Սերգեյ Կիրով

From Wikipedia, the free encyclopedia

Սերգեյ Կիրով

Սերգեյ Միրոնովիչ Կիրով (ռուս.՝ Сергей Миронович Киров, ի ծնե՝ Կոստրիկով [Костриков], մարտի 15 (27), 1886[1][2], Ուրժում, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 1, 1934(1934-12-01)[3][1][4][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս բոլշևիկ հեղափոխական, կոմունիստական կուսակցության և խորհրդային պետական գործիչ։

Արագ փաստեր Ադրբեջանական ԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, հուլիս, 1921 - հունվար, 1926 ...
Սերգեյ Կիրով
Сергей Киров
Thumb
Ադրբեջանական ԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար
հուլիս, 1921 - հունվար, 1926
Նախորդող Գրիգորի Կամինսկիյ
Հաջորդող Լևոն Միրզոյան
ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի առաջին քարտուղար
հունվարի 8, 1926 - դեկտեմբերի 1, 1934
Նախորդող Գրիգորի Եվդոկիմով
Հաջորդող Անդրեյ Ժդանով
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1886 մարտի 27
Ծննդավայր Ուրժում, Վյատկայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր 1 դեկտեմբերի 1934(1934-12-01) (տարիքը 48)
Վախճանի վայր Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Ինքնագիր Thumb
 
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան
և Order of the Red Banner of Labour of the Azerbaijan SSR
Փակել

Գործունեություն

Ծնվել է Վյատկայի նահանգի Ուրժում բնակավայրում։ Ավարտել է Կազանի մեխանիկական տեխնիկայի ուսումնարանը (1904), որից հետո տեղափոխվել է Տոմսկ և դարձել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ։ 1905 թվականին ընտրվել է ՌՍԴԲԿ Տոմսկի կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905 թվականի ռուսական հեղափոխությանը և ձերբակալվել, ազատվելուց հետո միացել բոլշևիկներին։ Մի քանի անգամ կալանավորվելուց ու ազատվելուց հետո տեղափոխվել է Կովկաս, որտեղ մնացել է մինչև ցար Նիկոլայ II-ի սպանությունը և Փետրվարյան հեղափոխության հաղթանակը։ 1908 թվականին տեղափոխվել է Իրկուտսկ, վերականգնել տեղի կուսակցական կազմակերպությունը։ Խուսափելով հետապնդումներից, 1909 թվականի մայիսին անցել է Վլադիկավկազ, ղեկավարել տեղի բոլշևիկյան կազմակերպությունը, աշխատել «Թերեք» («TepeK») թերթում, ուր տպագրել է մի շարք հոդվածներ «Ս. Կիրով» ստորագրությամբ։ 1917 թվականից գլխավորել է Հյուսիսային Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունը, կազմակերպել խորհրդային իշխանության համար Թերեքի աշխատավորների շարժումը։

1919 թվականի փետրվարին նշանակվել է Աստրախանի երկրամասի ժամանակավոր ՌՀԿ նախագահ, նույն թվականի մայիս-հուլիսին ՝ 11-րդ բանակի, Կարմիր բանակի Հարավային խմբավորման ՌՀԽ-ների անդամ։ Սերգո Օրջոնիկիձեի հետ, մինչև 1920 թվականը ղեկավարել է 11-րդ բանակի հարձակումները Հյուսիսային Կովկասում։ 1920 թվականի ապրիլի 28-ին 11-րդ Կարմիր բանակի հետ մտել է Բաքու, որից անմիջապես հետո խաղաղ ճանապարհով Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման մասին[5] 1920 թվականին նշանակվել է ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ մենշևիկյան Վրաստանում, ընտրվել է ՌԿ(բ)կ ԿԿ կովկասյան բյուրոյի անդամ, 1921 թվականին ՝ ՌԿ(բ)կ ԿԿ անդամության թեկնածու, 1923 թվականին ՝ լիիրավ անդամ։

1921-1926 թվականներին եղել է Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քարտուղար։ Եղել է նաև Անդրֆեդերացիայի հիմնադիրներից և ղեկավարներից։ 1926 թվականի փետրվարից՝ ՀԱՄԿ(բ)Կ Լենինգրադի նահանգկոմի և ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ Հյուսիս-արևմտյան բյուրոյի առաջին քարտուղար, ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու։

1930 թվականին ընտրվել է որպես ԱՄԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ, 1934 թվականին՝ ԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար և կազմբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ԿԴԿ նախագահության անդամ։

Սպանվել է Սմոլնիում՝ 1934 թվականին՝ ենթադրաբար Ստալինի գաղտնի կարգադրությամբ[5]։ Ավելի ուշ հայտարարվում է, որ Կիրովը սպանվել է «ԽՍՀՄ-ի թշնամի դավադիրների ձեռքով»[5][6]։

Հետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.