնդիրների լուծմանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից][3]։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է թիվ 6 կլինիկական հիվանդանոցը, որպես ԽՍՀՄ Առողջապահության նախարարության 3-րդ գլխավոր վարչության առողջապահական համակարգի հիմնական բժշկական հաստատություն։
Ավետիք Բուռնազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1906[1][2] Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1981[2] (75 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Գործունեության ոլորտ | բժշկություն և ռադիոլոգիա |
Ալմա մատեր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1930)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1935)[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու[1][2] (1938) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավետիք Բուռնազյանը ծնվել է 1906 թվականին։ 1924-1928 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում, այնուհետև ուսումը շարունակել է Լենինգրադի Սերգեյ Կիրովի անվան ռազմաբժշկական և Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։ 1935-1940 թվականների եղել է Մոսկվայի մարզային կլինիկայի և Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ռազմասանիտարական ամբիոնի ղեկավարը։ 1939 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա մասնկացել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը, իսկ 1939-1940 թվականներին որպես համազորային 10-րդ բանակի սանիտարական վարչության պետ, Խորհրդա-ֆիննական պատերազմում կազմակերպում է բանակի ռազմասանիտարական աշխատանքները և անմիջական մասնակցություն ունենում Մաններհայմի գծի ամրությունների ճեղքմանը և վիրավորվում է մարտերից մեկի ժամանակ։ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի նոյեմբերը եղել է Կալինինյան ճակատի բժշկական ծառայության ղեկավարը[4]։ 1943 թվականի մարտի 31-ին ստացել է գեներալ-մայորի կոչում, իսկ 1945 թվականի հունիսի 19-ին` գեներալ-լեյտենանտի։ 1945 թվականին եղել է Հեռավորարևելյան ռազմական 1-ին օկրուգի բժշկական վարչության պետը[5]։ 1946 թվականին եղել է ԽՍՀՄ նախարարների Խորհրդի 1-ին գլխավոր բժշկական ծառայության ղեկավարը[6]։ 1956—1981 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարի տեղակալը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.