Remove ads
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Սիսեռ (լատին․՝ Cicer), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 27 տեսակ։ Մշակության մեջ տարածված է սովորական սիսեռ (C․ arietinum)։
Սիսեռ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Cicereae |
Ցեղ | Սիսեռ (Cicer) L., 1753 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Հայաստանում վայրի վիճակում՝ 2 տեսակ՝
Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Աճում է խճապատ, քարքարոտ և ժայռոտ վայրերում։ Մշակվում է սիսեռ մշակովին (C. arietinum)՝ չոր նախալեռնային և լեռնային մարզերում (մինչև 1600 մ բարձր-ներում)։
Հնագույն կուլտուրա է։ Հայրենիքը Ասիան է։ Մեր թվարկությունից առաջ մշակվել է Հունաստանում, Հին Հռոմում։ Հայաստանում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մ.թ.ա. 7-րդ դարից պահպանված սերմեր։ Ցանքի նորման՝ 500-550 հազար ծլունակ սերմ կամ շուրջ 100-120 կգ/հա։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարամանրէներով (նիտրագինով)։ Բերքը հավաքում են ունդերը լրիվ հասունանալուց հետո։ Սերմի բերքը 15-33 ց/հա է։
Արմատներն իլիկաձև են։ Ցողունը կողավոր է, կանգուն, երբեմն՝ կիսականգուն, բարձրությունը՝ մինչև 70 (80) սմ։ Տերևները զույգ կամ կենտփետրաձև են, թավոտ, բաց կանաչ, մոխրականաչ։ Ծաղիկները մեկական են (կամ 2-3), մանր, սպիտակ, դեղնականաչ, վարդագույն-կարմիր, վարդամանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։
Ինքնափոշոտվող է։ Պտուղը կարճ է, փքված-ձվաձև (տանձաձև), պարունակում է 1-3 կլորավուն-ձվաձև սերմ (1000 սերմի զանգվածը՝ 200-300 գ)։
Չորադիմացկուն է, ջերմալուսասեր, աղադիմացկուն։ Հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Լավ աճում է սևահողերում և շագանակագույն հողերում։
Սերմերը պարունակում են մինչև 30 % սպիտակուց, մինչև 7 % ճարպեր, 60 %-ից ավելի անազոտ էքստրակտային նյութեր, ինչպես նաև վիտամիններ (A1, B1, B2)։
Պարենային կուլտուրա է, օգտագործվում է սննդի, հրուշակեղենի, պահածոների արդյունաբերությունում։ Օգտագործում են սիրտ-անթային, վահանագեղձի, անեմիայի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների դեպքում։ Հակացուցված է՝ մետեորիզմի, ստամոքսահյութի, բարձր թթվայնության, նեֆրիտի, հոդատապի դեպքում։
Ենթաընտանիք Պատկառուկազգիներ | ցեղ Սիսեռ | |||||||||||||||
Ընտանիք Բակլազգիներ | ցեղ Սիսեռազգիներ | C. minutum | ||||||||||||||
ԿարգԹիթեռնածաղկավորներ | Ենթաընտանիք Թիթեռնածաղկավորներ | մոտ 45 տեսակ | ||||||||||||||
ևս 13 ընտանիք (համաձային APG III համակարգի) |
ևս 27 ցեղ | C. anatolicum | ||||||||||||||
Ընթերցե՛ք «սիսեռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսեռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիսեռ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.