Քացախաթթու
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քացախաթթու, օրգանական թույլ, միահիմն կարբոնաթթու CH3COOH բանաձևով (էթանաթթու)։ Քացախաթթվի աղերը և բարդ եթերները կոչվում են ացետատներ։
Remove ads
Remove ads
Պատմություն
Քացախը հանդիսանում է գինու խմորման արդյունք և հայտնի է մարդկանց շատ հին ժամանակնորից։ Առաջին տեղեկությունները քացախաթթվի օգտագործման մասին մեզ տվել է հույն պատմիչ Տեոֆրաստը (մ.թ.ա. 3-րդ դար)։ Այնտեղ նկարագրված էր քացախաթթվի և մետաղների փոխազդեցությունը, որի արդյունքում առաջանում էին արվեստում կիրառվող որոշ պիգմենտներ։
Քացախաթթուն օգտագործում էին կապարյին բելիլա, ստանալու համար։ Հին Հռոմում թթված գինին պահելով կապարային տարրաներում ստանում էին քաղցր մի ըմպելիք՝ «Սապա»։ Սապան պարունակում էր մեծ քանակությամբ կապարի ացետատ, որը շատ քաղցր նյութ է, այն նաև անվանում են՝ «Կապարային շաքար» կամ «Սատուրնի շաքար»։ 8-րդ դարում առաջին անգամ արաբ ալքիմիկ Ջաբիր իբն Խաինը ստացավ կոնցենտրիկ քացախաթթու, թորման եղանակով։
Վերածննդի դարաշրջանում քացախաթթու ստանում էին որոշ մետաղների ացետատների սուբլիմացիայից (առավելաշատ օգտագործում էին պղնձի երկվալենտ ացետատը)։

Քացախաթթվի հատկությունները փոփոխվում են նրա մեջ պարունակվող ջրի քանակով։ Դրա հետ կապված հնում կարծում էին, որ գինուց և ացետատներից ստացված թթուները երկու տարբեր թթուներ են։ 1847 թվականին Ադոլֆ Կոլբեն քացախաթթու սինթեզեց անօրգանական նյութերից։ Նա քացախաթթու սինթեզեց ծծմբածխածինը քլորացնելով մինչև տետրաքլորմեթան, որի պիրոլիզից ստացավ տետրաքլորէթիլեն։ Վերջինս ջրում քլորացնելիս նա ստացավ տրիքլորքացախաթթու, որը էլեկտրականությամբ վերականգնելիս ստացավ քացախաթթու։
Remove ads
Ֆիզիկական հատկություններ

Քացախաթթուն իրենից ներկայացնում է անգույն, սուր հոտով, թթու համով հեղուկ։ Հիդրոսկոպիկ է։ Ջրում լուծվում է անսահմանափակ քանակությամբ։ Իր մեջ լավ լուծում է անօրգանական գազեր և այլ նյութեր, օրինակ՝ HF, HI, HCl, HBr և այլ նյութեր։ Գոյություն ունի ցիկլիկ և գծային դիմերների ձևով։ 100 տոկոսանոց քացախաթթուն կոչվում է սառցային, որը սառեցնելիս առաջացնում է սառցանման զանգված։
- Հարաբերական դիէլեկտրիկ թափանցելիություն՝ 6,15 (20 °C)
- Մակերեսային լարվածություն՝ 27,8
- Սահմանային ջերմունակություն, հաստատուն ճնշման տակ՝ 2,01 Ջ/գ*Կ (17 °C)
- Օդում բռնկման ջերմաստիճանը՝ 38 °C
- Ինքնահալման ջերմաստիճանը օդում՝ 454 °C
- Այրման ջերմաքանակ՝ 876,1 կՋ/մոլ
Քացախաթթուն որոշ նյութերի հետ առաջացնում է երկակի ազեոտրոպ խառնուրդներ՝
- Քացախաթթուն որոշ նյութերի հետ առաջացնում է եռակի ազեոտրոպ խառնուրդներ՝
Remove ads
Ստացում
Արդյունաբերական եղանակ
Հին արդյունաբերությունում քացախաթթու ստանում են ացետալդեհիդի և բութանի օքսիդացումից։
- Ացետալդեհիդը օքսիդանում է երկվալենտ մագնեզիումի ացետատի ներկայությամբ, բարձր ջերմաստիճանի և ճնշման տակ (η=95%,50-60 °С )՝
- Նորմալ բութանի օքսիդացումը տեղի է ունենում 150-200 °C -ում և 150 մթն. ճնշման տակ՝
Երկու եղանակնել հիմնված են նավթի կրեկինգի արդյունք հանդիսացող նյութերի օքսիդացման վրա։
Մեթանոլի կատալիտիկ կարբոնիզացիա

Քացախաթթվի ստացման արդյունաբերական կարևորագույն եղանակներից է մեթանոլի կատալիտկ կարբոնիզացիան ածխածնի մոնօքսիդով՝
Այս ռեակցիան հայտնաբերվել է BASF կազմակերպության գիտնականների կողմից 1913 թվականին։ 1960 թվականին այդ կազմակերպությունը հիմնադրեց այս եղանակով քացախաթթու արտադրող առաջին գործարանը։ Այս պրոցեսում կատալիզատոր է հանդիսանում կոբալտի յոդիդը։ Գործարաններից մեկը հիմնադրվել է Գեիսմարում (Լուիզիանա նահանգ)։ Այն երկար ժամանակ հանդիսանում էր ԱՄՆ-ի միակ BASF-ի գործարանը։
Մեթանոլի կատալիտիկ կարբոնիզացիաի մեթոդի ավելի կատարելագործված եղանակը ուսումնասիրվել է Մոնսանտո կազմակերպության կողմից 1970 թվականին։ Դա հոմոգեն պրոցես է, որում որպես կատալիզատոր օգտագործվում է ռոդիումի աղեր։ BP կազմակերպությունում որպես կատալիզատոր օգտագործվում են իրիդիումի միացությունները։
Բիոքիմիական եղանակ
Բիոքիմիական եղանակում օգտագործվում է որոշ միկրոօրգանիզմների էթանոլը օքսիդացնելու հատկությունը։ Այս եղանակու որպես հումք օգտագործում են էթանոլ պարունակող հեղուկներ կամ էթանոլի լուծույթ։ Այդ ռեակցիայում մասնակցում է ալկոհոլօքսիդազ ֆերմենտը։
Ացետիլենի հիդրատացիա
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads