From Wikipedia, the free encyclopedia
Աբու Աբդալլահ Ջաբիր իբն Հայյան Ալ-ազդի աս-Սուֆի (արաբ․՝ جابر بن حيان, 721[2], Թուս, Իրան - 815[2], ալ-Քուֆա, Իրաք) արաբ ալքիմիկոս, բժիշկ, դեղագործ, մաթեմատիկոս և աստղագետ։ Ծնվել է Տուս քաղաքում ծագումով Եմենից[8] դեղագործ Հայան ալ-Ազդիի ընտանիքում։ Միջնադարյան Եվրոպայում հայտնի է եղել լատիներեն Գեբեր (Geber) անունով։ Ջաբիր իբն Հայյանը Էվկլիդեսի «Սկզբունքների»և Պտղոմեոսի «Ալմագեստի» վերաբերյալ կազմել է մեկնաբանություններ։ Հեղինակել է «Գիրք աստղաբուծարանի կառուցման մասին», «Նուրբ զիջ», «Գիրք լուսատուների դիրքի մասին», «Գիրք հայելիների մասին»։ Որպես հայտնի բժիշկ նա գրել է «Թույների և հակաթույների գիրքը» և «Գթության գիրքը»։
![]() | |
Ծնվել է | 721[2] Թուս, Իրան |
Մահացել է | 815[2] ալ-Քուֆա, Իրաք |
Դավանանք | իսլամ[3] և շիա իսլամ[4][5][6] |
Մասնագիտություն | աստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկոս, բժիշկ, ալքիմիկոս, Խորագետ և դեղագործ |
Գործունեության ոլորտ | Ալքիմիա և քիմիա |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն և լատիներեն[7] |
Հայտնի աշակերտներ | Զուլ-Նուն Ալ-Միսրի |
Jabir ibn Hayyan Վիքիպահեստում |
Ենթադրվում է, որ Ջաբիր իբն Հայյանն իր անունով ստորագրած հարյուրավոր ալքիմիական աշխատություններից ընդամենը մի քանի աշխատանքների հեղինակ է։ Այս աշխատություններում ալքիմիան հետևում է Արիստոտելի գաղափարների չորս տարրերի հատկանիշների՝ ջերմության, ցուրտի, խոնավության և չորության կրելու մասին։ Այդ աշխատություններից շատերը կրում էին տեսական կամ առեղծվածային բնույթ, իսկ մյուսները ներկայացնում էին լաբորատոր փորձերի մանրամասն նկարագրությունները։ Ջաբիրի աշխատությունները չափազանց բարձր հեղինակություն և ազդեցություն ունեին ինչպես արաբական, այնպես էլ արևմտաեվրոպական ալքիմիայում։
Ջաբիր իբն Հայյանի աշխատությունների մեջ առավել հետաքրքրական է «Յոթանասունների գիրքը», որը 70 գլուխներից բաղկացած աստվածաբանական, քաղաքական և բնագիտական տարբեր հարցերի վերաբերյալ հանրագիտարան է։ Նա «Յոթանասունների գրքերի» վերջին գլուխներում մետաղների և հանքանյութերի վերաբերյալ տեղեկություններ է տալիս։
Բնության մեջ հանդիպող բազմազան նյութերից Ջաբիրի ուշադրության կենտրոնում է հայտնվում յոթ մետաղները ինչպես նաև հանքանյութերը։ Ջաբիրին ակնհայտորեն բավարար չէ արիստոտելական չորս տարրական տարրերը այս բոլոր նյութերի հատկությունները բնութագրելու համար, մասնավորապես, մետաղների այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք են դյուրավառությունը, դյուրագրգռությունը և մետաղական փայլը։ Հետևաբար, Ջաբիրը առաջարկում է սնդիկի, ծծումբ մետաղների ծագման տեսություն, որտեղ ներկայացնում է որպես մետաղների երկու բաղադրիչ՝ մետաղականության սկզբունքի (փիլիսոփայական սնդիկ) և այրման սկզբունքի (փիլիսոփայական ծծումբ) հասկացությունները։ Նրա կողմից ծծումբը համարվում է որպես այրման սկզբունք, իսկ սնդիկը՝ մետաղականության։ Ջաբիրի ուսմունքների համաձայն չոր գոլորշիները գետնին խտացնելով ստացվում է ծծումբ, իսկ խոնավներինը՝ սնդիկ։ Ծումբը և սնդիկը տարբեր ձևերով ձուլվելով ստանում են հայտնի մետաղները։ Ոսկին որպես ամենակատարյալ մետաղ առաջանում է միայն այն դեպքում, եթե ամբողջովին մաքուր ծծումբը և սնդիկը վերցվեն առավել բարենպաստ հարաբերակցությամբ։ Ըստ Ջաբիրի երկրի վրա ոսկու և այլ մետաղների ձևավորումը տեղի է ունենում դանդաղ և աստիճանաբար։ Ոսկու «հասունացումը» կարող է արագացվել որոշակի «դեղամիջոցի» կամ «փիլիսոփայական քարի» օգնությամբ, ինչը հանգեցնում է մետաղների սնդիկի ու ծծմբի հարաբերակցության փոփոխությանը և վերջիններիս ոսկու և արծաթի վերափոխմանը։ Ջաբիր Հայյանը նկարագրել է նաև տարբեր քիմիական գործողություններ (թորում, սուբլիմացիա, լուծարում, բյուրեղացում և այլն) և որոշ քիմիական պատրաստուկներ (արջասպ, պաղլեղներ, ալկալիներ, ամոնիակ և այլն), ինչպես նա շարադրել է քացախաթթվի, ազոտաթթվի թույլ լուծույթի, սպիտակ կապարի ստացման եղանակները։
Seamless Wikipedia browsing. On steroids.