Եվգենի Օնեգին (օպերա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Օնեգին (ռուս.՝ Евгений Онегин, 1877 - 1878), ռուս երգահան Պյոտր Չայկովսկու օպերա յոթը տեսարանով ըստ Ալեքսանդր Պուշկինի նույնանուն ստեղծագործության։ Առաջին բեմադրությունը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնում 1879 թ. մարտի 17 (29) Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով և Նիկոլայ Ռուբինշտեյնի ղեկավարությամբ։ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում բեմադրվել է 1884 թ. հոկտեմբերի 19 (31)։ Հայաստանում օպերան բեմադրվել է 1943 թ. (դիրիժոր - Գ.Բուդաղյան, բեմադրիչ – Ի.Վոլչեկ)[1], 1955 թ. (դիրիժոր- Յ.Դավթյան, բեմ.- Գ.Մելքումյան)[2] և 1964 թ. (դիրիժոր – Ս.Չարեքյան, բեմ. – Հ.Ղափլանյան)[3]։
Եվգենի Օնեգին ռուս.՝ Евгений Онегин | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Կոմպոզիտոր | Պյոտր Չայկովսկի |
Լիբրետտոյի հեղինակ | Կոնստանտին Շիլովսկի |
Սյուժեի աղբյուր | Ալեքսանդր Պուշկին. «Եվգենի Օնեգին» չափածո վեպ |
Գործողությունների քանակ | 3 արար և 7 tableau |
Տևողություն | 3 ժամ |
Կերպարներ | Triquet?, Filippyevna?, Tatyana?, Larina?, Olga?, Company Commander?, Eugene Onegin?, Prince Gremin?, Guillot?, Vladimir Lensky? և Zaretsky? |
Ստեղծման տարեթիվ | 1877 |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 17 (29), 1879 |
Առաջնախաղի վայր | Մոսկվա |
Հրատարակման տարեթիվ | 1879 |
Eugen Onegin Վիքիպահեստում |
Չայկովսկին օպերան անվանել է «Քնարական տեսարաններ», ներկայացվում է գյուղական համեստ ազնվական ընտանիքի զավակի՝ Տատյանայի ճակատագիրը։
Լարինների ընտանիքն ունի երկու դուստր՝ Տատյանան և Օլգան։ Տատյանան համեստ, ազնվաբարո, զգացմունքային աղջիկ է, իսկ նրա քույր Օլգան՝ զվարճասեր և թեթևամիտ։ Ընտանիքին այցելում են երկու քաղաքից ժամանած բարձրաշխարհիկ երիտասարդ՝ Լենսկին և Օնեգինը։ Տատյանան սիրահարվում է վերջինիս, և նամակով հայտնում է իր զգացմունքների մասին։ Օնեգինի կերպարը մեծամիտ է և սառնասիրտ, ուստի նա մերժում է աղջկա սերը և ավելին, սկսում է սիրահետել նրա քրոջը՝ Օլգային, ում սիրահարված էր Լենսկին։ Վերջինս մենամարտի է հրավիրում Օնեգինին և զոհվում է հենց այդ մենամարտում։
Այս դեպքից անցնում է 20 տարի։ Պետերբուրգի բարձրատոհմ հասարակության պալատներից մեկում պարահանդես է, այստեղ է նաև Օնեգինը։ Շրջելով պալատում նա հանդիպում է մի կոմսուհու և ապշած ճանաչում Տատյանային, ով ամուսնացել էր Պետերբուրգի կոմս Գրեմինի հետ։ Միայնակ մնացած Օնեգինը զղջում է և այս անգամ ինքն է սիրահարվում կոմսուհուն, սակայն Տատյանան, հավատարիմ մնալով ամուսնուն, մերժում է Օնեգինի սերը։
Օպերան սկսվում է սիմֆոնիկ նախերգանքով, որտեղ հնչում է Տատյանայի ճակատագրի դրամատիկական թեման։ Հերոսների բնութագրերը օպերայում բացահայտվում են քնարական և դրամատիկական արիաների, ասերգերի և վոկալ զուգերգերի միջոցով։ Խմբերգային համարներից է գյուղական կենցաղը նկարագրող հատապտուղ հավաքող աղջիկների խմբերգը երրորդ տեսարանում։ Լիբրետոն կազմել է գրականագետ Շիլովսկին։
Օպերան ավարտվում է Օնեգինի զղջման ճիչերով.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.