From Wikipedia, the free encyclopedia
Ազոտի ֆիքսում, մթնոլորտի մոլեկուլային ազոտի (N2) ֆիքսում, դիազոտրոֆիա։ Պրոկարիտ միկրոօրգանիզմների կողմից ազոտի մոլեկուլի վերականգնման պրոցես և իր կենսազանգվածի մեջ ներառում։ Գլխավոր աղբյուրն է ազոտի կենսաբանական շրջանառության մեջ։ Երկրային էկոհամակարգերում ազոտ ֆիքսողները հիմնականում գտնվում են հողում։
Դրանցից են պալարաբակտերիաները, թիթեռնածաղկավոր բույսերի հետ համակեցության մեջ մտնելով, 1 հա տարածության վրա տարեկան 150–200 կգ ազոտ են ֆիքսում, որը նպաստում է հողի բերրիությանն ու նյութերի շրջանառությանը։ Ազոտաբակտերիաներն այդ գործընթացն իրականացնում են առանց բույսերի։ Ազոտֆիքսող բակտերիաների և բույսերի արմատային համակարգի միջև սերտ կապ ստեղծելու նպատակով ցանքից առաջ սերմերը վարակում են ազոտաքակտերինով։
Մոլեկուլում ազոտի ատոմները կապված են 3 ամուր կովալենտ կապով, որի շնորհիվ այն հիմնականում նորմալ պայմաններում օքսիդավերականգնման ռեակցիաների մեջ չի մտնում առանց կատալիզատորների կիրառությամբ և չի կարողանում օգտագործվել բույսերի և կենդանիների կողմից։ Միկրոօրգանիզմները ազոտի վերականգնման համար օգտագործում են ֆերմենտների մի ամբողջ համակարգ (ֆերեդօքսին, հիդրոգենազ), որոնցից ամենակարևորը նիտրոգենազն է։ Նրա սինթեզի համար պատասխանատու են այսպես կոչված nif-գեները, որոնք լայնորեն տարածված են պրոկարիոտների մոտ ( այդ թվում արքեոբակտերիաների), բայց էուկարիոտների մոտ չեն հանդիպում։ Ազոտֆիքսումը բավականին ծախսատար է․ ազոտի 1 մոլեկուլի ասիմիլյացիայի համար պահանջվում է ոչ պակաս քան 12 մոլեկուլ ԱԵՖ, այսինքն անաէրոբ օրգանիզմի կողմից 1 մգ ազոտի օգտագործման համար պետք է մոտավորապես 500 մգ սախարոզ։
Նիտրոգենազն արգելափակվում է մոլեկուլային թթվածնով, այդ պատճառով է, որ ազոտֆիքսումը հիմնականում անաէրոբ պրոցես է։ Չնայած սրան որոշ աէրոբբակտերիաներ մեխանիզմներ են ստեղծել նիտրոգենազի արգելափակման դեմ՝
Ազոտֆիքսացիայի 3 տեսակ են տարբերում`
Ստեղծվել են բակտերիալ պարարտանյութեր (օրինակ՝ նիտրագին), որոնցով վարակում են լոբազգիների սերմերը, որը մեծացնում է նրանց բերքատվությունը։ Նաև ազոտֆիքսացիայի գործընթացի խթանման համար օգտակար է հողի մեջ փոքր քանակությամբ ազոտային պարարտանյութերի ներարկումը։
Առաջին դիազոտրոֆային բակտերիաները առանձնացվել են Ս. Ն. Վինոգրադսկու կողմից 1898 թվականին։ 1901 թ. Բեյերինկը առանձնացրել է առաջին աէրոբ ազոտֆիքսատորը՝ Azotobacter chroococcum։ Ս. Պ. Կոստչևը 1926 թ. ազոտոբակտերի և ծխախոտի բույսի օրինակի վրա ցույց տվեց ասոցիատիվ ազոտֆիքսացիայի գոյություն ունենալը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոտի ֆիքսում» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 125)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.