Գատչինա
քաղաք Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Գատչինա (ռուս.՝ Га́тчина), քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիս-արևմուտքում, 2021 թվականի ապրիլի 5-ից՝ Լենինգրադյան մարզի պետական իշխանության բարձրագույն մարմինների նստավայրը[3]։ Այդ մարզի ամենամեծ բնակավայրն է և Գատչինայի շրջանի վարչական կենտրոնը։ [4]Բնակչության թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 92.937: Գտնվում է Սանկտ Պետերբուրգից Պսկով տանող եվրոպական E95 ավտոմայրուղու 45-րդ կիլոմետրի մերձակայքում[5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գատչինա | |||||
ռուս.՝ Троцк ռուս.՝ Красногвардейск | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Gatchinskoye urban settlement?[1] | ||||
Առաջին հիշատակում | 1500 | ||||
Մակերես | 28,75 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▼91 719 մարդ (2024)[2] | ||||
Հեռախոսային կոդ | 81371 | ||||
Փոստային դասիչ | 188300, 188319, 188301, 188302, 188303, 188304, 188305, 188306, 188307, 188308, 188309 և 188310 | ||||
Պաշտոնական կայք | gatchina-meria.ru(ռուս.) | ||||
| |||||
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1499 թվականին, Խոտչինո անվանումով և որպես Նովգորոդի հանրապետության գյուղերից մեկը։ 1796 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ժամանակի ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է. Խոտչինոն փոխվել է Գատչինայի (մինչև 1923 թվականի փետրվարի 14-ը), ապա՝ խորհրդային կուսակցական և պետական գործիչ Տրոցկու անունով կոչվել է Տրոցկ (մինչև 1929 թվականի օգոստոսի 2-ը), այնուհետև՝ Կրասնոգվարդեյսկ (մինչև 1944 թվականի հունվարի 28-ը)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին գերմանացի զավթիչները քաղաքին տվել են Լինդեմանշտադ (գերմ.՝ Lindemannstadt) անվանումը՝ 18-րդ բանակի հրամանատար Գեորգ Լինդեմանի պատվին, սակայն դա հաշվի չի առնվել ԽՍՀՄ պետական իշխանության մարմինների կողմից[6]։ 1944 թվականի հունվարի 23-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով քաղաքին վերադարձվել է իր պատմական անվանումը՝ Գատչինա[7]։ Բնակավայրին լայն ճանաչում է բերել Գատչինայի մեծ պալատը, որը 18-19-րդ դարերում եղել է ռուսական ցարական ընտանիքի կեցավայրերից մեկը։ Քաղաքի պատմական կենտրոնը՝ մեծ պալատով հանդերձ, մտնում է գեղարվեստա-ճարտարապետական, պալատա-պարտեզային «Գատչինա» թանգարան-արգելոցի մեջ, որն ընդգրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[8][9]։
2015 թվականի ապրիլին Գատչինան արժանացել է «Ռուսաստանի ռազմական փառքի քաղաք» պատվավոր կոչմանը[10]։
Գատչինան բարեկամական սերտ հարաբերություններ ունի հետևյալ քաղաքների հետ[11][12][13].
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1838[17] | 1840[18] | 1856[19] | 1860[20] | 1862[21] | 1893 | 1897[22] |
3000 | ↗5400 | ↘5200 | ↗9200 | ↗9227 | ↗14 500 | ↗14 824 |
1920 | 1923[23] | 1926[24] | 1931[25] | 1935[26] | 1939[27] | 1943[28] |
↘14 087 | ↗15 793 | ↗16 600 | ↗19 000 | ↗38 700 | ↘38 201 | ↘22 000 |
1944[28] | 1959[29] | 1967 | 1970[30] | 1973[25] | 1976[25] | 1979[31] |
↘2500 | ↗36 725 | ↗53 000 | ↗63 292 | ↗68 000 | ↗73 000 | ↗75 153 |
1982[32] | 1986[25] | 1987[33] | 1989[34] | 1992 | 1996[25] | 1997[25] |
↗77 000 | ↗80 000 | ↗81 000 | ↘79 714 | ↗80 900 | ↗81 000 | ↗81 800 |
1998[25] | 2000[25] | 2001[25] | 2002[35] | 2003[25] | 2005[25] | 2006[36] |
↘81 400 | ↗81 800 | ↘81 700 | ↗88 420 | ↘88 400 | ↗88 500 | ↗89 100 |
2007[25] | 2008[37] | 2009[38] | 2010[39] | 2011[25] | 2012[40] | 2013[41] |
→89 100 | ↗89 900 | ↗90 147 | ↗92 937 | ↘92 900 | ↗93 843 | ↗95 135 |
2014[42] | 2015[43] | 2016[44] | 2017[45] | 2018[46] | 2019[47] | 2020[48] |
↗95 860 | ↗96 334 | ↘95 623 | ↘95 186 | ↘94 447 | ↘93 710 | ↘91 685 |
2021[49] | 2023[50] | |||||
↗94 377 | ↘92 684 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.