Անտոն Ռաֆայել Մենգս (գերմ.՝ Anton Raphael Mengs. մարտի 22, 1728[1][2][3] կամ մարտի 12, 1728[4][5], Ուստի նադ Լաբեմ, Ուստի նադ Լաբեմի շրջան, Չեխիա[5] - հունիսի 29, 1779[1][6][7][…], Հռոմ, Պապական մարզ[8][10]), գերմանացի նկարիչ, ում ստեղծագործական կյանքն առավել ակտիվ դարձավ Դրեզդենում, Հռոմում և Մադրիդում։ 18-րդ դարի Ռոկոկո ժամանակաշրջանի ստեղծագործող, ով դարձավ Նեոդասական նկարչության նախորդողը։
Անտոն Ռաֆայել Մենգս | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1728[1][2][3] կամ մարտի 12, 1728[4][5] |
Ծննդավայր | Ուստի նադ Լաբեմ, Ուստի նադ Լաբեմի շրջան, Չեխիա[5] |
Վախճանվել է | հունիսի 29, 1779[1][6][7][…] (51 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[8] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարիչ և արվեստագետ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[9] |
Ուշագրավ աշխատանքներ | François, Baron de Halleberg?, Portrait of Isabel Parreño y Arce, Marquesa de Llano? և Portrait of Julie Carlotty Mengsové? |
Մեկենասներ | José Nicolás de Azara? |
Աշակերտներ | Ջովանի Բատիստա Կազանովա, Gregorio Ferro?, Պեդր Ալս, Alejandro de la Cruz?, Francisco Agustín y Grande? և Mariano Salvador Maella? |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Հայր | Ismael Israel Mengs? |
Զավակներ | Anna Maria Mengs? |
Anton Raphael Mengs Վիքիպահեստում |
Վաղ կյանք
Մենգսը ծնվել է 1728 թվականին, Բոհեմիայի թագավորության Ուստի նադ Լաբեմում (գերմ․ Աուսիգ)։ Նա դանիացի նկարիչ Իսմայիլ Մենգսի որդին էր, ով հիմնադրվեց Դրեզդենում։ Նրա ավագ և կրտսեր քույրեր՝ Թերեզա Մարոնը և Յուլիան նույնպես նկարիչներ էին։
Նրա և Թերեզայի Բոհեմիայում ծնվելը զուտ զուգադիպություն էր։ Նրանց մայրն ամուսնացած չէր իրենց հոր հետ։ Իսմայիլը երկար տարիների սիրային հարաբերությունների մեջ էր իր տնային տնտեսուհի՝ Շառլոտ Բորմանի հետ։ Այս փաստը թաքցնելու նրանց ջանքերին հակառակ ծնվեցին արտաամուսական երկու երեխաները։ Իսմայիլը «արձակուրդի» պատրվակով Շառլոտին տեղափոխեց մոտակա ավելի մեծ՝ Ուստի նադ Լաբեմ քաղաքը, որը գտնվում էր Էլբա գետի հոսանքին հակառակ 90կմ դեպի վեր։ Անտոնի ծնվելուց մի քանի շաբաթ անց, Իսմայիլ Մենգսը երեխային և նրա մորը տեղափոխեց Դրեզդեն։ Այնտեղ նրանք ապրեցին 13 տարի[11]։
1741 թվականին Իսմայիլն իր ընտանիքը Դրեզդենից տեղափոխեց Հռոմ։
Պատանեկություն և մահ
1749 թվականին, Անտոն Ռաֆայել Մենգսը նշանակվեց Սաքսոնիայի թագավորության կառավարիչ՝ Օգոստոս III-ի առաջին նկարիչը, բայց դա չխանգարեց նրան իր ժամանակի մեծ մասն անց կացնել Հռոմում։ Հռոմում նա ամուսնացավ Մարգարիտա Գուազիի հետ, ով եղել է նրա բնորդուհին 1748 թվականին։ 1754 թվականին, Մենգսը ընդունեց կաթոլիկությունը և դարձավ Վատիկանի նկարչական դպրոցի տնօրեն[12]։ Նրան վարպետի համբավ բերեց նրա՝ Ֆրեսկո ոճի Parnassus(Պառնասուս) կտավը։
1749 թվականին, Նորթամբերլենդի դուքսը Մենգսին պատվիրեց Ռաֆայելի՝ Աթենական դպրոց յուղանկարը նկարել Լոնդոնի իր տանը։ Այժմ այն գտնվում է Վիկտորիա և Ալբերտ թանգարանի հավաքածույում[13]։
Մենգսը մահացավ 1779 թվականի հունիսին։ Նա թաղված է Հռոմի Սանտի Միշել ի Մագնո եկեղեցում։
Կարիերա
Չարլզ III-ի՝ Մադրիդ տեղափոխվելու հրավերն ընդունելու մի քանի շարժառիթ կար։ Այնտեղ լույս աշխարհ եկան նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը։ Մասնավորապես՝ Գլորի տաճարը և Մադրիդի թագավորական պալատի խնջույքների սրահի առաստաղի նկարազարդումը, որի համար առարկա դարձավ Տրայանոսի հաղթանակը։ 1777 թվականին, այս աշխատանքներն ավարտելուց հետո, Մենգսը վերադարձավ Հռոմ, որտեղ աղքատ պայմաններում մահացավ երկու տարի անց անխնամ թողնելով քսան երեխաներին։ Նրանցից յոթի համար Իսպանիայի թագավորը կենսաթոշակ սահմանեց[14]։ Նրա նկարներն ու ինքնանկարները ուշագրավ են և դիտորդը ակամայից կորչում է նրաց խորաթափանցության մեջ։
Մենգսի մտերմությունը Յոհան Յոախիմ Վինկելմանի հետ[15] բարձրացրեց նրա պատմական կարևորությունը։ Մենգսը եկավ կիսելու Վինկելմանի դասական հնության լավատեսությունը և հաստատեց նեոդասականության ոճի գերակայությունը այդ ժամանակաշրջանի ռոկոկո ոճի նկատմամբ։ Միառժամանակ նրա աշխատանքներում, հատկապես՝ կրոնական աշխատանքներում լավ նկատելի է հռոմեական բարոկկո ոճի ազդեցությունը։ Նա իրեն համարում էր նեոկլասիցիստ, չնայած նա կարող էր դառնալ բարոկկո արվեստի կառկառուն դեմքը։ Ռուդոլֆ Վիտկաուերը գրում էր․«վերջին ուսումնասիրությունների համաձայն, նա նույնքան ավարտ է, որքան՝ սկիզբ»[16]։
Մենգսը մրցակցության մեջ էր իտալացի ժամանակակից նկարիչ Պոմպեո Բատոնիի հետ։ Նա Ջակոմո Կազանովայի ընկերն էր։ Կազանովան իր գոյությունը և ժամանակակից հեղինակությունը պահպանում էր՝ Իմ կյանքի պատմությունը (Histoire de ma vie) ինքնակենսագրական պատմվածքների շնորհիվ։ Մենգսի հայտնի աշակերտներից են եղել Անտոն ֆոն Մարոնը (Վիեննա, 1731) և Անտոնիո Մարոնը (Նեապոլ 1761)[17]։ Իսպանիայում նրա մոտ աշակերտել է Ագուստին Էստևեն։
Մադրիդի մեծածավալ նկարներից բացի, նրան մեծ համբավ բերեցին նաև նրա՝ Համբարձումը և Սբ. Ժոզեֆը Դրեզդենում, Պերսեուսը և Անդրոմեդան Սանկտ Պետերբուրգում[14]։ Նրա՝ A Noli me tangere կտավը հանձնարարվեց Բոլոր հոգիների քոլեջի (Օքսֆորդ) համար և այժմ գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում[18]։ Մեկ այլ գլուխգործոց տեղադրվեց Օքսֆորդի Մագդալեն քոլեջում[12]։
Տեսական գրություններ
Մենգսը գրել է իսպանական, իտալական և գերմանական արվեստի մասին։ Նա բացահայտել է արվեստի մի էկլեկտիկական տեսություն, որը կատարելությունը տեսնում էր տարատեսակ բազմազանությունների լավ հավասարակշռված միաձուլման միջ․ հունական դիզայն՝ միաձուլված Ռաֆայել Սանտիի էքսպրեսիոնիզմի, Կոռեջոյի Լուսաստվերի և Տիցիանի երանգների հետ[14]։
Ընտրանի
- Ascension (Համբարձում) (Դրեզդեն, Դատական եկեղեցի), 1751/1766
- St Joseph (Սուրբ Ժոզեֆ) (Դրեզդեն, Դատական եկեղեցի ), 1751/1766
- The Glory of Saint Eusebius(Սուրբ Եվսեբիոսի փառքը) (առաստաղի որմնանկար, Սուրբ Եվսեբիոս, Հռոմ), 1757
- Ֆերդինանտ I-ի դիմանկար (Կապոդիմոնտե թանգարան, Իտալիա), 1759
- Շառլ III (Պրադո թանգարան (Մադրիդ)), 1761
- Infante Don Louis de Borbon (Դոն Լուիս դե Բորբոնի ինֆանտը) (Քլիվլենդի (Օհայո) արվեստի թանգարան)
Պատկերասրահ
- Աստուրիասի իշխան, Իսպանիայի ապագա Շառլ IV-ը (1765)
- Մարիա Լուիզա իսպանացու դիմանկար
- Հելիոս (1765)
- Սուրբ Հովհաննես Մկրտչի քարոզը՝ անապատում
- Դիանան որպես գիշերային կերպար ( 1765)
- Մարկիզ դե Լիանո
- Պատմության հաղթանակը, Վատիկանի գրադարանի առաստաղ
- Ուիլյամ Քոնգհեմի դիմանկար (1733–1796)
- Սուրբ Ժոզեֆի երազը 1774
- Ինքնադիմանկար , Մետրոպոլիտենի թանգարան 1774
- Յուպիտերի և Գանիմեդեսի տխրահռչակ հնագույն կեղծ որմնանկարը։ Յոհան Յոախիմ Վինկելմանը վերագրվել է Մենգսին կամ Ջովաննի Կազանովային[19]
- Նստած մերկ տղամարդ, Մետրոպոլիտենի թանգարան
Տես նաև
- Կարլ Ուոերման Իսմայիլ և Ռաֆայել Մենգս (Լայպցիգ, 1893)
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.