From Wikipedia, the free encyclopedia
Ֆիրդուսի (պարսկերեն՝ فردوسی, կարդ.՝ Ֆերդոսի, 940[1], Թուս, Սամանիների պետություն - մոտ 1020[1][2], Թուս, Ղազնևիների պետություն), պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «Շահնամե» պոեմի հեղինակը։
Ֆիրդուսի պարս.՝ فِردُوسی | |
---|---|
Ծննդյան անուն | պարս.՝ حَکیم اَبوالقاسِم فِردُوسی طوسی |
Ծնվել է | 940[1] |
Ծննդավայր | Թուս, Սամանիների պետություն |
Վախճանվել է | մոտ 1020[1][2] |
Վախճանի վայր | Թուս, Ղազնևիների պետություն |
Գերեզման | Թուս |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | պարսկերեն |
Քաղաքացիություն | Սամանիների պետություն և Ղազնևիների պետություն |
Ուշագրավ աշխատանքներ | Շահնամե |
Ֆիրդուսի Վիքիքաղվածքում | |
Ferdowsi Վիքիպահեստում |
Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. «Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի Հազկերտի պատմությունը Սեֆոնդարմոդ ամսի Արադ օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։
Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ Մոհլը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934 թ.-ին էլ Իրանում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ[3]։
Մանկությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հայրը եղել է մոլլա՝ Մավլան Ահմադ, մի բավական կիրթ մարդ, որ որդուն լավ դաստիարակություն է տվել։ Հատկապես նշում են, որ նա որդուն սովորեցրել է պահլավերեն ու արաբերեն, որ հետագայում օգնել է բանաստեղծին հին աղբյուրներ օգտագործելու գործում։ Ֆիրդուսին հորից ժառանգել է մի փոքրիկ կալվածք, որ, ինչպես երևում է «Շահնամե»-ում տեղ գտած ակնարկներից, բավական չի եղել իր կարիքները հոգալու համար։ Վկայում են, որ մանուկ հասակում եղել է ժրաջան ու համեստ։
Մոտավորապես 36-37 տարեկանից սկսում է աշխատել «Շահնամե»-ի վրա։ Նա արդեն վաղ հասակից ուզում էր պարսից էպոսը չափածոյի վերածել, բայց երբ լսեց Դաղիղիի մասին, որը ձեռնարկել էր էպոսի մշակումը, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով, ավելի բուռն եռանդով ձեռնամուխ եղավ դրան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.