From Wikipedia, the free encyclopedia
Սաքսոնիայի թագավորություն (գերմ.՝ Königreich Sachsen), հազվադեպ նաև Սաքսեն, 1806-1918 թվականներին գոյություն ունեցած պետություն ժամանակակից Գերմանիայի տարածքում։ 1871 թվականից համարվում էր Գերմանական կայսրության մաս, քանի դեռ վերջինս չէր փլուզվել Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով։ Թագավորության մայրաքաղաքը եղել է Դրեզդեն քաղաքը, իսկ երկրի ժամանակակից հետնորդը համարվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիայի մարզը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Դրեզդեն | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Կրոն | Բողոքականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | բացարձակ միապետություն | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Ներկայիս տարածքում՝ |
Մինչ 1806 թվականը Սաքսոնիան համարվում էր Սրբազան Հռոմեական կայսրության մաս, իսկ նրա կառավարիչները ունեին կուրֆյուրստի տիտղոս։ Աուստեռլիցի ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտից Ֆրանց Յոզեֆ I-ի կրած պարտությունից հետո Սրբազան Հռոմեական կայսրությունը փլուզվեց և Ֆրանսիայի աջակցությամբ Սաքսոնիան դարձավ անկախ թագավորություն։ Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ Օգոստոս III-ը հռչակվեց Սաքսոնիայի թագավոր։ Յենեյի և Աուերշտեդտի ճակատամերտերում պրուս-սաքսոնական զորքերը պարտություն կրեցին և Սաքսոնիան մտավ Ռեյնյանի միության կազմի մեջ։ Սաքսոնիան շարունակել է մտալ նույն կարգավիճակում մինչև 1813 թվականի Լայպցիգի ճակատամարտը, որի արդյունքում Նապոլեոնի գլխավորած ֆրանսիական կայսերական բանակը զինաթափվեց։ Ժողովուրդների ճակատամարտում Սաքսոնիան գլխավորում էր ֆրանսիական կոմնորոշում ունեցող բոլոր գերմանական պետություններին։ Այն բանից հետո, երբ ռուսական զորքերը գրավեցին Սաքսոնիան Ֆրիդրիխ Օգոստոսը հանձնվեց դաշնակիցներին։
Վիեննայի կոնգրեսում Ֆրիդրիխի կողմից ուղարկված Ավգուստ Վաթցդորֆին հաջողվեց հարաբերության մեջ մտնել Թալեյրանի հետ և Լյուդովիկոս XVIII-ին թեքել դեպի սաքսոնական արքայի ճակատագրին մասնակցությանը. Ֆրանսիան, չցանկանալով Պրուսիայի հզորացումը և Գերմանիային տեսնելով մասնատված փոքր պետությունների, վստահորեն ընդդիմանում էր Սաքսոնիայի միացմանը Պրուսիային։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաքսոնիայի թագավորություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.