From Wikipedia, the free encyclopedia
Աբդ ալ-Մալիք (նաև՝ Աբդալ-Մելիք, արաբ․՝ عبد الملك بن مروان, 646[1][2][3], Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն - հոկտեմբերի 4, 705, Դամասկոս, Օմայյան խալիֆայություն), Օմայանների հարստության խալիֆա (685-705)։
Աբդ ալ-Մալիք | |
---|---|
Խալիֆա | |
![]() | |
Իշխանություն | 685 – 705 |
Լրիվ անուն | Աբդ ալ-Մալիք Իբն Մարվան |
Ծնվել է՝ | 646[1][2][3] |
Ծննդավայր | Մադինա, Ուղղահավատ խալիֆների պետություն |
Մահացել է՝ | հոկտեմբերի 4, 705 |
Վախճանի վայր | Դամասկոս, Օմայյան խալիֆայություն |
Ազգություն | արաբ |
Տոհմ | Օմայաններ |
Հայր | Մարվան I |
Մայր | Աիշա բինթ Մուավիա բին Մուգիրա |
Երեխաներ | Ալ Վալիդ I, Հիշամ իբն Աբդ ալ-Մալիք, Յազիդ II, Սուլայման, Մասլամահ իբն Աբդ ալ-Մալիք, Marwan ibn Abd al-Malik?, Fatima bint Abd al-Malik?, Muhammad ibn Abd al-Malik ibn Marwan?, Sa'id ibn Abd al-Malik?, Աբդալլահ իբն Աբդ ալ-Մալիք և Bakkar ibn Abd al-Malik? |
Հավատք | իսլամ |
Աբդ ալ-Մալիքը ճնշել է Աբդալլահ Իբն ազ-Զուբայրի (Մեքքայում) ու նրա կողմնակիցների (Իրաքում) խռովությունը (683-692) և խալիֆայությունը վերածել միաձույլ պետության։ Առաջին հարվածն ուղղել է աղանդավորների դեմ, ջախջախելով խարիջիներին 684 թվականին և ճնշելով շիաների ապստամբությունը, 689 թվականին սիրիական զորքը արշավանք կատարեց Եփրատից ներքև, այնուհետև գրավեց Մեդինան, պաշարեց Մելլան, իսկ 692 թվականին վերցրեց այդ քաղաքը։ 701 թվականին Փոքր Ասիայում հաղթեց բյուզանդացիներին, նվաճեց Հայաստանը, Վրաստանն ու Աղվանքը։ Նրա օրոք պետական լեզուն դարձավ արաբերենը (հունարենի ու պահլավերենի փոխարեն), կտրվեց արաբատառ դրամ։ Դամասկոսի ու նահանգների միջև սկսեց գործել պետական փոստը։ Հողահարկը պարտադիր դարձավ նաև մուսուլմանների համար։
Աբդ ալ-Մալիքի կառավարման ժամանակ Արմինիայի արաբ կառավարիչ՝ Աբու Շայխ իբն Աբդալլահը մտադրվում է Հայաստանում մեջտեղից վերացնել հայկական նախարարական տոհմերը, իրենց հեծյալներով հանդերձ, բայց հանդիպում է հայերի կողմից խիստ դիմադրության[4][5] և ի վերջո, 702 թվականին պարտվում Վարդանակերտի ճակատամարտում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.