Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (ռուս.՝ Военная орденов Ленина и Октябрьской Революции, Краснознамённая, ордена Суворова академия им. М. В. Фрунзе), բարձրագույն ռազմական դպրոց, որը գոյություն է ունեցել 1918-1998 թվականներին։ Ակադեմիայի նպատակն է եղել պատրաստել բարձրագույն ռազմական և հատուկ ռազմական կրթությամբ սպաներ։
Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | ռազմական ակադեմիա և բարձրագույն ուսումնական հաստատություն |
Հիմնադրված է | 1918 |
Անվանված է | Միխայիլ Ֆրունզե |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Պարգևներ | |
Combined Arms Academy of the Armed Forces of the Russian Federation Վիքիպահեստում |
Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պատմությունը կապված է 1832 թվականի նոյեմբերի 26-ին հիմնված Գլխավոր շտաբի Նիկոլաևյան (իշխանական) ակադեմիայի հետ։ Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան եղել է Ռուսական պետության ռազմական-գիտական կենտրոնը։ Գործունեության ընթացքում հաստատությունը տվել է բարձրագույն ռազմական կրթությամբ հազարավոր սպաներ, որոնք զբաղեցրել են բարձրագույն վարչական և հրամանատարական պաշտոններ բանակում։
1918 թվականի մայիսի 3-ին Նիկոլաևյան ակադեմիան վերակազմակերպվել է Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիայի։ 1918 թվականի ընդունելության ժամանակ եղել է 183 ունկնդիր։ 1921 թվականին կառույցը վերածվել է Կարմիր բանակի ռազմական ակադեմիայի։ 1922 թվականի հունվարի 9-ին Հանրապետական հեղափոխական ռազմական խորհրդի որոշմամբ ակադեմիան պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1925-1998 թվականներին ակադեմիան կոչվել է Միխայիլ Ֆրունզեի անունով, ով ղեկավարել է ակադեմիան 1923-1925 թվականներին։ 1934 թվականի դեկտեմբերի 18-ին ակադեմիան պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի դեկտեմբեր, ակադեմիան տարհանվել է Ղրղզստան Ֆրունզե քաղաք։ Գումարտակի և գնդի հրամանատարների պահեստի ստեղծման համար 1941 թվականի վերջում Գերագույն հրամանատարի կարգադրությամբ ակադեմիայում կազմակերպվել են սպաների արագացված 3-ամսյա դասընթացներ։ Հավաքագրվել են գործնական մարտական փորձ ունեցող, վիրովորումներից վերականգնված, գրագետ ու կամային սպաներ[1]։ 1945 թվականի փետրվարի 21-ին ակադեմիային շնորհվել է Սուվորովի I աստիճանի շքանշան, 1978 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան։ Ակադեմիան պարգևատրվել է նաև սոցիալիստական այլ երկրների 9 պարգևներով։ Ակադեմիան պատրաստել է տասնյակ հազարավոր սպաների, որոնցից մոտ երեսունը դարձել են Խորհրդային Միության մարշալներ, ավելի քան վաթսունը՝ բանակի գեներալներ և զինված ուժերի մարշալներ։ Ակադեմիայի շրջանավարտներից են եղել Սեմյոն Բուդյոննին, Նիկոլայ Վատուտինը, Մատվեյ Զախարովը, Իվան Կոնևը, Ռոդիոն Մալինովսկին, Գրիգորի Շտերնը, Վասիլի Չույկովը։ Ավելի քան 700 շրջանավարտներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի և Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչման։
1998 թվականի նոյեմբերի 1-ին ՌԴ կառավարության 1998 թվականի օգոստոսի 29-ի № 1009 հրամանագրով Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի, Ռ. Յա. Մալինովսկու զրահապատ ուժերի ռազմական ակադեմիայի և Բ. Մ. Շապոշնիկովայի «Выстрел» 1-ի բարձրագույն սպայական դասընթացների հենքի վրա կազմավորվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի համազորային ակադեմիան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.