Ծառ

From Wikipedia, the free encyclopedia

Ծառ

Ծառ (լատին․՝ árbor), երկարակյաց բույս (սովորաբար 2 մ-ից ոչ ցածր)՝ բազմամյա փայտացող ցողուններով և արմատներով։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծառ (այլ կիրառումներ)
Thumb
Կոկոսի արմավենի Մարտինիկայում

Տնկարկների ծառերի բույնը բարձր է, գրեթե գլանաձև, իսկ սաղարթը՝ փոքր, բարձր դիրքով։ Բաց տարածություններում աճող ծառերի բունը կարճ է, հաստ, հիմքում լայնացած, սաղարթն սկսվում է ցածրից։ Միաշաքիլ ծառերն ունենում են բարակ, սնամեջ (բամբուկներ), թույլ ճյուղավորված (վիշապածառ) կամ չճյուղավորված, բայց խոշոր տերևներով (արմավենի) բներ։ Առավել բարձրաբուն ծառերից են սեքվոյաները, դուգլասյան սոճին (եղևնին) և էվկալիպտները (100-110 մ), առավել հաստաբուն են բաոբաբները (տրամագիծը՝ մինչև 9 մ), ամենաերկարակյացները՝ սեկվոյան, բաոբաբը՝ 3000-5000 տարի։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 116
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառ» հոդվածին։

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.