From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Միխայլովիչ Իպոլիտով-Իվանով (ռուս.՝ Михаил Михайлович Ипполитов-Иванов, նոյեմբերի 7 (19), 1859[1], Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 28, 1935[2][1][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ Հանրապետության ժողովրդական արտիստ (1922 թվականին)։
Միխայիլ Իպոլիտով-Իվանով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7 (19), 1859[1] Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 28, 1935[2][1][3][…] (75 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Ամուսին | Varvara Mikhailovna Zarudnaya?[4] |
Պարգևներ | |
Ippolitov-Ivanov Mikhail Վիքիպահեստում |
1882 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (Ն. Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական դասարանը), դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, եղել առաջին տնօրենը (1884-1893 թվականներին, աշակերտներից՝ Ա. Տիգրանյան, Զ. Փալիաշվիլի, Ս. Բարխուդարյան, Ա. Մայիլյան), հանդես եկել որպես դիրիժոր։ 1899-1906 թվականներին Մ. Մամոնովի Մոսկովյան մասնավոր օպերայի, Ս. Զիմինի օպերային թատրոնի, 1925 թվականից Մեծ թատրոնի դիրիժորն էր, 1893 թվականից՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից՝ Ս. Վասիլենկո, Ռ. Գլիեր), 1905-1918 թվականներին՝ տնօրեն, 1919-1922 թվականներին՝ ռեկտոր, 1924-1925 թվականներին՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի ռեկտոր և պրոֆեսոր (աշակերտներից՝ Ա. Բալանչիվաձեն, սիմֆոնիա, երգեր, ռոմանսներ, խմբերգեր, վոկալ և կամերա–գործիքային անսամբլներ (այդ թվում՝ 4 պիես լարային կվարտետի համար, հիմնված հայկ. ժող. մեղեդիների վրա), սիմֆոնիկ երկեր («Կովկասյան էսքիզներ», 1894 թվականին, 4-րդ մասում՝ Զեյթունցիների քայլերգը, «Հայկական ռապսոդիա», 1895 թվականին, «Ծիծեռնակ» երգի հիման վրա, «Իվերիա», 1895 թվականին, «Թուրքական ֆրագմենտներ», 1925 թվականին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.