From Wikipedia, the free encyclopedia
Մոնիկա Սելեշ (սերբ.՝ Моника Селеш, Monika Seleš, հունգ.՝ Szeles Mónika, անգլ.՝ Monica Seles, դեկտեմբերի 2, 1973[2][3][4], Նովի Սադ, ՀՍՖՀ[2][5]), հարավսլավացի և ամերիկացի հանրահայտ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի, ով մասնակցել է այդ երկու երկրների դրոշի ներքո։ Աշխարհի նախկին թիվ 1 ռակետ։ 1986 թվականին նա Հարավսլավիայից տեղափոխվել է ԱՄՆ և 1994 թվականին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։ 2007 թվականին Սելեշը ստացել է նաև Հունգարիայի քաղաքացիություն, քանի որ նրա ծնողները հանդիսանում են էթնիկ հունգարացիներ։ Նա կարիերայի ընթացքում ինն անգամ անժանացել է Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարի հաղթողի տիտղոսին, որոնցից 4-ը նա նվաճել է Ավստրալիայի բաց առաջնությունում։ 1990 թվականին նա դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության ամենաերիտասարդ հաղթողը։ 1991-1992 թվականներին եղել է աշխարհի թիվ 1 ռակետ։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Հարավսլավիա ԱՄՆ Հունգարիա |
Բնակվելու վայր | Սարասոտա, Օռլանդո և Նովի Սադ |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 2, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Նովի Սադ, Հարավսլավիա |
Հասակ | 178 սմ |
Քաշ | 70 կգ |
Կարիերայի սկիզբ | 1989 թվական |
Կարիերայի ավարտ | 2008 թվական |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Nick Bollettieri? և Sven Groeneveld? |
Պարգևավճար, USD | 14 891 762 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 595–122[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 1 (1991 մարտի 11) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Հաղթանակ (1991, 1992, 1993, 1996) |
Ֆրանսիա | Հաղթանակ (1990, 1991, 1992) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (1992) |
ԱՄՆ | Հաղթանակ (1991, 1992) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 89–45[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 16 (1991 ապրիլի 22) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (1991, 2001) |
Ֆրանսիա | 3 շրջան (1990) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (1999) |
ԱՄՆ | 1/4 եզրափակիչ (1999) |
Ավարտել է կարիերան |
2007 թվականին ՄԱԿ-ի ներքո գործող Սպիրուլինի հարցերով միջկառավարական ինստիտուցիոն ծրագիրը (IIMSAM), որը պայքարում է թերսնման դեմ, Մոնիկա Սելեշին նշանակել է Բարի կամքի դեսպան և կազմակերպության մամլո-քարտուղար[6]։
Մոնիկա Սելեշը ծնվել է հարվսլավական Նովի Սադ (ներկա պահին Սերբիա) քաղաքում, 1973 թվականի դեկտեմբերի 2-ին, էթնիկ հունգարացու ընտանիքում։ Հայրը՝ Կարոյ Սելեշը (հունգ.՝ Szeles Károly), նկարիչ-մուլտիպլիկատոր, մայրը՝ Էստեր Սելեշ ((հունգարերեն)Szeles Eszter), ծրագրավորող։ 6 տարեկան հասակում, հոր պնդմամբ և ղեկավարությամբ, սկսել է թենիսի դասեր վերցնել։ Մարզումների համար սկզբնական վայր դարձել է տան հետևում գտնվող ավտոմոբիլային կայանը, որտեղ որպես ցանց օգտագործվել է սովորական պարանը, ձգված երկու մեքենաների միջև[7]։ Ընտանիքը իրեն չէր կարող թույլ տալ պրոֆեսիոնալ մարզիչ և որպես ուսումնական ձեռնարկ օգտագործվել է «Համաշխարհային թենիս» ամսագիրը։ Հայրը գնդակի վրա նկարում էր «Թոմ և Ջերի» մուլտֆիլմի հերոս-մկնիկին և դստերն առաջարկում էր իրեն պատկերացնել որպես կատու և որսալ աներես մկնիկին[8]։
Մոնիկան արագ սովորել է լավ խաղալ և արդեն 9 տարեկան հասակում կարողացել է հաղթանակ տանել մինչև 12 տարեկան աղջիկների շրջանում Հարավսլավիայի պատանեկան առաջնությունում։ 10 տարեկան հասակում նա հաղթել է Եվրոպայի նմանատիպ պատանեկան առաջնությունում, իսկ 12 տարեկանում արժանացել է Հարավսլավիայի «Տարվա մարզուհի» տիտղոսին[9][10]։ 13 տարեկան հասակում Մոնիկան ընտանիքի հետ ուղևորվել է ԱՄՆ, որտեղ մասնակցություն է ունեցել տեղի պատանեկան մրցաշարում։ Մրցաշարի ավարտից հետո ընտանիքը ծրագրավորել էր վերադառնալ հայրենիք, սակայն նրա վրա ուշադրություն է դարձրել հանրահայտ մարզիչ Նիկ Բոլետիերին (անգլ.՝ Nick Bollettieri), ով դաստիարակել էր այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Անդրե Աղասին, Ջիմի Կուրիեն, Մարի Պիրսը և առաջին մեծության այլ աստղեր։ Ավելի ուշ Բոլետիերին այսպես է նկարագրել Մոնիկայի հետ իր առաջին հանդիպումը[8].
Նա Մոնիկային տեղ է առաջարկում իր Ակադեմիայում (անգլ.՝ Nick Bollettieri Tennis Academy), սակայն որպես նախապայման պետք է լիներ ԱՄՆ մշտական բնակության տեղավոխվելը։ Արդյունքում ծնողները որոշեցին թողնել իրենց նախկին աշխատավայրը և դստեր հետ տեղափոխվել Ֆլորիդա։
1988 թվականի աշնանը, երբ Մոնիկան 14 տարեկան էր, նա իր առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ մրցաշարում, իսկ 1989 թվականին լիովին անցել է մեծ սպորտ՝ դառնալով պրոֆեսիոնալ։ Այդ ժամանակաշրջանում կորտում գերիշխում էր հանրահայտ գերմանացի թենիսիստուհի Շտեֆի Գրաֆը, իսկ Սելեշի մուտքը փոխել է համաշխարհային թենիսում ուժերի դասավորությունը։ 1989 թվականի մայիսին նա կարողացել է Կրիս Էվերտին հաղթել Հյուսթոնի մրցաշարի եզրափակչում և, չնայած վերջնիս ռևանշ է վերցրել նույն թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, կարիերայի սկիզբը դրված էր։ Նույն տարում նա կարողացել է հասնել Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն պարտվել է առավել փորձառու Շտեֆի Գրաֆին։ Տարվա արդյունքներով Մոնիկան համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ, 1990 թվականը, թենիսիստուհու համար դարձել է առավել հաջողակ։ Սկզբում նա Մարտինա Նավրատիլովային հաղթել է Իտալիայում, այնուհետև Շտեֆի Գրաֆին Գերմանիայում, և, վերջապես, իր առաջին տիտղոսն է նվաճել Մեծ Սաղավարտի մրցաշարում, նույն Գրաֆին երկու սեթում հաղթելով Ֆրանսիայում։ Վերջին հաղթանակը, տարված 16 տարեկան հասակում, թենիսի պատմության մեջ նրան դարձրել է Մեծ Սաղավարտի մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը, այդ ցուցանիշով գերազանցելով Արանչա Սանչես-Վիկարիոյին։
1991 և 1992 թվականներին Մոնիկան արդեն գերակշռում էր մրցաշարերում, արդյունավետությամբ առաջ անցնելով Շտեֆի Գրաֆից և արժանանալով թիվ 1 ռակետի վարկանիշին։ Այդ կարճ ժամանակահատվածում նա միայն Մեծ Սաղավարտի մրցաշարերում կարողացել է արժանանալ 6 տիտղոսի, իր հիմնական մրցակցուհուն զիջելով միայն Ուիմբլդոնի մրցաշարում։ Ընդ ուրում, առաջին տարում Մոնիկան Ուիմբլդոնում մասնակցություն չի ունեցել, իսկ երկրորդում նա հասել է մինչև եզրափակիչ։ 1991 թվականի հունվարից մինչ 1993 թվականի փետրվարն ընկած ժամանակաշրջանում նա տիրացել է 22 տիտղոսի, 34 մրցաշարերից 33-ում թենիսիստուհին մասնակցել է եզրափակիչներին, ընդհանուր հարաբերակցությունը կազմել է 159-12 (92,9 % հաղթած հանդիպումներ)։
1993 թվականի մրցաշրջանի սկիզբը ոչ պակաս հաջող էր։ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում Սելեշը հաղթանակ էր տարել Շտեֆի Գրաֆի նկատմամբ՝ 4-6, 6-3, 6-2։ Սակայն այնուհետև տեղի է ունեցել ողբերգական իրադարձություն, որի պատճառով թենիսիստուհին որոշ ժամանակով ստիպված էր հեռանալ մեծ սպորտից։ 1993 թվականի ապրիլի 30-ին Համբուրգում, Ռոտենբաումյան թենիսային ակումբի կորտերում տեղի էր ունենում «Citizen Cup» մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումը, որում Սելեշը հաշվի մեջ առավելություն ուներ բուլղարացի թենիսիստուհի Մագդալենա Մալեևայի հետ մրցախաղում՝ 6-4 4-3։ Սովորաբար հանգիստ գերմանացի երկրպագուները այս անգամ իրենց պահում էին շատ հանդուգն, մարտական տրամադրված՝ ճչում էին, սուլում և ծաղրում, դժգոհ նրանից, որ Սելեշը վարկանիշում գերազանցում էր երբեմնի առաջատար Շտեֆի Գրաֆին։ Գեյմերի միջև դադարում գերմանացի թենիսիտուհու ֆանատներից մեկը, ոմն Գյունտեր Պարխե (գերմ.՝ Günter Parche), մոտ վազեց Սելեշին և մոտ մեկուկես սանտիմետր նրա մեջքը խրեց դանակ։ Հարձակվողին անմիջապես բռնեցին թիկնապահները և թենիսիստուհու եղբայրը, Սելեշն անմիջապես հոսպիտալացվել է[11]։ Եվ, չնայած, վերքը վտանգավոր չէր, Մոնիկային հասցվել էր ծանր հոգեբանական վնասվածք, որի արդյունքում նա դադարեց հանդես գալ մրցաշարերում և սկսել է խուսափել մարդկանցից։ Նա փակվել է Սարասոտաի իր տանը (Ֆլորիդա նահանգ), որը կահավորված էր բարձր պարիսպներով, ազդանշանային համակարգով և տեսախցիկներով[12]։ Ինչպես դատարանում հայտարարել է նրան բուժող բժիշկ Ջերի Մեյը (անգլ.՝ Jerry May), «…նա շատ է վախենում, լացում է և իրեն զգում շատ նյարդային։ Քնում է վատ և երազում մղձավանջ է տեսնում։ Նա երկյուղ է կրում, որ Պարխեն կրկին կհարձակվի իր վրա»[13]։
Հետագայում, դատարանում, ձերբակալվածը հայտարարել է, որ ցանկացել է օգնել Շտեֆի Գրաֆին՝ վերադարձնելու առաջին ռակետի վարկանիշը։ Նա բանտային ժամկետի չի դատապարտվել, քանի որ դատարանը նրան համարել է հոգեպես անկայուն և դատապարտել է 2 տարի պայմանական և պարտադրել հարկադիր բուժման։ Սելեշի ընտանիքը որոշումից դժգոհ է եղել, սակայն բողոքարկում չի ներկայացրել[13]։
Մոնիկա Սելեշը կորտ է վերադարձել միայն 1995 թվականին, իր վրա կատարված հարձակումից 28 ամիս անց։ Դրանում նրան անգնահատելի օգնություն են ցուցաբերել հայտնի բուժող բժիշկը, հոր հոգատարությունը և հանդիպումը հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հետ, ով անձամբ պայքարում էր ծանր հիվանդության դեմ[12]։ Երկարատև բացակայությունից հետո առաջին հանդիպումը եղել է ցուցադրական խաղը Մարտինա Նավրատիլովայի հետ, որը կայացել է 1995 թվականի հուլիսին։ Վերադարձի դրդապատճառը եղել է տենդագին ցանկությունը մասնակցելու 1996 թվականի Օլիմպիական խաղերին[14]։
Մոնիկա Սելեշին անմիջապես դասակարգել են առաջին համարի տակ՝ Շտեֆի Գրաֆի հետ միասին։ Թենիսի պատմության մեջ այդպիսի բացառիկ որոշումը WTA ասոցիացիան ընդունել է այն պատճառով, որ մինչ ողբերգությունը Սելեշը եղել է վարկանիշի առաջատարը։ Միայն 1996 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը վերադարձել է դասական տեսքի և Շտեֆի Գրաֆը միանձնյա դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։
Պրոֆեսիոնալ թենիս պաշտոնական վերադարձը կայացել է մեկ ամիս անց։ Օգոստոսին Սելեշը մասնակցություն է ունեցել «Canada Masters» մրցաշարին, որտեղ եզրափակչում առավելության է հասել ՀԱՀ-ից թենիսիտուհի Ամանդա Կյոտցերի նկատմամբ։ Այդ ժամանակ շատերը ենթադրում էին, որ Մոնիկան կրկին կսկսի հաղթանակներ տանել մրցաշար մրցաշարի հետևից, ինչպես նա դա անում էր 1990-ական թվականների սկզբին, սակայն դա տեղի չի ունեցել։ Մեկ ամիս անց նա ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում հանդիպել է Շտեֆի Գրաֆի հետ, սակայն այս անգամ առավելության հասնել չի հաջողվել։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում վերջին հաջող ելույթը դարձել է Ավստրալիայի բաց առաջնությունը հաջորդ, 1996 թվականին, որտեղ Մոնիկան առավելության է հասել Անկե Հուբերի նկատմամբ։ Հոր ծանր հիվանդությունը իր ազդեցությունն է թողել թենիսիստուհու հետագա կարիերայի վրա։ 1998 թվականին, հոր մահվանից մի քանի ամիս անց, նա վերջին անգամ կարողացել է դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է Արանչա Սանչես-Վիկարիոյին։ 2000 թվականին Սելեշը բրոնզե մեդալ է նվաճել Սիդնեյի Օլիմպիադայում։ 2003 թվականից Մոնիկա Սելեշը խոշոր մրցաշարերում մասնակցություն չի ունեցել և 2008 թվականի փետրվարի 14-ին պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին[15]։
2009 թվականի հուլիսի 11-ին Մոնիկա Սելեշն ընդգրկվել է Թենիսի փառքի միջազգային սրահում։
1990-ական թվականների սկզբին Սելեշը $ 4 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել «Fila» ընկերության հետ[16]։ Նա օգտագործել է Prince original graphite ռակետ[17]։ 1990 թվականի օգոստոսին նա սկսել է օգտագործել «Yonex» ռակետ։
Երբ նա մրցաշրջան է վերադարձել 1995 թվականին, Սելեշը կրել է «Nike» մարզահագուստ և օգտագործել է «Yonex» ռակետ։
2000-ական թվականներին Սելեշը կրել է «Yonex» մարզահագուստ և օգտագործել է «Yonex Srq Ti-800 Pro Long» ռակետ[18]։
Հարավսլավիա | Միացյալ Նահանգներ | |||||||||||||||||
Tournament | Հ–Պ | ՀՄ | 1988 | 1989 | 1990 | 1991 | 1992 | 1993 | 1994 | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | ||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 43–4 | 4 / 8 | ՉՄ | ՉՄ | ՉՄ | Հ | Հ | Հ | ՉՄ | ՉՄ | Հ | ՉՄ | ՉՄ | 1/2 | ՉՄ | 1/4 | 1/2 | 2 շրջան |
Ֆրանսիայի բաց առաջնություն | 54–8 | 3 / 11 | ՉՄ | 1/2 | Հ | Հ | Հ | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 1/4 | 1/2 | Ե | 1/2 | 1/4 | ՉՄ | 1/4 | 1 շրջան |
Ուիմբլդոն | 30–9 | 0 / 9 | ՉՄ | 4 շրջան | 1/4 | ՉՄ | Ե | ՉՄ | ՉՄ | ՉՄ | 2 շրջան | 3 շրջան | 1/4 | 3 շրջան | 1/4 | ՉՄ | 1/4 | ՉՄ |
ԱՄՆ բաց առաջնություն | 54–10 | 2 / 12 | ՉՄ | 4 շրջան | 3 շրջան | Հ | Հ | ՉՄ | ՉՄ | Ե | Ե | 1/4 | 1/4 | 1/4 | 1/4 | 4 շրջան | 1/4 | ՉՄ |
Հ–Պ | 181–31 | 9 / 40 | 0–0 | 11–3 | 13–2 | 21–0 | 27–1 | 7–0 | 0–0 | 6–1 | 17–3 | 11–3 | 14–3 | 16–4 | 12–3 | 7–2 | 17–4 | 1–2 |
Մոնիկա Սելեշը և Մարտինա Նավրատիլովան մրցաշարերում միմյանց հետ հանդիպել են 17 անգամ և Սելեշն առավելություն ունի 10-7 հաշվով։ Նրանց միջև առաջին հանդիպումը կայացել է 1989 թվականի Դալլասի մրցաշարում, իսկ վերջին հանդիպումը՝ 1993 թվականի Փարիզի մրցաշարում։ Նրանց միջև կայացած 17 հանդիպումներից 14-ը տեղի են ունեցել մրցաշարերի որոշիչ փուլում, որտեղ Սելեշը հաղթանակի է հասել 9 անգամ, պարտվելով 5-ում։ Մյուս երեք հանդիպումներից երկուսը կայացել են կիսաեզրափակիչ, իսկ մեկ հանդիպումը քառորդ եզրափակիչ փուլում։ 11 հանդիպում տեղի է ունեցել գորգի վրա և Սելեշը հաղթանակի է հասել նրանցից 6-ում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նրանք հանդիպել են երկու անգամ և երկուսում էլ հաղթանակ է տարել Սելեշը։ Վիրջինիա Սլիմս մրցաշարերում կայացած երեք հանդիպումներից երկուսը կայացել են եզրափակչում, որոնցում առավելությունը Սելեշի կողմն է եղել, իսկ մեկ հանդիպում կայացել է քառորդ եզրափակիչ փուլում, որտեղ հաղթանակ է տարել Նավրատիլովան։
Մոնիկա Սելեշի և Մարտինա Նավրատիլովայի հանդիպումների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
1990-ական թվականների համաշխարհային թենիսի երկու առաջատար թենիսիստուհիներ Մոնիկա Սելեշի և Շտեֆի Գրաֆի մրցակցությունը տևել է 10 տարի և նրանք միմյանց հետ հանդիպել են 15 անգամ, որտեղ առավելությունը Գրաֆի կողմն է՝ 5-10։ Նրանց մրցակցությունը սկսվել և ավարտվել է Ֆրանսիայի բաց առաջնությունում (1989 և 1999 թվականներ), ընդ որում երկուսում էլ հաղթանակ է տարել Գրաֆը։ Գրաֆն առավելություն ունի նաև Մեծ Սաղավարտի մրցաշարերում կայացած նրանց 10 հանդիպումներում, որտեղ նա առավելության է հասել 6 անգամ, ընդ որում եզրափակիչ փուլում նրանց հարաբերությունը հավասար է՝ 3-3։ Նույն հարաբերությունը ունի նաև եզրափակիչներում կայացած նրանց հանդիպումները։ WTA Ամփոփիչ մրցաշարերում նրանք հանդիպել են մեկ անգամ և 1998 թվականի մրցաշարի քառորդ եզրափակիչում առավելության է հասել Շտեֆի Գրաֆը։
Մոնիկա Սելեշի և Շտեֆի Գրաֆի հանդիպումների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.