Ռուսթավ
քաղաք Վրաստանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Վրաստանում From Wikipedia, the free encyclopedia
Ռուսթավ (վրաց.՝ რუსთავი), քաղաք Վրաստանի հարավային մասում, Կուր գետի ափերին, 25 կիլոմետր հեռավորության վրա Թբիլիսիից։ Բնակչությունը՝ ▲132 333 մարդ (2023)[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ռուսթավ | |||||
վրաց.՝ რუსთავი | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Մխարե | Քվեմո Քարթլի | ||||
Համայնք | Քվեմո Քարթլիի մարզ | ||||
Նահանգապետ | Մամուկա Չիկովանի | ||||
Հիմնադրված է | IV դար թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1948 թվականից | ||||
Մակերես | 60 կմ² | ||||
ԲԾՄ | 350 մետր | ||||
Բնակչություն | ▲132 333 մարդ (2023)[1] | ||||
Ազգային կազմ | վրացիներ, ադրբեջանցիներ, ռուսներ, հայեր, օսեր | ||||
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի Շիա իսլամ Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Հեռախոսային կոդ | 824 | ||||
Փոստային ինդեքս | 3700 | ||||
Փոստային դասիչ | 3700–3799[2] | ||||
Պաշտոնական կայք | rustavi.ge(վրաց.) (անգլ.) | ||||
| |||||
Հայկական աղբյուրներում քաղաքը երբեմն կոչվում էր Ոստան քաղաք[3]։
Ըստ լեգենդի՝ հին Ռուսթավ քաղաքը հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի այրին և ի սկզբանե Բոստան Քալաքի անվանում է ստացել[4]։ Քաղաքի հիմնադրման իրական թվականը անհայտ է, սակայն արդեն մ.թ. IV - V դարերում այստեղ կար բերդ, տաճար և ոռոգիչ ջրանցքներ։ Քաղաքը ապրել է իր ծաղկման շրջանը Թամար թագուհու օրոք։ Մոտավորապես 1236 թվականին քաղաքը ամբողջությամբ ավերել են մոնղոլները[5]։
Նոր քաղաքը հիմնադրված է եղել 1948 թվականին հին Ռուսթավի սկզբնական վայրի մոտ, քանի որ կառուցվում էր խոշոր մետաղագործական գործարան[5]։
Ըստ 1989 թվականի Համախորհրդային մարդահաշվի տվյալներին Ռուսթավ քաղաքում բնակվում էր 158 661 մարդ[6]։ Ըստ 2014 թվականի մարդահաշվին քաղաքում ապրում էր միայն 125 103 մարդ[7]։
վրացիներ | 102 151 | 87,77% |
ադրբեջանցիներ | 4993 | 4,29% |
ռուսներ | 3563 | 3,06% |
հայեր | 2809 | 2,41% |
օսեր | 1410 | 1,21% |
ուկրաինացիներ | 395 | 0,34% |
եզդիներ | 293 | 0,25% |
հույներ | 257 | 0,22% |
աբխազներ | 44 | 0,04% |
քիստիններ | 15 | 0,01% |
այլք | 454 | 0,39% |
ընդհանուր | 116 384 | 100,00% |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.