From Wikipedia, the free encyclopedia
Լոբազգիներ կամ թիթեռնածաղիկներ (լատին․՝ Fabáceae, կամ Leguminósae, կամ Papilionaceae), երկշաքիլավորների ընտանիքի բույսեր։
Բակլազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) Lindl., 1836 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Ծաղկավոր բույսերի ամենամեծ ընտանիքներից մեկն է։ Ըստ պեղածո ծաղկափոշու և ցողունների՝ ընտանիքի ծագումը տեղի է ունեցել վերին կավճի և պալեոցենի սահմանագխին (65մլն տարի առաջ)[1]։
Այս ընտանիքի որոշ բույսեր կարևոր սննդամթերք են։
Ընտանիքի խոտբույսային ներկայացուցիչները, որոնք ի վիճակի են ֆիքսել մթնոլորտային ազոտ, հողի ռեկուլտիվացիայի համար օգտագործվող հիմնական բույսերն են։ Նրանք առանձնահատուկ դեր են խաղում կենսոլորտային ազոտի ցիկլի մեջ[1]։
Լոբազգիների ընտանիքի բույսերի մեջ կան ծառեր, թփեր և կիսաթփեր, խոտաբույսեր, որթատունկեր (ինչպես թփային, այնպես էլ խոտաբույսային)։
Տերևները հերթադիր են, սովորաբար բարդ ու տերևակիցներով, ավելի քիչ՝ առանձին տերևներով։
Ծաղկաբույլը՝ աղկույզ, ավելի հազվադեպ՝ հուրան կամ կիսահովանոցներ։
Ծաղիկները հաճախ միջատներով փոշոտվող են, երկսեռ[1], հնգամաս ծաղկաբաժակով, որպես կանոն, երկկողմանի համաչափ։ Սովորական լոբազգիների վերին մեծ ծաղկաթերթը կոչվում է դրոշ (առագաստ), կողմնակի ծաղկաթերթերը՝ թևեր (թիակներ), իսկ երկու միաձուլված թերթիկները՝ ստորին մասերը, կոչվում են նավ։ Առէջները սովորաբար տասն են, միաձուլված առէջային թելեր կամ ազատ
Ծաղկի բանաձևը.
կամ
Կարևոր տարբերակիչ առանձնահատկությունը չոր, սովորաբար բազմասերմ, երկու մասերով բացվող միաբույն պտուղն է, որում շարքով տեղակայված են սերմերը, և որը կոչվում է ունդ։ Ունդը երբեմն բաժանվում է միասերմ հատվածների, իսկ հազվադեպ այն պարունակում է մեկ սերմ և այդ դեպքում մեծ մասամբ չի բացվում։ Սերմերը սովորաբար առանց էնդոսպերմի են և մեծ շաքիլներով։
1985 թվականից լոբազգիների ընտանիքի համակարգման ուսումնասիրությանը նվիրված է Լոբազգիների վերաբերյալ տվյալների բազայի և ինֆորմացիոն ծառայության ստեղծման միջազգային ծրագիրը (Legume Database և Information Service, ILDIS), որը տեղակայված է Ռեդինգ քաղաքում (Մեծ Բրիտանիա)։
Ըստ The Plant List կայքի՝ լոբազգիների ընտանիքն ընդգրկում է 24505 տեսակ, որոնք խմբավորվում են 946 ցեղերում[5]։ Մեծ ընտանիքը սովորաբար բաժանվում է երեք ենթաընտանիքների՝ ցեզալպինազգիններ (Caesalpinioideae), միմոզազգիներ (Mimosoideae) և թիթեռնածաղկավորներ (Papilionoideae)[1]: Դրանք իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի.
Ցիզալպինազգիներ (Caesalpinioideae) | Միմոզազգիներ (Mimosoideae) | Թիթեռնածաղկավորներ (Papilionoideae) |
---|---|---|
|
|
|
Մի շարք լոբազգիներ վաղուց մշակվում են որպես սննդի բույսեր և լայնորեն օգտագործվում են գյուղատնտեսության մեջ, մյուսները հայտնի են որպես դեկորատիվ կամ կերային բույսեր, մի մասը` փայտի արժեքավոր տեսակների աղբյուր։ Այգեգործության ոլորտում գնահատվում են անուշահոտ ոլոռը, լյուպինը, ռոբինիան, կարագանան, վիստերիան և շատ ուրիշներ[1]։
Լոբազգիները մեծացնում են հողի բերրիությունը, որովհետև նրանց արմատներում բնակվում են խլամանրէները և կլանում մթնոլորտային ազոտը։ Դաշտերում լոբազգիները երբեմն օգտագործվում են որպես կանաչ պարարտանյութ։
Բազմաթիվ տեսակներ մեղրատու բույսեր են (մեղվաբույծները հատկապես գնահատում են ակացիան, երեքնուկը, առվույտը և այլն)[1]։
Լոբազգիների ընտանիքի որոշ ներկայացուցիչներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.