Ելենա Կլիմենտևնա Կատուլսկայա (ռուս.՝ Елена Климентьевна Кату́льская, մայիսի 21 (հունիսի 2), 1888[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 19, 1966(1966-11-19)[2][4][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2][3]), ռուսական խորհրդային կամերային և օպերային երգչուհի (քնարական կոլորիտային սոպրանո), մանկավարժ, հրապարակախոս։
Արագ փաստեր Ելենա Կատուլսկայա, Ծնվել է ...
Փակել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950)։
Ելենա Կատուլսկայան ծնվել է 1888 թվականի մայիսի 21-ին (հունիսի 2) Օդեսայում, «Օդեսայի նավահանգստի» պետի ընտանիքում։ Մանկուց զբաղվել է երաժշտությամբ։ Սովորել է Օդեսայի Մարիինյան գիմնազիայում, միաժամանակ Կ. Ֆ. Լագլերի երաժշտական դասընթացներում (դաշնամուրի դասարան և 1904-1905 թվականներին Ի. Սուպրունենկոյի երգեցողության դասարան)։ 1905 թվականին տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգ` սկսել է երաժշտության դասեր տալ, միաժամանակ վոկալի դասեր ստանալ Իպպոլիտ Պրյանիշնիկովի մոտ, իսկ 1907 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (ուսուցիչ` Նատալյա Իրեցկայա, ավարտել է 1909 թվականին)։ Այդ ընթացքում դասավանդել է երաժշտություն և Ֆրանսերեն։
Կոնսերվատորական առաջին ներկայացման ժամանակ նրան նկատել է կայսերական թատրոնների կառավարիչ Վլադիմիր Տելյակովսկին և հրավիրել Մարիինյան թատրոն, որտեղ աշխատել է 1907 թվականից մինչև 1913 թվականները։ Այնուհետև հրավիրվել է Մոսկվա, 1913-1946 թվականներին եղել է Մեծ թատրոնի մենակատարը։ Թատրոնում հանդես գալու սկզբնական շրջանում Կատուլսկայան ստացել է դերասանական վարպետության և պարի դասեր։ 1918-1922 թվականներին սովորել է Մեծ թատրոնի օպերային ստուդիայում Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարությամբ։ Մեծ թատրոնի բեմում կատարել է 46 օպերային դերերգեր։
Կատուլսկայայի կամերային երգացանկում ընդգրկված էին ավելի քան 700 ստեղծագործություններ։ 1910-1913 թվականներին բազմիցս հանդես է եկել Վելիկոռուսական նվագախմբում Վասիլի Վասիլևիչ Անդրեևի ղեկավարությամբ (այժմ` Վ. Վ. Անդրեևի անվան պետական ակադեմիական ռուսական նվագախումբ)։ Կատարել է ռուսական ժողովրդական երգեր, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Ալյաբևի, Ալեքսանդր Գուրիլյովի ռոմանսները։ 1913 -1917 թվականներին մասնակցել է Սերգեյ Կուսևիցկու ղեկավարությամբ կազմակերպված մոսկովյան համերգներին և Սերգեյ Վասիլենկոյի կազմակերպած «Պատմական համերգներին»։ 1917 թվականից հետո նա սիմֆոնիկ համերգներով հանդես եկավ Նիկոլայ Գոլովանովի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի, Էմիլ Կուպերի, Վյաչեսլավ Սուկի, Ալբերտ Կոուտսի կողմից ղեկավարված նվագախմբերի, տավղահարներ Վերա Դուլովայի, Քսենյա Էրդելի և այլ անվանի երաժիշտների ու կատարողների հետ։ Համերգային էստրադայում հանդես է եկել մինչև 1958 թվականը։ Նիկոլայ Ռակովը երգչուհուն նվիրել է «Ծիծեռնակ» ռոմանսը։
Կատուլսկայան հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և արտասահմանում` Մոնղոլիայում (1938), Լեհաստանում։ 1920-ական թվականների կեսերից ձայնագրել է ձայնասկավառակներ (ավելի քան 200 ստեղծագործություն), հանդես է եկել ռադիոյով։
Մանկավարժական գործունեությամբ սկսել է զբաղվել 1935 թվականից Մեծ թատրոնի Օպերային ստուդիայում, 1944-1951 թվականներին հանդես է եկել որպես իր մենակատարների վոկալ վարպետության բարձրացման գծով ավագ խորհրդատու, 1948 թվականից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1950 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Նրա ուսանողների թվում են եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Մարիա Մակսակովան, Տամարա Միլաշկինան, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստներ Իրինա Մասլեննիկովան, Ալեքսեյ Մասլեննիկովը, Լիլյա Գրիցենկոն, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի Տատյանա Վոսկրեսենսկայան, Բուլղարացի երգչուհի Ն. Դոբրիյանովան, Ռաիսա Կոտովան, Լիդիա Լուբենցովան և ուրիշներ։
Վոկալ արվեստի մասին բազմաթիվ հոդվածների` Անտոնինա Նեժդանովայի, Վասիլի Պետրովի, Նադեժդա Օբուխովայի, Լեոնիդ Սոբինովի, Քսենյա Ձերժինսկայայի, Իվան Կոզլովսկու, Ալեքսեյ և Գրիգորի Պիրոգովների մասին հուշագրությունների հեղինակ է։ 1941-1966 թվականներին նրա խմբագրությամբ հրատարակվել են ռուս և արտասահմանյան կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների 11 ժողովածուներ։
Ելենա Կլիմենտևնա Կատուլսկայան մահացել է 1966 թվականի նոյեմբերի 19-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը (տեղամաս № 3)[5][6][7]:
Կատարել է 46 դերերգեր, այդ թվում`
- Լակմե (Լակմե Լեո Դելիբ, Մարինինյան թատրոն, 1909, դեբյուտ)
- Ամուր (Օրփեոս և Էվրիդիկե, Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ, Մարինինյան թատրոն, 1911, ռեժիսոր` Վսևոլոդ Մեյերխոլդ)
- Լյուչետա («Չորս դեսպոտները», Էրմանո Վոլֆ-Ֆերարի) (ԽՍՀՄ-ում դերերգի առաջին կատարող)
- Ձյունանուշ (Ձյունանուշիկը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- Մարֆա (Թագավորի հարսնացուն, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- Վելխովա (Սադկո, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- Պանոչկա (Մայիսյան երեկո, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- Շեմախանի թագուհի (Ոսկի աքլորիկը, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- Կարապ արքայադուստրը (Սալթան թագավորի հեքիաթը, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով)
- Քսենյա (Բորիս Գոդունով Մոդեստ Մուսորգսկի)
- Նատաշա (Ջրահարս, Ալեքսանդր Դարգոմիժսկի)
- Տատյանա (Եվգենի Օնեգին, Պյոտր Չայկովսկի)
- Անտոնիդա (Կյանքը հանուն ցարի Միխայիլ Գլինկա)
- Լյուդմիլա (Ռուսլան և Լյուդմիլա, Միխայիլ Գլինկա)
- Ռոզինա (Սևիլյան սափրիչ, Ջոակինո Ռոսսինի)
- Ցերլինա (Ֆրա Դյավոլո, Դանիել Օբեր)
- Ջուլետա (Ռոմեո և Ջուլիետ, Շառլ Գունո)
- Միմի (Բոհեմ, Ջակոմո Պուչչինի)
- Չիո-Չիո-սան (Մադամ Բատերֆլայ, Ջակոմո Պուչինի)
- Տոսկա (Տոսկա, Ջակոմո Պուչինի)
- Մանոն («Մանոն» Ժյուլ Մասնե)
- Պաժ Ուրբան և Մարգարիտա Վալուան (Հուգենոտներ, Ջակոմո Մեյերբեր)
- Նեդդա (Պայացներ Ռուջերո Լեոնկավալո)
- Վիոլետա (Տրավիատա, Ջուզեպպե Վերդի)
- Ջիլդա (Ռիգոլետտո, Ջուզեպպե Վերդի)
- Լենորա (Տրուբադուր, Ջուզեպպե Վերդի)
- Լեյլա (Մարգարիտ որոնողները, Ժորժ Բիզե)
- Մարգարիտա (Ֆաուստ Շառլ Գունո)
- Тридцать лет на оперной сцене / Творческая автобиография Е. К. Катульской к 30-летию сценической деятельности// Декада моск. зрелищ. 1939. № 31;
- Работа с молодым певцом в театре // Материалы всесоюзной конференции по вокальному образованию. 1940. — М.; Л., 1941. C. 120—126;
- Замечательный русский артист / о Л. Савранском/ // Сов. артист. 1961. № 19; Соревнование молодых певцов // Сов. искусство. 1938. 22 дек.;
- Расцвет народного творчества // Рабочая Москва. 1938. 23 мая.
- Е. К. Катульская // Радиопрограммы. 1937. 17 мая.
- Грошева Елена Андреевна, Концерт Е. К. Катульской // Сов. искусство. 1938. 2 апреля.
- Артистка высокой культуры // Сов. артист. 1939. 11 окт. [Н. К-в.].
- Катульская Е. Тридцать лет на оперной сцене // Декада моск. зрелищ. 1939. № 31. С. 16. Творческая автобиография.
- 30-летний юбилей Е. К. Катульской // Сов. искусство. 1939. 18 дек. [Е. Г.].
- Творческий путь Е. К. Катульской // Сов. артист. 1939. 11 октября.
- Мохова А. Замечательная артистка — педагог // Сов. артист. 1940. 17 марта.
- Сизов А. Серьёзная концертная работа // Сов. артист. 1940. 29 декабря.
- Концерт Е. Катульской // Веч. Москва. 1944. 9 мая.
- Творческий вечер Е. Катульской в Доме актёра // Веч. Москва. 1944. 30 мая.
- Катульская Е. Новый прекрасный мир // Сов. артист. 1947. 7 ноября. О творческой работе с 1917 по 1947 гг.
- Концерт-отчет Е. К. Катульской // Сов. артист. 1947. 26 ноября.
- Алемасова Л. Передовик пропаганды музыкальной культуры // Сов. артист. 1950. 1 января.
- Выдающаяся певица и артистка / Мчедели Д., Черняков Т. и др. // Сов. артист. 1951. 15 июня.
- Грошева Е. Катульская. — М., 1957. — 237 с.
- Шпиллер Н. Работа о русской певице // Сов. артист. 1958. 5 марта. О кн.: Грошева Е. Катульская. — М., 1957.
- Грошева Е. Замечательная русская певица: К 70-летию со дня рождения Е. К. Катульской // МЖ. 1958. № 9. С. 12—13.
- Лемешев С. Народная артистка // Сов. культура. 1958. 3 июня.
- Максакова М. Славный юбилей певицы // СМ. 1958. № 7. С. 99—100.
- Талахадзе Т. Поет Е. К. Катульская // Веч. Москва. 1958. 4 июня.
- Турчина А. Полвека в искусстве: 50 лет творческой деятельности Е. К. Катульской // Сов. артист. 1958. 4 июня.
- Власов Вл. Наш друг // СМ. 1963. № 6. С. 75—76.
- Добриянова Н. Незабываемое… // СМ. 1963. № 6. С. 76—77. О пед. работе Е. Катульской.
- Катульская Елена Климентьевна // Театр. энциклопедия. — М., 1963. Т. 2. С. 1180—1181.
- Козловский И. Я помню чудное мгновенье // СМ. 1963. № 6. С. 73—74.
- Максакова М. Артистка, художник, педагог // Веч. Москва. 1963. 3 июня.
- Максакова М. Выдающаяся русская певица // МЖ.1963. № 12. С. 8.
- Масленникова И. Замечательный деятель вокального искусства: К 75-летию Елены Климентьевны Катульской // Сов. артист. 1963. 3 июня.
- Мелик-Пашаев А. Вдохновенный мастер // СМ. 1963. № 6. С. 72—73.
- Озеров H. H. Оперы и певцы: Высказывания, впечатления. — М., 1964. С. 182—183;
- Елена Климентьевна Катульская // Сов. артист. 1966. 25 ноября.
- Е. К. Катульская // Правда. 1966. 21 ноября.
Մահախոսական
- Е. К. Катульская / Фурцева Е., Хренников Т., Шостакович Д. и др. // Сов. культура. 1966. 22 ноября. Некролог.
- Норцов П. Замечательная певица, прекрасный педагог // Сов. артист. 1966. 25 ноября.
- Грошева Е. Все остается людям: Памяти Е. К. Катульской // СМ. 1967. № 4. С. 48—54.
- Е. К. Катульская // СМ. 1967. № 2. С. 159—160.
- Масленников А. Дорогой человек // СМ. 1967. № 4. С. 54—58.
- Мирзоева М. Художник, музыкант, педагог // СМ. 1967. № 4. С. 58—60.
- Памяти ушедших: Е. К. Катульская // МЖ. 1967. № 2. С. 22—23.
- Архипова И. Выдающийся мастер вокального искусства: К 80-летию Е. К. Катульской // Сов. артист. 1968. 7 июня.
- Максакова М. Её не забыть никогда // СМ. 1968. № 6. С. 156—157.
- Покровский Б. Большой путь в искусстве: К 80-летию со дня рождения нар. арт. СССР Е. К. Катульской // Сов. культура. 1968. 20 июня.
- Ряжский О. Е. К. Катульская и её ученики // Радио и телевидение. 1971. 15—21 ноября.
- Елена Климентьевна Катульская / Сост. Е. Грошева. — М., 1973. — 324 с.
- Мемориальная доска Е. К. Катульской // Сов. артист. 1973. 7 сентября.
- Памяти народной артистки // Веч. Москва. 1973. 30 июня.
- Костецкий Е. Памяти Катульской // Там же. 1973. № 11;
- Елена Климентьевна Катульская / Ред.-сост. Е. А. Грошева. — M., 1973;
- Иванова М. Одухотворенная колоратура // ТЖ. 1974. № 1. С. 7.
- Катульская Елена Климентьевна // Муз. энциклопедия. — М., 1974. Т. 2. С. 746.
- Лемешев Сергей Яковлевич «Елена Климентьевна Катульская» // МЖ 1974. № 6. С. 23. О кн.: Елена Климентьевна Катульская. — М., 1973.
- Борисова С. «Елена Климентьевна Катульская». Ред.-сост. Е. Грошева. — М., 1973. — 324 с // СМ. 1976. № 5. С. 121—123.
- Грошева Е. Елена Климентьевна Катульская // Мастера Большого театра: Народные артисты СССР. — М., 1976. С. 34—51.
- Милашкина Т. Учительница первая моя // ТЖ. 1976. № 9. С. 23.
- Катульская // В мире музыки: Календарь. 1978 / Сост. Л. Григорьев, Я. Платек. — М., 1977. С. 52.
- Поляновский Г. А. 70 лет в мире музыки. — М., 1981. С. 196—197;
- Максакова М. Артистка, художник, педагог // Веч. Москва, 1983. 3 июня.
- Певица редкого дарования: К 100-летию со дня рождения Е. К. Катульской // Сов. артист. 1988. 19 июня.