Թուս
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թուս, Թոս կամ Թովս (պարս.՝ توس / طوس), հնագույն քաղաք Իրանի հյուսիս-արևելքում՝ Խորասան Ռազավի նահանգում (գավառ)՝ Մաշհադ քաղաքից ոչ հեռու։
Թուս | |
---|---|
![]() | |
Տեսակ | Իրանի քաղաք և մշակութային արժեք |
Երկիր | Իրան |
Վարչատարածք | Մեշհեդ |
ԲԾՄ | 1002 մետր |
![]() | |
![]() |
Հին հույները Իրանի հունա-մակեդոնական նվաճման ժամանակ քաղաքն անվանել են Սուսիա (հունարեն՝ Σούσια)։ Ք․ա․ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավել է Թուսը։ Քաղաքը երբեմն հայտնի է նաև Թուսա անունով[1]։ Քաղաքը հայտնի է որպես պարսիկ ականավոր բանաստեղծ Ֆիրդուսիի ծննդյան և մահվան վայր, որի դամբարանը ևս գտնվում է այստեղ։
Ըստ որոշ պատմական տվյալների՝ Թուսն Իրանի հյուսիս-արևելքում առաջին քաղաքն է եղել, որը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ 747 թվականին քաղաքը գրավել է Օմայյան խալիֆ Աբդ ալ-Մալիքը։ Աբբասյան հեղափոխությունից հետո քաղաքը ենթարկվել է Աբբասյաններին[2]։ 809 թվականին հենց Թուսում էլ մահացել է Աբբասյան խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը[3]։ Նրա գերեզմանը գտնվում է այս շրջանում[4]։ 1220-1259 թվականներին Թուսը հիմնովին ավերվել է մոնղոլների արշավանքի արդյունքում։
Թուսում ծնված ամենահայտնի մարդը «Շահնամե» պոեմի հեղինակ, բանաստեղծ Ֆիրդուսին է։ Թուսում ծնված հայտնի մարդկանցից է իսլամ աստվածաբան, իրավագետ, փիլիսոփա, միստիկ, սուֆիզմի հիմնադիրներից մեկը՝ Աբու Համիդ ալ-Ղազալին։ Թուսի մյուս ամենահայտնի մարդիկ են ալքիմիկոս և բժիշկ, մաթեմատիկոս և աստղագետ Ջաբիր իբն Հայյանը, բանաստեղծ Ասադի Թուսին, սելջուկյան վեզիր Նիզամ ալ-Մուլքը, մաթեմատիկոս և աստղագետ Նասր ալ-Դին Թուսին, շիա աստվածաբան Շեյխ աթ Թաիֆա աթ Թուսին։
Թուս քաղաքը հավակնում է ճանաչվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ՝ «Թուս քաղաքի մշակութային և պատմական լանդշաֆտ» անվանումով։
Seamless Wikipedia browsing. On steroids.